Նիկոլ Փաշինյանն ինչ հրահանգ է տվել Սամվել Ալեքսանյանին
Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է, որ հաճախակի է անդրադառնում ԶԼՄ-ներին, խոսում հատկապես նրանց ֆինանսավորումից, լուրերի այսպես կոչված ծագումնաբանությունից՝ ամեն պատեհ առիթով ցույց տալով, որ հարցն իր համար առանցքային է, ինչը շատ բնական է: Փաշինյանը հասկանում է, որ տեղեկատվական պատերազմում պարտվելն ավելի արագ է բերելու իր իշխանության տապալման, քան ուղղակի տապալումը: Պատահական չէ, որ նա մի առիթվ սպառնաց ոչ յուրային լրատվամիջոցներին թողնել <<պեռաշկու>> հույսին: Եւ, ահա, իր դիրքերն ամրապնդելու հաշվարկով նա յուրային օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հրահանգել է մի քանի լրատվամիջոցների ֆինանսական խնդիրը վերցնել իր ուսերին: Բնական է, որ դրանք այն լրատվամիջոցներն են, որոնք ծառայում են բացառապես իշխանություններին:
