Իրանական պետությունը դողացնում է Հայաստան-Իրան հարաբերությունների վրա,դա մենք կարողանում՞մ ենք օգտագործել ի շահ մեզ.Վարդան Ոսկանյան
Հարցազրույց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:/Մաս 2-րդ/
-Ասացիք ,որ որոշ հանգամանքներ խանգարում են ,որ մենք կարողնանք մեր հարաբերությունները կարգավորել,ինչն է խանգարում, և օգոստոսին եռակողմ հանդիպում է սպասվում՝Բաքու-Թեհրան-Մոսկվա,որոշակի ծրագրեր և հանդիպումներ կան,հետագայում հանդիպում կլինի Բաքվում, և հերթական անգամ Հայաստանը հնարավոր է շրջանցել:
-Մի կարևոր հանգամանք կա՝մենք անշուշտ պետք է հետևենք,թե ինչ գործողությունների են գնում մեր հարևանները՝բարեկամ կամ թշնամի,բայց մենք պետք է հստակ հասկանանք մեկ բան՝մենք ունենք օրակարգ Իրանի հետ,Հայաստան-Իրան հրաբերությունների օրակարգը շատ բազմազան է,հարուստ:Եթե մենք կարողանանք իրականացնել այդ օրակարգով սահմանված բոլոր ծրագրերը,ապա որևէ անհանգաստանալու առիթ չունենք,թե արդյոք կստեղծվեն եռակողմ,քառակողմ հանդիպումներ:Մենք պետք է փոխենք մեր մտայնությունը,մենք պետք է նախ ուշադրություն դարձնենք մեր անելիքներին,արդյոք իրականացնում ենք մեր անելիքները,թե ոչ:Շատ դեպքերում չենք իրականացանում,շատ դեպքերում իրականացնում ենք ոչ պատշաճ,շատ դեպքերում չենք օգտագործում այդ պոտենցյալը,որևէ մեկը կարող է հասկանալի բացարտել՝ինչու չի գործում Մեղրիի տարածաշրջանում ստեղծված ազատ տնտեսական գոտին,ինչ քայելր են արվում այդ տնտեսական գոտին գործի գցելու,աշխատեցնելու համար:Որևէ մեկը կարող է հասկանալի լեզվով բացատրել,թե ինչու չի ավարտվում հյուսիս- հարավ մայրուղին,ինչու Հայաստան-Իրան հարաբերություններում բազմաթիվ այլ ծրագրեր կյանքի չեն կոչվում,կան խոչընդոտներ նաև իրանական կողմից,մեզ մոտ էլ կան ,բայց ըստ էության մենք ավելի շատ խոսում ենք այդ հարաբերությունների մասին,բայց շատ քիչ բան անում:Որոշ ձեռքբերումներ էլ կան,ուրանալը սխալ կլինի,բայց մենք եթե իրականացանում ենք մեր օրակարգը,Իլհամ Ալիևը տարին 12 ամիս էլ հանդիպի Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ,դա ոչինչ չի փոխելու մեզ համար:
-Իրան-Ադրբեջան,և Իրան –Հայաստան ինչ հարաբերություններ են երեկ և այսօր:
-Ինչ վերաբերում է Հայաստանի այսօրվա խնդիրներին,համար թիվ մեկ խնդիրը Միացյալ նահագների պատժամիջոցների պարագայում Իրանի հետ հարաբերությունների զարգացումն է,ոչ թե պահպանումը,սահմանափակումը,կրճատումը,մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ:Շատ դեպքերում մեզ մատուցվում է այն,որ Հայաստան -Իրան հարաբերությունները քիչ են կրճատվում,պահպանվում են,կամ որոշ ոլորտներում են միայն կրճատվում,որ այդ հարաբերությունների զարգացումը ոչ միաան տնտեսական,այլ կենսական,աշխարհաքաղաքական նշանակություն, եթե մենք տարածաշրջանում ունենք հզոր պետություն լինելու տեսլական,եթե մենք այդ տեսլականը չունենք,չենք ցանկանում այդ տարածաշրջանում հզոր լինել,կարող ենք կրճատել հարաբերությունները Իրանի հետ,թշնամական հարաբերություններ ունենք Վրաստանի հետ,ի վերջո կգոյատևենք ինչպես գոյատևել ենք մեր պատմության շատ շրջափուլերում:Մեր քաղաքականությունը գոյատևման ,թե զարգացման քաղաքականություն է,խոսքը ոչ միայն քաղաքական դաշտի ,տնտեսական հարթության մասին է,այլ մեր աշխարհայացքի:Արդյոք մենք ցանկանում ենք լինել հզոր պետություն,թե մենք շարունակելու ենք լինել կենցաղային խնդիրներով զբաղված քաղաքական վերնախավ ունեցող,տնտեսական,հասարակական վերանխավ ունեցող պետություն,կարողանալու ենք ձևավորել խոսույթ,ոչ թե բամբասանեքներ,կարողանալու ենք ստեղծել տիրույթ,որտեղ գիտակից,խելամիտ մարդիկ,մտքեր արտադրող մարդիկ,հավաքվեն և ձևավորենք խոսույթ,դա է ,որ ձևավորում է իրական ճշմարտությունը:
-Թվում էր,թե ոչինչ չի խանգարաի հայ-իրանական հարաբերություններին:Այս իմաստով մենք ունենք լուծելու մեզ համար այս հիմնական խնդիրը,մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում,իրանցիները՝այլ:
-Մենք ոչ թե պետք է փնտրենք,թե ով է մեղավոր,այլ ,թե ինչու է այդպես,իրանցիները համարում ենք,որ իրենք հսկայական պետություն են,իրականության մեջ այդպես է ՝թե տարածքի,թե բնակչության,թե հնարավորությունների առումով:Կայսերական տիպի պետությունները ընդհանարպես օտար լեզու էլ չեն սովորում, լավագույն օրինակը ռուսները,ամերիկացիները,իրանցիները,իրենք իրենց մայրենի լեզուները գիտեն, ունենալով այն մտայնությունը,որ մյուսները պետք է սովորեն իրենց լեզուները , մեր պարագայում մենք պետք է շատ ավելի ջանք գործադրենք և ունենք այդ հնարավորությունները հաջողության հասնելու,մենք Իրանի ներսում չենք ստեղծել հայամետ տարբեր խմբեր ,եղել են փորձեր,ինչ որ մի մարդու,խմբի հետ հանդիպել:Մենք ծրագիր չունենք Իրանի ներսում ստեղծելու հայկական ազդեցության հսկայական և հզոր ցանց,Իրանը իր ներսում պրոհայկական է,իրանցիները հայի հանդեպ և Հայաստանի հանդես որպես կանոն տրամադրված են դրական ,մենք այդ հանգամանքը չենք օգտագործում,իրականացնում են սխալ մոտեցումներ զանազան խնդիրների վրա: Իրանը բազմաշերտ պետություն է,Իրանի արտգործնախարարությունը բոլորվին այլ կառույց է, Իրանի արտաքին քաղաքականությունը որոշող իրական անձինք բոլորիվին այլ են,այդ երկուսը փոխկապակցված են ,բայց Իրանի արտգործնախարությունից ավելի բարձր գտնվող կառույց կա,որը մշակում է և նաև արտգործնախարարության խողովակներով է իրականացանում այդ քաղաքականությունը:
Իրանի բանկային համակարգը բոլորվին այլ է, մշակույթը բոլորովին տարբեր փոքր մշակույթներից բաղկացած հսկայական կայսերական և քաղաքակրթական մշակույթ է,հետևաբար այս ամենը հասկանալու և իրականացնելու համար մենք պետք է ներգարվենք մեր ունեցած ողջ ներուժը,իսկ դա Հայաստանում կա,միգուցե որոշ ոլորտներում դժվար կլինի,բայց հիմնականում կարելիէ Իրանի հետ զարգացնել այդ հարաբերությունները,եթե ունենք տեսլական:
-Իրենք մեր և Ադրբեջանի նկատմամբ:
