«Քյասիբ հեղափոխականները» մեկ տարի անց. ո՞վ ինչ է հայտարարագրել

lurer.com-ը գրում է. ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նոր Հայաստանի կառավարության անդամների տարեկան հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Շրջակա միջավարի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ 2019 թվականի մայիսի 31-ի դրությամբ հայտարարագրերի ռեեստր է ներկայացրել իր գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը: Դատելով մեկ տարվա ընթացքում երկու անգամ ներկայացված հայտարարագրումներից՝ պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատությամբ նախարարի ունեցվածքում էական փոփոխություն է նկատվում, պակասել է երկու ավտոմեքենա, փոխարենը՝ ավելացել է երկու անշարժ գույք: Նշենք, որ իբրև անշարժ գույք նախարար Գրիգորյանը դեռ 2018թ. հունիսի 9-ին հայտարարագրել էր բնակարան՝ բազմաբնակելի շենքում և երկու շարժական գույք` «OPEL VECTRA A 1.6 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների ավտոմեքենաներ, երկուսն էլ՝ մարդատար: Այս տարի նախարարը չունի ավտոմեքենա, փոխարենը՝ հայտարարագրել է 30 մլն 508 հազար դրամ արժողությամբ նույն միակ բնակարանը և մի ավտոտնակ, որը ձեռք է բերել 3.5 միլիոն դրամով: Ավելին՝ նախարարի ունեցվածքում ևս մեկ միավոր է ավելացել՝ անշարժ գույք, ինչը, սակայն, ներկայացված չէ ո՛չ իր, և ո՛չ էլ կնոջ հայտարարագրում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրած հայտարարագրում նշել է, որ իր ունեցած երկու մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները հարկային տարում օտարել է և նշել դրանց վաճառքի գները։ Թորոսյանը նաև նշել է հարկային տարում իր հանձնած և ստացած փոխառությունները։ Ըստ հրապարակված տվյալների՝ Թորոսյանը հանձնել է 20,331 ԱՄՆ դոլար։ Թորոսյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում ունեն հետևյալ պատկերը՝ Թորոսյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 435,000 ՀՀ դրամ, 15,000 Եվրո, 21,000 ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 1,925,000 ՀՀ դրամ, 22,000 Եվրո, 1,400 ԱՄՆ դոլար։ Թորոսյանի եկամուտները հարկային տարում կազմել են 26,245,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Թորոսյանի եկամուտները պաշտոնը ստանձնելուց հետո զգալիորեն ավելացել են։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր տարեկան հայտարարագրում նշել է 18 միլիոն 180 հազար դրամ աշխատավարձի կամ դրանց հավասարեցված այլ վճարումների տեսքով։ Իսկ որպես դրամական միջոց 2 000 եվրո, 2 միլիոն դրամ տարեսկզբին և տարեվերջին արդեն 7 միլիոն դրամ։ Ռուստամ Բադասյանը նաև հայտարարագրել է 5 000 դրամի բաժնեմաս, որն օտարել է 2018 հարկային տարում։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է 8,400,000.00 ՀՀ դրամ, 24,500.00 ԱՄՆ դոլար, 12,800.00 եվրո: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել են
19,002,159.00 ՀՀ դրամ:

դիտվել է 690 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am