Քրեական հեղինակության սպանության գործով ձերբակալվել է «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի 44-ամյա գլխավոր տնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի քննիչի կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Գևորգ Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանը «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի գլխավոր տնօրենն է: Այսօր նա քննչական բաժնից տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և նա, ըստ տեղեկությունների, արդարադատության իրականացմանն է խորչընդոտել այն ժամանակ, երբ ոստիկաններն ու քննիչները, փորձել են «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի տեսանկարահանման սարքերի կրիչները օրենքով նախատեսված հոդվածներին համապատասխան վերցնել: Գ. Հովհաննիսյանը չի թույլատրել, իսկ ոստիկաններն ու քննիչները ունեցել են լուրջ կասկածներ, որ հնարավոր է՝ տեսախցիկները արձանագրած լինեն հանցագործության պահը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Տեղում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ: Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է

Ոստիկաններն ու քննիչները պարզում էին մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեծվել էր քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

դիտվել է 2273 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am