-Իրենք շարժվում են այս մտայնությամբ՝Իրանը ունի բազմաթիվ հարևաններ, և այդ հարևանների թվում մեկ հարևան,որը բացառիկ է մի կարևոր հանգամանքով,Հայաստանը Իրանի հետ սահման ունեցող միակ քրիստոնեա երկիրն է:Իրանի ներսում գոյություն ունեցող հիմնական գաղափարախոսությունը շիաական իսլամն է, առնվազն քաղաքական վերնախավի մակարդակով և դա ընդգրկում է երկրի գրեթե բոլոր շերտերը և այս հանգամանքը չափազանց կարևոր է Իրանի համար:Հայաստանի հետ բարիդրացիական հարբերությունները օգնում են Իրանին հաղթահարելու արևմտյան ԶԼՄ-ներում այս պետության դիվականացման քաղաքականությունը,որտեղ Իրանը ներկայացվում է որպես իսլամական արմատականության ,մի սարսափելի երկիր: Երբ Իրանը և Հայաստանը ունեն բարեկամական հարաբերություններ,երբ Իրանի տարածքում պահպանվում,խնամվում և հոգացության տակ են պահում հայկական եկեղեցիները,ապա դա ցուցիչ է ոչ միայն իրանցիների բարձր քաղաքակրթական արժեքների,այլ այն բանի,որ իրանական պետությունը դողացնում է Հայաստան-Իրան հարբերությունների վրա,դա մենք կարողանում՞մ ենք օգտագործել ի շահ մեզ և ի շահ Հայաստանի:
Իրանը իր բոլոր հարևանների հետ ունի խնդրահարույց բազմաթիվ հանգամանքեր,Հայաստանի քաղաքական հարթությունում նման խնդիրներ չկան ,մենք չենք կարողանում օգտագործել նույնիսկ Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաթիվ խնդիրները և թույլ ենք տալիս շատ դեպքերում ,որ Իրանի՝ Հայաստանին հարակից տարածքները ադրբեջանական կողմը տնտեսական առումով ենթարկի էքսպանսիայի: Ես ենթադրում եմ և դրա համար կան որոշակի տեղեկատվական տվյալներ ,որ եթե ադրբեջանաթուրքական դաշինքը Հայաստանը ֆիզիկական սահմանների առումով շրջափակում է արևմուտքից և արևելքից ,ապա հիմա փորձ է կատարվում տնտեսական առումով մեզ շրջափակել նաև հյուսիսից և հարավից:Ադրբեջանն ունի հսկայական ազդեցություն Վրաստանում՝տնտեսական և դրանից բխող քաղաքական ազդեցություն,գազի խողովակի այդ փականը Բաքվում է:Իրանի հյուսիսում են աշխատում՝տնտեսական ներդրումներ կատարելով, հյուսիսային մասում Հայաստանի սահմանակից Իրանի տարածքում գործող ազատ տնտեսական գոտում,որտեղ հայկական ներկայությունը զրո է,սրանք խորհելու և մտածելու խնդիր են:Մենք պետք է ունենանք հստակ քայլերի հաստատակամություն,մի քանի սցենարներ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման տարբեր պայմաններ:
-Կա՞ զգուշավորություն:
-Հայաստանի և Իրանի հարաբերություններում չի եղել որևէ խոշոր խոչընդոտ՝կապված մեր երկու պետությունների,կամ ժողովուրդների հետ այս վերջին տարիների ընթացքում և դա կարևոր ցուցիչ է,դրա վրա կարողնում են հենվել,կարգավորել բազմաթիվ խնդիրներ,կա վստահության մթնոլորտ:Դա միգուցե տարբեր փուլերում որոշակի սասանվում է որևէ կողմից,բայց հիմնական վստահության մթնոլորտը առկա և պետք է աշխատենք դա պահպանության վրա:Երբեմն անմիտ հայտարարություններ են հնչում, Իրանը չճանաչելով զանազան գործողություններ են իրականացանում,զանազան խմբեր,անձինք,քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ,Իրանում էլ կան մեզ թշամամետ ուժեր՝ադբեջանամետ որոշակի զանգված ,որոշակի քաղաքական որոշում կայացնողների խումբ,որոնց մենք չենք հակակշռում հայամետ գործիչների հետ աշխատքնով :Այս ոլորտը թողել ենք ինքնհոսի ,մեր բախտը բերել է,որ Իրանի ներսում հիմնականում հայամետ տրամադրություններ են և այս իմաստով հենց Իրանը ,ելնելով սեփական շահերից շատ դեպքերում ճնշում է ադրբեջանամետ տրամադրությունները:
-Ինչը չի կարելի ասել իրենց մասին,տեսնում ենք ,թե իրենք ինչ աշխատանք են իրականացնում Հայաստանի ներսում:
-Բնականաբար, և փառք Աստծո,որ իրանցիները Հայաստանի ներսում չեն աշխատում Հայաստանի դեմ,միգուցե իրանցիները ՀՀ-ի ներսում աշխատում են այլ պետությունների դեմ,բայց մեր դեմ կարծեք թե չեն աշխատում և դա բխում է Իրանի շահերից,դա լավություն չէ,որ մեզ անում են:
-Ամենակարևոր մի քանի կարծրատիպեր,որ մենք գիտենք իրենց մասին,բայց դա իրականությանը չի համապատասխանում և հակառակը ՝իրենք մեր մասին:
-Մենք Իրանի ընկալմամբ, ըստ իս ,ունենք երկակի զգացում՝մեկը այն Իրանն է ,որը հայտնիէ մեզ մեր պատմավեպերից՝Րաֆֆի ,Դերենիկ Դեմիրճյան,որոշ դեպքում հիմա այդ մտանությունը փոխվել է,միջին վիճակագրական հայաստանցին Իրանը պատկերացնում է Րաֆֆու վեպերի միջոցով,որ Իրանում միջնադարյան հասարակութուն է,այնտեղ ուղտերով են ման գալիս,և այլն:Վերջին տարիների և վերջին տասնամյակի ընթացքում այդ մտայնությունը բավական փոխվել է,քանի որ վերջին 2-3 տարվա ընթացքում վիզային ռեժիմը չեղարկվեց,որը շատ կարևոր հանգամանք էր մեր պետությունների միջև և մեր ժողովուրդների միջև ճանաչողական մակարդակը բարձրացնելու առումով,հիմա այդ մտայնությունը փոխվել է և Իրանը ներկայացնում է շատ դեպքերում ճանաչելի է մեր երկրում,հասարակության մեջ իր իրական դեմքով,որը միգուցե որոշ առումներով մեզ խորթ ,և դա բնական է:Լինելով գրեթե նույնական մշակույթի կրողներ,մենք ունենք բավականին տարբերություն մեր կրոնական հայացքներում, և դրանից բխող բոլոր այն ոլորտներում,որոնք ըստ էության ձևավորում են նաև յուրաքանչյուր ժողովրդի կերպար:Բայց մենք ունենք բազմաթիվ ընդհանրություններ և դրանց վրա շեշտադրումով կարող ենք հասնել զգալի հաջողությունների:Իրենք էլ Հայաստանը դիտարկում են որպես եղբայրական պետություն և ժողովուրդ,որը դավանում է այլ կրոն:Այս իմաստով մեզ համար հաճելի լինի,ցանկալի լինի,թե ոչ,Իրանի ներսում կա այդ մտայնությունը,իրանցիները համարում են ,որ մենք յուրատեսակ իրանցինիներ ենք,որոնք ունեն տարբեր կրոն,տարբեր լեզու ,բայց աշխարհայացքի առումով շատ նման են իրենց:Սրա մեջ որոշակի ճշմարտության հատիկ կա,ինչպես ցանկացած ստերոտիպ,որը խարսխած է որոշակի ճշմարտության վրա:
Մեզ մոտ էլ կան բազմաթիվ կարծատիպեր ՝կապված Իրանի հետ,Իրանը բազմաշերտ է ,Թեհրանը բոլորվին այլ Իրան է ,Թեհրանից դուրս գտնվող Իրանը բոլորովին այլ,մերջձկասպյան Իրանը բաց Իրան է,հարավային Իրանը շատ դեպքերում շատ փակ է,գործ ունենք բավական մեծ և բազմաշերտ մշակույթ և հիմանվուրց քաղաքակրթություն ունեցող պետության հետ:Այս առումով պետք է տարբեր կերպ աշխատել:Օրինակ Ատրպատականի հետ աշխատանքները որոշակիորեն պետք է տարբերվեն Թեհրանի հետ իրականացվող աշխատանքներից՝հաշվի առնելով մի շարք հանգամանքեր,այն,որ այս նահանգը սահմանակից է Հայաստանին,այն որ այս երկրամասը թյուրքալեզու է,հաջորդը,որ այն այդ թյուքալեզությունից շատ դեպքերոմ փորձ է անում օգտվել ադրբեջանական հանրապետությունը ,և այն,որ հենց երկրամասում են կենտրոնացած մեր մշակութային հուշարձանները,և այս երկրամասում է,որ հայերի հանդեպ կա շատ դրական վերաբերմունք:Եթե խոսում ենք Իրանի հարավային նահանգների մասին,ապա հայերի ընկալումը կա,բավական լավ են ճանաչում,եթե մենք խոսում են Իրանի քրդաբնակ նահանգների ամսին,ապա այստեղ մի փոքր այլ ընկալում կա,Իրնի քրդերը հենց լեզվով հայերին կոչում են հորեղբոր որդիներ :Իրանի մերձկասպյան նահանգներում,օրինակ Գիլանում այդ նահանգի գրեթե կեսը կազմող թալիշ բնակչությունը հայերի հանդեպ չափազանց դրական վերաբերմունք ունի ՝հաշվի առնելով Հայաստանի հասարակական և գիտական շրջանակների կողմից թալիշ ժողովրդին աջակցություն տրամադրելու հանգամանքը,գիլանցիները հայերին վերաբերվում են շատ դրական,ժամանակին Գիլանի կենտրոն՝Ռաշտում եղել է մի հայտնի դեղագործ,բժիշկ,որը հայտնի է Գիլանի Քրիստոս անունով հենց տեղի բնակչության շրջանում,որովհետև անվճար բուժել և օգնել է այդտեղի բնակչությանը՝Արսեն Մինասյան:
-Հիմքը որտեղի՞ց է գալիս,որ ձևավորվել է նման դրական վերաբերմունք:
-Բնականաբար, առաջին հերթին դա պայմանավորված է Հայաստան-Իրան հազարամյա պատմությամբ,Իրանի ներսում հայկական համայնքի ներկայությամբ,հայկական համայնքը Իրանում չափազանց նոսրացած է, աշխարհի տարբեր ծեգերից մեր հայրանակիցները ձգտում են հայտնվել Միացյալ նահանգների հայտնի քաղաքում,թեև նոսրացած,բայց այսօր էլ Իրանի ներսում ունենք մտավորական վերնախավ կազմով իրանահայերի բավականին խոշորաթիվ հատված:Որոշ դեպքերում սրանով է բացատրվում, Իրանցիները շատ դեպքերում հայերին ճանաչում են իրենց իսկ խոսքերով ասած առաջինների ժողովուրդ,շատ բաներ,որոնք առաջին անգամ հայտվել են Իրանում,եղել են հայերի միջոցով,դա վերաբերում է թե թատրոնին,թե նույնիսկ կենցաղային երևույթին,ինչպիսին պիցցան է :Առաջին տպարանը Իրանում ստեղծել են հայերը Նոր Ջուղայում:Շատ դեպքերում մենք չենք ներկայացնում իրանցիներին մեր ժողովրդի վաստակը,այս հազարամյա պատմության ընթացքում մենք իրանցիների հետ պատերազմել ենք՝ամենահյտնին Ավարայրի ճակատամարտն է,որի մասին իրանցիները չեն հիշում ,որովհետև իրենց սահմանի երկայնքով ունեցել են բազմաթիվ այդպիսի կոնֆլիկտներ,ապստամբություններ ,ճակատամարտեր և այն,բայց մեր պատության մեջ դա չափազանց կարևոր դրվագ է,ես մինչև օրս կրում են մեր հայտնի սրբի անունը և հպարտանում եմ դրանով :Մենք չենք շեշտադրում այն հանգամանքը,որ հայերը Իրանի պատմության տարբեր շրջափուլերում կռվել են այս պետության համար,իրանական կայսրությունների կերտման գործում զգալի դերակատարություն են ունեցել նաև հայերը ,և շատ դեպքերում մենք պետք է իրանցիներին նաև ներկայացնենք սա,Իրանը նաև հայերիս պետությունն է,մենք պակաս դերակատություն չենք ունեցել այս պետության կյանքում,քան ատրպատականցիները,գիլանցիները,քան Իրանի ներսում ապրող քրդերը,բելուջները,և այլն:Մենք պատերազմների ժամանակ այս պետության համար կռվել ենք,սկսած պատմության խորքերից մինչև իրանաիրաքյան պատերազմը , Իրանի մղած վերջին խոշոր պատերազմը :Մենք խաղաղ պայմաններում ևս օժանդակել ենք այս պետության զարգացմանը ,Իրանը նաև մեր երկիրն է և մենք պետք է Իրանին մոտենանք նաև այլ տրամաբանությամբ,այս իմաստով է ,որ մենք ունենք բազմաթիվ անելիքներ:
Առաջին հատվածն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի