Այսօր կառավարության նիստում որոշում է կայացրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 9 ամսում 33 միլիոն 680 հազար դրամ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին հատկացնելու համար: Հատկացման նպատակն էլ է հայտնի՝ Արցախում սպասվող նախագահական ընտրություններին հանրությանն իրազեկելու խնդիր կա։ Այս որոշմանը նախորդել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումն Ամուլսարի շահագործման վերաբերյալ, որտեղ նա մասնավորապես նշել էր. « Ես կողմ չեմ Ամուլսարի հանք դառնալուն: Բայց ես չեմ ընդունում, երբ հարցին մոտենում են զուտ բնապահպանական տեսանկյունից։Հարցը պետք է քննարկվի նաև տնտեսական տեսանկյունից (այդ թվում՝ արբիտրաժի ռիսկի մասով) ու պետք է հասկանանք, թե կշեռքի ո՞ր նժարն է «ավելի ծանր»» Իոաննիասյանի կարծիքով՝ եթե հարցին մոտենանք զուտ բնապահպանական տեսանկյունից, ապա պետք է փակենք Ամուլսարը, բոլոր հանքերը (ոչ միայն մետաղական), ատոմակայանը, ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը ու գործարանների մեծ մասը, ինչպես նաև արգելենք ցանկացած վառելիքով (բենզին, մեթան, բութան, դիզել, ավիացիոն կերոսին) աշխատող շարժիչով բոլոր տրանսպորտային միջոցները - բայց դա լուրջ չի, չէ՞:
Այս գրառումից հետ շատերը ենթադրեցին, որ Իոաննիսյանի կարծիքը պայմանավորված է հենց ստացած դրամաշնորհով։ Նա արդարացող նոր գրառմամբ հանդես եկավ․«Եթե որևէ մեկը կարծում է, որ Ամուլսարով իմ դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ընտրությունների համար կառավարության հատկացրած գումարով, ապա այդ մեկն ինձ ընդհանրապես չի ճանաչում։ Այդ գումարից աշխատավարձ ստացող ու դիտորդություն անողներիը 90 տոկոսը ակտիվորեն դեմ են արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։ Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել։ Իսկ էս թեման շահարկող ՀՀԿ-ի ֆեյքերին՝ ողջույն»։
Որքան էլ ակնառու է այս սորոսականն արդարանալը, փաստը մնում է փաստ, որ նա իշխանությունների ակտիվ քննադատից Ամուլսարի հարցով վերափոխվել է զգուշավոր, այսպես կոչված «կառուցողական» քննադատի։ Բա ծախվելը, կոռուպցիան ու կաշառակերությունը էլ ոնց է լինում, հենց այսպես, ճիշտ նույն մեթոդներով, ինչ ժամանակին իրագործում էր Սերժ Սարգսյանը։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը