Նշանակմանս օրվանից Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքով Ամուլսարի ճամփաները բացելու գործին. նախկին պաշտոնյան պնդմամբ` որոշումը կայացվել է դեռ 8 ամիս առաջ

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքը շուրջ ծավալվող քննարկումներին և այն շահագործելու կառավարության դիրքորոշմանը:


Նախկին պաշտոնյայի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ  դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչու՞, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչու՞ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը: Ներկայացրեք խնդրեմ այլ տրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչու՞ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել...

Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերը իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվող մարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանիոր նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի:իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է:

Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ Լիդիանի ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին՝

- Մեզ ասել էին, որ դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:
-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել:
-Կառավարությունից...

Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:

1. Հիշում եք՝ երբ Փաշինյանն իմացավ, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրամադրվել է բացառապես ընկերության իրականացրած հետազոտությունների վրա, ուղիղ տեքստով ասաց՝ ես չեմ կարող փակ աչքերով թույլտվություն տրամադրել, մենք պետք է հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետներին, թող մեզ համար հետազոտություն իրականացնեն, որպեսզի մենք ունենանք մեր հավաստի տվյալները, ոչ թե ընկերության տված տեղեկատվությունը: Դա նշանակում էր իրականացնել այն նույն աշխատանքը, որն իրականացրել են ընկերության մասնագետները՝ դաշտային հետազոտություններ, փորձանմուշների ուսումնասիրություններ և այլն: Արդյունքում իրականացվեց ընկերության տրամադրած փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն: Սա ի՞նչ էր: Մենք ունեցա՞նք հավաստի տվյալներ, ասենք՝ այդ տարածքի ստորգետնյա ջրերի կամ կենսաբազմազանության վերաբերյալ: Ո՛չ, չունեցանք: Այս գործողությունը, որի համար վճարել ենք, փորձաքննություն չէր այն իմաստով, որի մասին հայտարարել էր Փաշինյանը:

2. Ոարպես անվիճելի ճշմարտություն՝ շատ ինքնավստահ կերպով ներկայացնում են անհեթեթ մի այլընտրանք՝ հանքը շահագործվի՞, թե՞ արբիտրաժի արդյունքում 700 միլիոն դոլար վճարենք: Հարց՝ էդ ովքե՞ր են այդ հաշվարկն արել ու ի՞նչ իրավական հիմքերի վրա են եկել հետևության, որ արբիտրաժ է լինելու, այդտեղ պետությունը պարտվելու է և կոնկրետ այդքան գումար վճարելու է: Ինձ ասացեք անուններ, որոնք կանգնած են այդ հաշվարկի հետևում: Ցույց տվեք նաև այն փաստաթղթերը, որոնք հիմք են տվել այդ հաշվարկն անելու համար: Ստում են դա ասողները՝ պարզունակ ու անճաշակ:

Կհարցնեք՝ իսկ ինչու՞ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա: Կարծում եմ այլևս իմաստ չունի քննարկել այս կառավարության գործողություններն ու դրանց տրամաբանությունը, փորձել ինչ-որ խորքային իմաստ գտնել դրանցում: Ինձ համար միակ իմաստավորված քննարկման առարկան կարող է լինել հզոր գաղափարախոսությամբ քաղաքական գործընթացի շուրջ:

դիտվել է 658 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am