Նախարար Էրիկ Գրիգորյանը խախտել է Սահմանադրության մի շարք հոդվածներ. Բ. Հարությունյան.vesti.am

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի Հայաստանում որսի սեզոնային նոր կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին:

Ֆեյսբուքյան օգտատեր Բագրատ Հարությունյանը, ըստ նախարարի պաշտոնական պատասխանի, նրան մեղադրել է ՀՀ սահմանադրության մի քանի հոդվածների խախտման մեջ:

«Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է պատգամավոր Է. Մարուքյանի հարցադրումներին հին ավանդույթների շրջանակում: Պատասխանից ավելի շատ հարցեր են առաջանում:
1 .884 Ն որոշման 4րդ կետում սահմանվում է, որ "Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման ժամկետները, ցանկը, չափաքանակները և վայրերը յուրաքանչյուր տարվա համար որսաշրջանի բացումից ոչ ուշ‚ քան 2 ամիս առաջ սահմանում է լիազորված մարմինը՝ դրա մասին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով ծանուցելով հասարակությանը:" Դեռ որևէ հրաման որսաշրջանի բացման մասին չկա: Սա հիմք է նախարար Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության կանչելու համար:
2.12/02/2018ին ընդունված 33Ն որոշմանը կից ձևանմուշները թույլ են տալիս ենթադրել, որ ես կարող եմ սոցիալական նպատակով ձեռք բերել օրինակ 3 լոր որսալու իրավունք, այնինչ ՇՄՆ որսորդական կազմակերպություններին տրամադրում է արդեն իսկ ձևավորված "փաթեթներ" որի մեջ ներառված են տարբեր տեսակի կենդանիներ տարբեր քանակներով: Դրանով իսկ սահմանափակում է իմ իրավունքը: Ոչ բոլոր որսորդներն են որսում և լոր և քարակաքավ: Արդյունքում ստացվում է, որ օրինակ լորի որսորդին պարտադրվում է վճարել նաև բադի համար, որը նա չի որսում հետաքրքրության բացակայության, հմտություններ չունենալու, տեխնիկական համապատասխան միջոցներ չունենալու կամ իր բնակության վայրին մոտ նման կենդանու բացակայության պատճառով: Փաստացի որոշումը ենթադրում է ընտրության ազատություն, իսկ իրականության մեջ այդ ազատությունը սահմանափակված է ի վնաս քաղաքացու:
3.Որևէ օրենքում չկա սահմանում թե ինչ է նշանակում " "որսի սեզոնային կտրոն": Սա ինքնիրավչություն է: Միակ փաստաթուղթը դա պայմանագիր է, որի տիպային կազմը ու կառուցվածքը բերված է 12/02/2018ին ընդունված 33Ն որոշման մեջ:
4. Բազմաթիվ անդիպումները, որոնց արդյունքում ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել բացառությամբ նախարարությանը ևս ժամանակ տալը իրենց չիմացության արդյունքում նոր հանգամանքների ի հայտ գալու արդյունքում նորից քննարկել բարձրացված խնդիրները ներկայացվել է իբրև քննարկում: Փաստացի նախարարը միանձնյա /իր թիմով/ կայացրել է որոշում որսի օրերի քանակի սահմանափակման մասին ու չի տրամադրել հիմնավորում, դրանով իսկ խախտելով Սահմանադրության մի շարք հոդվածներ՝ 29-ը խտրականության արգելքի մասին, 50-ը՝ Պատշաճ վարչարարության մասին, 51-ը՝ տեղեկություններ ստանալու իրավունքը։»

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am