Թուրքիայի կողմից պատմության ժխտումը չի կարող շարունակվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, ով վստահ է, որ շատ թուրքեր հասկանում են, որ հայ ժողովրդի դեմ 1915 թվականին կատարվածի համար պատասխանատու է իրենց կառավարությունը:
«Դա Թուրքիայի պատմության ամենամութ էջերից մեկն է»,- ընդգծեց պրոֆեսորը: Նա նշեց, որ այսօր աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր տեղյակ են մեկ դար առաջ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին:
«Սակայն որոշ երկրների կառավարություններ, որոնք ճնշումների են ենթարկվում Թուրքիայի կողմից և մտահոգվում են այդ երկրի հետ իրենց հարաբերությունների համար, երկմտում են, ինչը հեղինակազրկում է հենց իրենց», -փաստեց Շաբասը:
Նա համոզմունք հայտնեց, որ ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է, որ ճանաչվի անցյալում իրականացված ցեղասպանությունը: «Եթե քաղաքական մտահոգությունները երանգներ են տալիս պատմական դեպքերի ընկալումներին, ապա կա մտահոգություն, որ դրանք նմանօրինակ ազդեցություն կունենան նաև ներկայում իրականացվող կոտորածների նկատմամբ: Սա է իրական մտահոգության առիթը»,- ասաց պրոֆեսորը:
Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջև հաշտեցման հնարավորությանը՝ Շաբասն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է ընդհանուր պատմության համատեղ ընկալում: «Դա ենթադրում է, որ պետք է ճանաչվեն այն սարսափելի հանցագործությունները, որոնք մեկ դար առաջ տեղի են ունեցել հայերի նկատմամբ»,- նշեց գիտնականը: Նա առաջարկեց հայերի հետ կատարվածին տալ «մարդկության դեմ իրականացված հանցագործություն» որակավորումը՝ նշելով, որ գուցե այդ դեպքում Թուրքիայի համար ավելի հեշտ լինի առերեսվել կատարվածի հետ:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը