Դեռ ամրապնդված չե՞ն հայ-ռուսական հարաբերությունները

Մոսկվա գնալը շատ ճիշտ էր ու արդյունավետ, մենք պետք է ամրապնդենք հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ, երեկ լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անպատվաբեր չէր իր մասնակցությունը մեկ շաբաթ առաջ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության վարչապետների նիստին: «Վարչապետը զգացմունքային որոշումներ չպիտի կայացնի և ուղղորդվի զգացմունքներով։ Մենք պիտի մտածենք մեր պետության շահերի մասին։ Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի հետ՝ Ռուսաստանի Դաշնության, մենք պետք է մեր հարաբերությունները ամրապնդենք», ասել է Հովիկ Աբրահամյանը։ Ի՞նչ է նշանակում` մենք պետք է ամրապնդենք հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ... Մինչև հիմա ընդունված էր համարել, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են: Հայաստանն էլ ի՞նչ պետք է աներ, որպեսզի Ռուսաստանին իր հավատարմությունն ապացուցեր: Հայաստանի իշխանությունները տապալեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը` անդամակցեցին ԵԱՏՄ-ին: Էլ չհիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի անդամ է: Այսինքն` դեռ հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու տեղ է մնացե՞լ... Դեռ նոր պե՞տք է ամրապնդենք, մինչև հիմա այդքան էլ ամուր չէին... Աբրահամյանի խոսքով` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է իրեն խնդրել մասնակցել մոսկովյան նիստին: «Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը, ով պաշտոնապես այցելեց Հայաստան, նաև հնչեցրեց և խնդրեց, որպեսզի մասնակցեմ։ Մենք քննարկել ենք։ Իհարկե՝ կարող էի չմասնակցել և նաև հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, ովքեր որ ասում են՝ պետք չէ գնալ, պատիվ չի բերի։ Ես կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր, և պետք է մտածենք համագործակցության մասին մեր ռազմավարական դաշնակցի հետ», - ասաց վարչապետը: Աբրահամյանի` Մոսկվա մեկնելը ճիշտ էր: Երկրները, մանավանդ` գործընկեր երկրները չեն կարող իրենց թույլ տալ նեղանալ միմյանցից: Խնդիրը նրանում էր, որ եթե Աբրահամյանը գնում է Մոսկվա` Երևանի հավաքը Ալիևին հաճոյանալու նպատակով տապալելուց հետո` ի՞նչ հրապարակային քննադատություն հնչեցվեց Ալիևին պաշտպանող մեր գործընկերների հասցեին, կամ հենց` Ալիևի ռեժիմին: Սա է հարցը, որ Հայաստանի ղեկավարությունը Մոսկվայում պետք է Հայաստան շահը բարձրացներ` բարձր մակարդակով ու ամենախիստ տոնով: Չէ՞ որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը երևանյան նիստի տապալումը քննադատեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ հրաժարվելով մասնակցել Երևանում ծրագրված միջոցառմանը՝ գործընկերները վնաս հասցրեցին Եվրասիական միության հեղինակությանը: Այնուհետև, Երևանի փոխարեն Մոսկվայում հավաքվելու որոշումը քննադատեց նաև Հովիկ Աբրահամյանը: Այսինքն, մեկ շաբաթից ի վերջո չհրաժարվելը ու վարչապետների հանդիպմանն անձամբ ներկա գտնվելը պետք է ուղեկցվեր` պաշտոնական Երևանի կողմից գործողություններով` Մոսկվայում: Պետք է հայտարարվեր այն, ինչ ասվեց Երևանում Մեդվեդևի ներկայությամբ, և ավելի խիստ տոնայնությամբ: ԵԱՏՄ-ում` Ալիևի շահերը պաշտպանող մեր գործընկերների երեսին պետք է ասել այն, ինչ կա: Նրանք դա գիտեն, նորություն չէր, բայց պետք է լսեին նաև Մոսկվայում` ՀՀ իշխանության կողմից հրապարակային: Թամար Բագրատունի

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am