Մեր տեղեկություններով հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ-ում ներդրումներ անելու կոչին եղել են կոնկրետ արձագանքներ: Մասնավորապես կառավարությանը ներկայացվել է առաջարկություն Երևանում մատչելի բնակարանային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ներդրոումային առաջարկի հիմնական գաղափարը միջին խավի համար մատչելի բնակարաններ կառուցելն է եղել: Մասնավորապես նախատեսված է եղել Նոր Նորքի 7-րդ զանգվածի չկառուցապատված հատվածում կառուցել բարձրահարկերի նոր բնակարանային ավան, որտեղ 1 քմ բնակարանի մակերեսը կարժենար 400-500 դոլար: Առաջարկը նախապես ընդունվել է մեծ ոգևորությամբ, սակայն հետագայում, երբ բնակելի թաղամասի նախագծային առաջարկը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան` համաձայնեցման, առավելագույն հարկայնություն է սահմանվել 3 հարկը: Բանակցությունները հարկերի քանակն ավելացնելու ուղղությամբ որևէ արդյունք չեն տվել, որից հետո ներդրողը հրաժարվել է ծրագրի իրագործումից, քանի որ նման հարկայնությամբ կառուցապատումը բիզնեսի տեսանկյունից շահավետ չէ, հնարավոր չէ ետ բերել անգամ ներդրումները: Արդյունքում ներդրումային խոշոր ծրագիրը, որի իրագործմամբ կստեղծվերին նոր աշխատատեղեր, Երևանի բնակֆոնդը կթարմացվեր էկոնոմ կլասի նորակառույց բնակարաններով և վերջապես ցածր եկամուտ ունեցողների համար կլուծվեր սոցիալական կարևոր խնդիր, փոշիացվել է:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը