Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ն գնում է քաղաքական շահարկման. Ալեքսանդր Կռիլով

Չնայած Օսմանյան կայրսության կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը, որին զոհ է դարձել 1,5 մլն հայ, հայկական հարցը դեռ լուծված չէ: Այն մինչև հիմա մնում է Թուրքիայի ցավոտ խնդիրը, որը դժվարացնում է նրա դիրքերը միջազգային հարթակում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը: «Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է նրան, որ չեզոքացվեն տարածքային և ֆինանսական փոխհատուցման սպառնալիքները, որոնք կարող են ի հայտ գալ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում: Ներկայում Անկարան խնդրի լուծումը համարում է Հայոց ցեղասպանության փաստը կտրականապես մերժելը: Եվ վերջին տարիներին այդ հարցի հետ կապված թուրքական դիրքորոշումն առավել կոշտ է դարձել»,-ասաց քաղաքագետը: Ալեքսանդր Կռիլովի խոսքով, Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը փաստացի նշանակում է համաձայնություն թուրքական պետության փլուզման հարցում: Ըստ նրա` ահա սրանով է բացատրվում Անկարայի դիրքորոշումը, այն է` հրաժարվել ընդունել թուրքական իշխանությունների հրահանգով ոստիկանության, բանակի, զինյալների կողմից հայերի զանգվածային ոչնչացման փաստը: Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` ռուս քաղաքագետը նշեց, որ այն որոշ դեպքերում քաղաքական շահարկման առարկա է դարձել: «Նախորդ հարյուրամյակում բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և դատապարտել կատարվածը: Բայց որոշ դեպքերում ճանաչման գործընթացը դարձել է քաղաքական շահարկման առարկա: ԱՄՆ-ում ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերը արդեն մի քանի տասնամյակ նախագահական ընտրությունների նախաշեմին մշտապես խոստանում են իշխանության գալու դեպքում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, բայց իշխանության գալուց հետո դա չեն անում»,-ասել է Ալեսանդր Կռիլովը: Նա հիշեցրեց, որ հերթական անգամ այդ մեթոդը կիրառվեց Բարաք Օբամայի նախընտրական արշավի ժամանակ: Նա 2008 թվականին հայտարարեց այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստաթղթավորված փաստ է և խոստացել իր հայ ընտրողներին ընտրություններին հաղթելու դեպքում պաշտոնապես ճանաչել այն: Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ-ում դաշնային և տեղական մակարդակով քաղաքական գործիչներն աջակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, բայց Թուրքիան, որպես տարածաշրջանային դաշնակից, ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի: «Ակնհայտ է, որ այդ փաստարկներն ազդում են ԱՄՆ-ի վարչակարգի վրա, չնայած նրան, թե որ կուսակցությունն է հաղթում ընտրություններում, կամ ով է ներկայում ղեկավարում Սպիտակ տունը: Թուրքիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության համար ունեն այնքան կարևոր նշանակություն, որ հայկական դիվանագիտության համար բարդացնում են ամբողջ աշխահի, ներառյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը հասնելու գործընթացը»,-հավելել է ռուս քաղաքագետը:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am