Իրանցիները պայման են առաջ քաշում.Միացյալ նահանգները պետք է վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակ,այլապես….Վարդան Ոսկանյան

Հարցազրույց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:/Մաս 1-ին /


-Հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում: Կադրերում երևում է, որ այդ անձանցից մեկի գրեթե բոլոր լուսանկարները արված են Հայաստանում: Օրինակ՝ ներկայացված լուսանկարում երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձը կանգնած է Կասկադում: Ուշագրավ է, որ հենց այս՝ Կասկադում արված լուսանկարի վրա ֆիլմում գրվում է, թե նկարահանումը Ադրբեջանում է: Նախկինում նման բան եղել էր,ինչ է սա նշանակում:

-Իրանի համար սա սովորական երևույթ է,իրանական հատուկ ծառայությունները համարվում են Մերձավոր արևելքում լավագույններից մեկը, և առաջին դեպքը չէ,որ իրանական հատուկ ծառայությունները բացահայտում են զանազան լրտեսների,լրտեսական ցանցերի,դա մի կողմից անվտանագային նշանակություն ունի,երկրորդ կողմից օգտագործում է նաև քարոզչական տիրույթում՝ցույց տալու համար,թե Իրանը ինչ պետություն է և այս իմաստով քարոզչական տիրույթում էլ տեղի են ունենում գործողություններ:Այդ հրապարակումը,որտեղ լուսանկարներ կային արված Երևանում,բայց բուն տեքստում նշվում էր ,որ Բաքվում են ,այդ շարքից է և ես կարծում եմ ,որ իրանցիների պարագայում պատահականություններ շատ քիչ են լինում,այստեղ մի կարևոր հանգամանք կա,միգուցե փորձ է կատարվում Բաքվում տեղի ունեցող գործընթացների վրա որոշակի ազդեցություն գործադրել ,բայց եթե հաշվի առնենք,որ լուսանկարները արվել էին Երևանում, ես մասնագետ չեմ և չեմ կարող ասել,թե դրանք սովորական քաղաքացիներ էին,թե լրտեսներ, զբոսաշրջիկներ,համենայդեպս ակնհայտ էիր,որ դրանք արվել էին Երևանում,դա որոշակիորեն կարելի է դիտարկել որպես ազդակ դեպի մեզ:Հավանաբար իրանցիները ազդակ են հղում իրենց հարևաններին առ այն,որ իրենք ակնդետ հետևում են տարածաշրջանում կատարվող գործընթացներին, հապկապես հակաամերիկյան գործողություններ ձեռնարկելուն և պոտենցյալ այն պետություններին,որտեղից ԱՄՆ-ն կարող է այս կամ այլ կերպ ազդել Իրանում ընթացող գործընթացների վրա: Այդ ազդեցությունը ԱՄՆ-ի կողմից չափվում է սոցիալական ցանցերի տիրույթից,Միացյալ նահանգները իրականացնում է որևէ գործողություն,կիրառում է պատժամիջոց,այնուհետև դրա արձագանքները ստացվում են սոցիալական ցանցերի մոնիթորինգի եղանակով և նաև Իրանի ներսում առկա զանազան ազդեցության գործակալների,միգուցե հատուկ ծառայությունների մակարդակով:Բնականաբար, այդ ամբողջ ընթացքն ուներ թե անվտանգային նշանակություն,թե տեղավորվում էր Իրան- ԱՄՆ քարոզչական -հոգեբանական պատերազմի տիրույթում ,որտեղ մենք ուզենք,թե չուզենք ներգրաված ենք,և սա այլ խնդիր է,որին հատուկ պետք է անդրադառնանք:Չգիտենք,թե իրականությունը ինչ է,դա հատուկ ծառայությունները պետք է վերլուծեն,հասկանալու համար,թե արդյոք այդ լուսանկարներում պատկերված անձինք իրոք անվտանգության մարմինների աշխատակիցներ են,թե սովորական քաղաքացիներ,զբոսաշրջիկներ,հաճախ հանդիպող գործընթաց է :Ընդհանրապես իրանցիները ունեն շատ կարևոր առանձնահատկություն.փորձը ցույց է տալիս,որ իրենք են գծում կարմիր գծեր,օրինակ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի խոցումը հստակ կարմիր գիծ էր,որը Իրանը գծեց և փաստացի նահանգները համաձայնվեցին այդ կարմիր գծի հետ,Իրանի տարածքի վրա ,կամ Իրանի ջրեր մտնող առանց թույլտվության ցանկացած նավ,թռչող միջոց ենթակա է իրանական ուժերի կողմից ոչնչացման և իրանցիները ցույց տվեցին,որ դա կարող են անել,իրականության մեջ տեսանք,որ այդ գործողությունը իրականացվեց և իրանցիները կարողացան մարսել դա :Աշխահում շատ քիչ պետություններ կան,որոնք կարող են խոցել ամերիկյան թանկարժեք և գերտեխնոլոգիական առումով առաջընթաց անօդաչու թռչող սարք և մնալ անպատիժ.իրանցիները ևս մեկ անգամ ապացուցեցին,որ իրենք այս տարածաշրջանում գերտերություն են ,ունեն սեփական կարմիր գծերը և դրանք պահելու կարողություն:

-Երկու հարևան ունենք,ում հետ ակտիվ շփվում ենք,երրորդի հետ էլ մասամբ,մյուսը փակ է,իմ տպավորությամբ մենք շատ վատ գիտենք Իրանը ,ինչքան էլ շփումները կան,բայց այն շարունակում է մնալ փակ:Դրսից բազմաթիվ ազդակներ են իջնում,սանկցիաները ավելանում են,ներքին արձագանքները այդ ամենին,ինչքանո՞վ է այդ ամենը զուսպ,կամ գիտակցաբար:

-Որպեսզի հասկանանք Իրանը, պետք է նկատի ունենանք մի կարևոր հանգամանք.այս պետությունը մերձավորարևելյան տարածաշրջանում ունի հազարամյակների պատմություն ունի,և այդ պատմության շրջափուլերի զգալի հատվածում այն եղել է գերտերութուն,եղել է թիվ մեկ պետությունը :Աքեմենյանների օրոք համաշխարհային մակարդակով թիվ մեկը եղել է Իրանը,այստեղի բնակչությունը,քաղաքական վերնախավը ունի բոլորվին այլ մտածելակերպ,քան բնորոշ է ,համեմտության եզրեր չունեն մեր տիպի պետականնությունների հետ: Մենք մեր պատմության երկարատև հատվածներում զուրկ ենք եղել պետականությունից ,բայց կարողացել ենք վերականգնել պետականություն,որը նույնպես խոշոր ձեռբերում է:Իրանցիները ապրում,զարգանում և աշխատում են մի կարևոր մտայնությամբ,որը ինչ-որ առումով առասպելով է պատված,բայց կա.դա իրանական պետականության հավերժական լինելու գաղափարն է: Յուրաքանչյուր իրանցի ,որը կրթություն է ստացել,խոսքը բնականաբար անգրագետ ,կրթությունից զուրկ մնացած,կամ թերի կրթություն ստացածների մասին չէ,ենթադրում է, նրա մտայնության մեջ արմատացած է,որ իրանական պետականությունը հավերժ է,իրանցիները նույնիսկ չունեն անկախության օր,որովհետև Իրանը իր անկախությունը շատ դեպքերում չի կորցրել,այսինքն իրանցիների աշխատելաոճը չափազանց տարբեր է մեզ ծանոթ այլ երկրների աշխատելաոճից,օրինակ՝ Ադրբեջանի գործելաոճից,Վրաստանի,այն պետությունների,որոնք չեն ունեցել կայսրություններ:Մենք գործ ունենք պետականության առանցքի շուրջ ձևավորված մի միավորի հետ,որտեղ ,եթե նույնսիկ կա էթնիկական կամ լեզվական բազմազանություն, ապա միևնույն է,այդ ամենը աշխատում է մեկ կարևոր գաղափարի համար՝Իրանի գաղափար,Իրանը վերազգային,վերէթնիկական երևույթ է:Դուք շատ դեպքերում կարող եք հանդիպել այնպիսի երևույթների,որոնք մեր ազգայնական մտածելակերպի շրջանակներից դուրս են և միգուցե դժվար ընկալելի:

-Ակնհայտ է ,որ կան օրենքներ,զսպիչ մեխանիզմներ, հետաքրքիր է,թե որքանով է համահունչ իրենց մտածողությանը և որքանով է դա պարտադրված վերևից,որ կարողանում են դիմակայել դրսի մեծ հոսքին,մարտահրավերներին և ազատությանը:

-Հազարամյակների ընթացքում այս պետությունը և այնտեղ բնակվող ժողովուրդը ձևավորել է բազմաթիվ մեխանիզմներ :Մերձավոր Արևելքում , պատկերավոր ասած ,խաղաղության աղավնի լինելը հղի է լրջագույն վտանգներով՝ընդհուպ մինչև պետականությունը կորցնելը:Իրանցիները երբեք այս տարածաշրջանում չեն առաջնորդվել այդ մտայնությամբ,իրանցիները կիրառում են բլիթի և մահակի քաղաքականություն,յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում ընդլյանում են ազդեցության գոտին:Ամբողջ Մերձավոր արևելյան քաոսից հետո Մերձավոր Ալևելքում միակ պետությունը ,որը ընդլայնել է իր ազդեցությունը և հասել է պատմական չտեսնված հաջողությունների,Իրանն է:Այսօր Իրանը ներկա է նույնիսկ արաբական թերակղզու հարավում՝Եմենում,որտեղ վերջին անգամ իրանցիները եղել են Սասանյանների ժամանակներում:Այսօր Իրանը ներկա է Միջերկրական ծովի ափին,որտեղ իրանցիները հիմնավոր ներկա են եղել միայն Աքեմենյանների ժամանակում,Մերձավոր Արևելքի ցանկացած կետում Իրանը ներկա է՝Լիբանանում,Սիրիայում, Իրաքը ըստ էության իրանական պետականության շարունակությունն է՝սահմանների,քաղաքական,գաղափարախոսության,մշակութային,կրոնական ազդեցության առումով:Աֆղանստանը,որը պատմականորեն եղել է մշակութային և քաղաքական Իրանի կարևոր հատվածներից մեկը ,այսօր իրանական ազդեցության ամենահզոր գոտիներից մեկն է,շատ դեպքում մենք չենք նկատում,բայց Աֆղանստանի ներսում առանց Իրանի ներգրավվածության գրեթե որևէ խնդիր լուծելն անհնար է,չնայած ԱՄՆ-ն այս տարածքում պահում է բավական մեծաթիվ զորախում ,նույնը Իրաքում,այնտեղ իրանցիները կարողանում են լուծել ցանկանցած խնդիր :Իրանցիները կարողանում են նույնիսկ քաղաքապետ նշանակել շիաական քաղաքներից մեկում՝Թեհրանի նախկին քաղաքապետին,որը Իրաքի քաղաքացիություն էլ չունի:Նման լուրջ պետության հետ, ինչպես ասում են կատակելը բավական բարդ է,և դժվար,ես չեմ ասում,թե ԱՄՆ-ի հզորությունները համեմատելի են Իրանի հետ,ոչ Միացյալ նահանգները աշխարհի համար մեկ գերտերությունն է և բազմաթիվ առումներով գերազանցում է Իրանին,բայց Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իրանը հզոր ուժ է,իրանցիները նույնիսկ զիջման չեն գնում:

-Ինչպիսի պատժամիջոցներ եղան ՝կարողանում է առանց վարանամն իր մարտահարվերները նետել Միացյալ նահանգների և Իսրայելի ուղղությամբ:

-Բնականաբար,իրանցինեը շատ տրամաբանական մի պայման են առաջ քաշում ԱՄՆ-ի հետ բանակցելու համար՝Միացյալ նահանգները պետք է վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակ:Համաձայնագիրը,որը միջազգային բնույթ ունի, որը կնքվել է զգալի ջանքերից հետո,բայց այստեղ կան երկու կարևոր հանագմանքներ,որը Միացյալ նահանգներին հետ է պահում :Իրանցիները առաջ են քաշում զանազան նախապայամաններ,եթե այսպես շարունակվի ,ապա ուրանը կհարստացնեն,ավելի բարձր մակարդակի,քան թույլատրում է այդ համաձայանգիրը, եթե համաձայնագիրը խախտվում է,ապա իրանցիները իրենց իրավունք են վերապահում և ունեն այդ հնարավորությունը:Հայտարարում են ,որ եվրոպական միության երկրների վրա Իրանը ճնշում է գործադրում,որ պահպանվեն առևտրային կապերը,ստեղծվեն հատուկ մեխանիզմները վճարումներ իրականացնելու համար, որովհետև Միացյալ նահանգները աշխարհի թիվ մեկ բանկային կենտրոն է և կարող է անջատիչը միանգամից անջատել և ցանկացած պետության բանկային համակարգը կարող է խաթարվել ,նույնիսկ եպտական,մասնավոր բանկային համակարգերը խաթարվում են ,ինչի զոհն է այսօր Իրանը:

-Լուրեր եղան,որ Հայաստանին ևս պարտադրել են,որ դադարեցնի իրանական միակ բանկի՝Մելլաթի գործունեությունը:

-Կարևոր խնդիր կա,եթե դառնում ենք Հայաստանի և Իրանի միջամտություններին, ապա Հայաստանի վրա հսկայական ճնշում կա Միացյալ նահնագների կողմից՝բանկային,իրանական ավիափոխադրողի…

-Բոլոր ժամանակներում է եղել,թե իշխանափոխությունից և Բոլթոնի այցից հետո:

-Մի խնդիր կա,որ Միացյալ նահանգներում էլ իշխանությունը բոլորովին այլ է ,քան Օբամային օրոք կամ դրանից առաջ,Թրամփի վարչակարգի տրամաբանությունից ելնելով կարծեք թե աշխարհում երկու խոշոր խնդիր գոյություն ունի ՝Հյուսիսային Կորեա և Իրան,ընդ որում Իրանը շատ դեպքերում ավելի առաջնային է ՝դատելով հենց միայն լրատվական հոսքերի ուսումնասիրությունից,հետևաբար իրավիճակներն էլ տարբեր են:Մենք չենք կարող այս տարվա Միացյալ նահանգների քաղաքականությունը համեմատել հինգ,յոթ տարի առաջվա քաղաքականության հետ,բայց սա ամենևին արդարացում չէ:Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ ունեն մեզ համար կենսական նշանակություն,դրանք կենսական են նաև Իրանի համար,իրանցիները սա քաջ գիտակցում են,մեր հարաբերությունները որքան ձեռնտու են ՀՀ-ին ,ապահովում են մեր պետականոթյան որոշակի բաղադրիչներ ,նույնքանով էլ ապահովում են Իրանի կենսական շահերը և Իրանի համար անվտանգային նշանակություն ունեցող կարևոր հատված:Պատկերացրեք,որ Հայաստան –Իրան սահմանին կամ հայ- իրանական սահմանը ներառելով ՀՀ և Արցախի Հանրապետության հատվածները,կարող է այսպես լինել ոչ ապահով Իրանի համար և տեսեք,թե ինչպիսի մեծ անվտանգային մաս կստեղծվի այս պետության հյուսիսային հատվածի համար:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ ասում էին ՝մեծ տագնապ էր առաջին հերթին իրանական կողմում:

-Պատեկերցրեք,որ /սա հիպոտետիկ սցենար է/ խաղաղապահներ են հայտնվում արցախա իրանական սահմանային գոտում,դա Իրանի համար ստեղծում է հսկայական անվտանգային ռիսկեր, իրանցիների համար էլ ձեռնտու է,որ հայ- իրանական սահմանի ողջ երկայնքով լինեն պատկերավոր ասած մեր զինվորները,սահմանապահներ,մեր զորքեը վերահսկեն այդ տարածքները և այդ տարածքներում ոչ միայն չհատնվի ադրբեջանական որևէ զորամիավորում,Աստված մի արացե,այլ նույնիսկ խաղապահ զորամիավորում:Հետևաբար հարաբերությունները երկուստեք կենսական են,և այս հանգամանքը շատ դեպքերում մենք չենք կարողնում օգտագործել Իրանի հետ բանակցելիս,իր ողջ ուշադրությունը կենտրոնացել է Իրանի վրա և հիմա բնականաբար, լինելով որոշում կայացնող և հսկայական ազդեցություն ունեցող պաշտոնում, շարունակում է իր քաղաքական գիծը:

-Սա նոր մոտեցում չի :

-Ըստ էության կրկնություն է,ուղղակի ամերիկագետները ավելի լավ կբացարտեն,Օբամայի վարչակազմը փոքր ինչ այլ քաղաքականություն էր վարում,փորձելով ազատվել Մերձավոր Արևելքում ստեղծված թնջուկային իրավիճակներից՝նրանցից ,որոնցից հանարվոր էր ազատվել,որովհետև բոլորը գիտեն,որ Մերձավոր արևելքում խրվելը որևէ լավ հետևանքներ չի ունենում,մենք դա տեսել ենք բազմիցս՝Աֆղանստան,ամերիկայն զորքերը մնացել են այդ տարածքում և չեն էլ կարողնում դուրս գալ,Իրաքում ամերիկյան զորախմբերը,, Սիրիայում ամերիկյան օժանգակությունը վայելող խմբավորումներ կային, և բազմաիթիվ այլ կետերում:Մերձավոր արևելքը եռացող կաթսա է,և որևէ մեկը չի ցանկանա հայտնվել այդ եռացող կաթսայի կիզակետում,կամ եթե հայտնվում է ,ապա շատ դժվարէ լինելկու այդտեղից դուրս գալ:

Բոլոթոնի այցի ժամանակ ինձ համար զարմանալի էր,որ նա ասաց,թե Հայաստանի- Իրան սահմանը խնդրահարույց է ,ինչով է խնդրահարուց,որևէ տրամաբանական պատճառ չկա այդ սահմանը խնդրահարույց համարելու:Հայաստան-Իրան սահմանը Հայաստանի անկախացումից ի վեր և դրանից առաջ մոտ 2500 տարի մեր պետությունների միջև գոյություն ունեցած շփման գիծն է,որը փոփովել է տարբեր պատմական փուլերւմ,բայց վերջին առնվազն 30 տարին այդ սահմանը մշտապես եղել է բարեկանության սահման,մենք չենք ունեցել որևէ սահմանային միջադեպ՝ի տարբերություն Իրանի մյուս սահմանների:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 452 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am