New York Times-ի ֆոտոռեպորտաժը Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին

Նազիկ Արմենակյանը վերջին տասնամյակը անց է կացրել մահվան դեմ հուսահատ պայքարում: Նա շրջում էր Հայաստանով մեկ՝ փնտրելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Նա լուսանկարում էր նրանց՝ հավերժացնելով մեկ դար առաջ նրանց վերապրած փորձությունների հիշողությունը:  Չնայած նա 45 վերապրածների է գտել, բայց երբեմն նա հեռավոր գյուղեր էր հասնում ու պարզում, որ մահը նրանց իրենից ավելի շուտ է գտել: Այսպես է սկսվում New York Times-ում Հայոց ցեղասպանությունը վերապրած կանանց մասին պատմող ֆոտոռեպորտաժը։ Մի անգամ էլ նա հասել էր ցեղասպանությունը վերապրածներից մեկի տուն եւ տեսել, որ դռան դիմաց դագաղ է դրված: Նա չէր կարողացել զսպել արցունքները: «Ես շրջվեցի, որ հեռանամ, բայց հետո կանգ առա, քանի որ հասկացա, որ ես պետք է լուսանկարեմ նրան նույնիսկ եթե նա արդեն մահացած է,-ասում է Նազիկ Արմենակյանը,- ցույց տալու համար, որ նույնիսկ եթե նրանք մինչեւ 100 տարի ապրում են, միեւնույն է այս վկաները հավերժ չեն»: Նազիկ Արմենակյանի լուսանկարների հերոսներից հիմա միայն երկուսն են ողջ: Հայերն այս կիրակի՝ ապրիլի 24-ին պատրաստվում են իրենք հարգանքի տուրքը մատուցել հայոց ցեղասպանության եղեռնի զոհերի հիշատակին: Թերթը հիշեցնում է, որ հայերը 1915 թ. ապրիլի 24-ը համարում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկիզբ, որը շարունակվել է մինչեւ 1917 թվականը: The New York Times պարբերականն այս հարցին պարբերաբար անդրադարձել է՝ նկարագրելով հայերի դեմ ոճրագործությունները բնութագրելով որպես «համակարգված», «իշխանությունների կողմից թույլատրված» եւ «կառավարության կողմից կազմակերպված»: Ցեղասպանությունից փրկվածներից մի քանիսը հետագայում բնակություն են հաստատել Արեւելյան Հայաստանում։ Նազիկ Արմենակյանը, որը 39 տարեկան է, մեծացել է Հայաստանում, երբ այն դեռ խորհրդային էր, ու դպրոցում ցեղասպանության մասին միայն ընդհանուր փաստեր է սովորել: Նրա խոսքով խորհրդային կառավարությունը չէր խրախուսում հայկական ինքնության որեւէ դրսեւորում: Ցեղասպանությունից փրկվածների մեծ մասը, որոնց նա լուսանկարել էր, երբ նրանք 90 կամ էլ 100 տարեկան էին, երեխաներ են եղել ցեղասպանության տարիներին: Հետո նրանք հաղթահարել են նաեւ Ստալինյան ռեժիմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծայրահեղ դժվարությունները: Մոտավորապես 70 տարի, նրանցից քչերն էին կարողանում խոսել ցեղասպանության մասին: «Նրանք չէին կարող խոսել այդ մասին Խորհրդային կարգերի ժամանակ»,- ասում է Արմենակյանը: «Ստալինի օրոք դրա համար նրանց Սիբիր կաքսորեին»: Նա իր նախագիծը սկսել է 2005-ից, երբ Երեւանի Կովկասի ինստիտուտում մասնակցում էր World Press Photo դասընթացներին: Երբ նրան հանձնարարել են դիմանկար անել, նա ընտրել է մի ցեղասպանությունից փրկվածներից մի կնոջ, որն այդ ժամանակ 100 տարեկան էր: Նա ոչ լսել էր կարողանում, ոչ տեսնել եւ «կյանքի ու մահվան միջեւ էր», հիշում է Նազիկ Արմենակյանը: Դրանից հետո նա որոշել է լուսանկարել ցեղասպանությունից փրկվածներին՝ իր  լուսանկարների հերոսներից յուրաքանչյուրի հետ օրեր անցկացնելով, որպեսզի ճանաչի նրանց, օգնում էր նրանց եւ շահում նրանց վստահությունը, գրում է թերթը։ Նազիկ Արմենակյանի լուսանկարների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am