Մնում է Ալիեւին խնդրել մի ազգանվեր գործ էլ կատարի

Օֆշորային սկանդալների մեջ հայտնված ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո կային որոշ մոլորյալներ, որոնք անկեղծ սպասումներ ունեին օֆշորի գործով առնչվող այլ բարձրաստիճանների հրաժարականի հարցում, ու հատկապես Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Թեպետ այժմ գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը պնդում է, թե բարձրաստիճան պաշտոնյայի և հոգևորականի անունները շրջանառել է, որպեսզի նրանց անունները «տանիք» լինեն իր գործին, սակայն ում համար է անհասկանալի, թե ովքեր եւ ինչու են Սուքիասյանին քավության նոխազ դարձրել: Ինչեւէ, Կճոյանը ոչ միայն փշրեց ոմանց սին հույսերը, այլեւ բացահայտեց իշխող համակարգի գործունեության զավեշտալի փիլիսոփայությունը: Իշխանության կողմից սրբազանի կոչմանն արժանացած Կճոյանը ոչ միայն չի պատրաստվում լքել իր պոստը, այլեւ դրսեւորվում է բարձր ատյաններում, նա մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին, ժողովից հետո էլ խույս տվել լրագրոներից, աչքերը ոլորել օֆշորի մասին հարց տվողների վրա ու անառիկ պահվածքով հասկացրել՝ իր դիրքերն անսասան են ու քանի կա գործող իշխնությունը, իշխանական վերին էշելոններում իր կայուն տեղն է ունենալու նաեւ ինքը: Հանուն արդարության Կճոյանն իրեն պահել է իսկական բարձ հոգեւորականի պես, նա խռովություններ չի հրահրել իշխանական շարքերում՝ պարծենալով, որ իր օֆշորը ազգին վնաս չէ, որ ինքն այնքան հայրենասեր է ու իրեն թույլ չէր տա Ալիեւի հետ նույն օֆշորային գոտում հայտնվել, չի ասել, որովհետեւ իսկական քրիստոնեա է, ով չի ցանկանում երկրի համար առանց այն էլ ծանր ու օրհասական օրերին խռովություններ հրահրել: Առանց դրա էլ Միհրան Պողոսյանն ընդունել է իր մեղքը ու հայրենասիրական մղումներով լքել է պաշտոնը: Նա հայտարարել է, թե անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա իր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի: Հետո կարող է արդարանալ, թե նախապես չի իմացել, որ Ալիեւն ու իր ընտանիքն էլ են իրենց գումարները պահ տվել այդ օֆշորային գոտում, որտեղ նաեւ ինքն է իր անհայտ ծագումով ֆինանսական ահռելի կարողությունը թաքցրել: Ի վերջո, սեւ փողեր ունենալ կարելի է, սակայն չի կարելի հայտնվել այնտեղ, որտեղ մեր թշնամին է: Ժամանակն է մինչեւ անգամ շնորհակալություն հայտնել սրբազանին, ով այսօր իրապես ապրում է հոգեւոր կյանքով՝ զերծ մնալով աշխարհիկ գայթակղություններից: Այս օրերին, երբ ամբողջ երկիրը ձգտում է ինչ-որ կերպ աջակից լինել հայ զինվորին, լուծել ծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները,երբ անգամ թոշակառու տատիկներն են իրենց աղքատիկ թոշակից բաժին հանում բանակին ու անմասն չեն մնում բանակաշինության սուրբ գործից, իսկ որոշներն այս առիթն օգտագործում են սեփական <<փիառի>> համար, Նավասարդ Կճոյանը միայն հոգեւոր աջակցություն է ցուցաբերում՝ մասնակցություն ունենալով ԳԱԱ տարեկան ժողովի նիստին, որտեղ ԼՂ մասին հայտարարություն է ընդունվում: Չէ՞ որ սրբազանը ոչ միլիոններ ունի, ոչ ռեստորաններ ու սրճարաններ,ոչ թանկարժեք Բենթլիներ ու ոչ էլ ներգրավված է բազմաթիվ բիզնեսներում: Այնպես որ, եթե այսքանից հետո կգտնվեն մարդիկ, որոնք կփափագեն Կճոյանի հրաժարականը, ճիշտ կանեն կոչով դիմեն Ալիեւին, որպեսզի Կճոյանի հարցում էլ մեզ համար ազգանվեր գործ կատարի: Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am