Ադրբեջանում քրիստոնեական եկեղեցին վերածվել է թեյարանի

Ներկայիս Ադրբեջանի վրացիներով եւ ուտիներով բնակեցված Զաքաթալայի շրջանում քրիստոնեական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների մոտ:

Բնակիչները strateq.az լրատվական կայքին բազմաթիվ լուսանկարներ են ուղարկել, որոնցում երեւում է, թե ինչպես է շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Ահմեդզադեն, որը Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության նախագահ Ահմեդ Ահմեդզադեի եղբայրն է, 5-6-րդ դարի քրիստոնեական եկեղեցին դարձրել թեյարան:

Շրջանի բնակիչները կայքին պատմել են, որ Զաքաթալայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար նշանակվելուց հետո Մուբարիզ Ահմեդզադեն ոչ միայն վերացրել է շրջանի կանաչ տարածությունները, տեղում առեւտրային օբյեկտներ կառուցել, այլև նույնիսկ շրջանի պատմական հուշարձանները հանձնել է տարբեր անձանց տնօրինությանը, եւ սկսել դրանք օգտագործել որպես բիզնեսի աղբյուր: «Այո, Մուբարիզ Ահմեդզադեն այս անգամ որոշել է վերացնել քրիստոնեական պատմական հուշարձանները: Նա Զաքաթալա քաղաքում գտնվող 5-6-րդ դարերի քրիստոնեական եկեղեցին վերածել է թեյարանի: Եկեղեցու մի սենյակն էլ երկաթե դռնով փակել եւ օգտագործում է որպես պահեստ: Նրա այդ կամայական եւ հանցագործ վարմունքի համար պայման են ստեղծում Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Զաքաթալայի ներկայացուցիչ Զումրուդ Աթաքիշիեւան ու Թարլան Ահմեդովը: Երեւի այն բանի համար, որ այս երկու անձինք բազմիցս պարգեւներ են ստացել «հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցության համար»: Դրա անունը խայտառակություն է, դիտավարություն` պատմական արժեքի նկատմամբ: Այդ մարդկանց արածը համապատասխանում է «կացնի կոթը մեզնից» օրինակին, եւ մեր մեջ նման վանդալներ լինելու դեպքում մեզ թշնամի պետք չէ», -ասել են նրանք: Տեղաբնակները մամուլին խնդրել են չինովնիկներին հնարավորություն չտալ վերացնել պատմական արժեքները: «Մենք խոսում ենք մեր հուշարձանների ավերվելու մասին, իսկ սրանք հնագույն հուշարձանը դարձնում են թեյարան», -ընդգծել են Զաքաթալայի շրջանի բնակիչները:
 

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am