Սիլիկյան թաղամասի մոտ Opel Astra-ն ամբողջությամբ այրվել է
Օգոստոսի 22-ին, ժամը 00:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասից Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել՝ 00:58-ին: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Ա.) ամբողջությամբ այրվել է: