Դավիթ Սանասարյանի հոգու ճիչը` ուղղված նախկինների՞ն, թե՞... ներկաներին

Իրոք որ զարմանալի ժամանակներում ենք ապրում։

Ռացիոնալ վարքագծի մասին վաղուց մոռացած, ռացիոնալության բոլոր սահմաններն անցած Փաշինյանը խոսում է «ռացիոնալության պակասից»։

Ճիշտ պահին «Ժառանգությունից» թռած եւ ՔՊ-ական գրված Դավիթ Սանասարյանն էլ, որին իր հարազատ «թավշյահեղափոխական» իրավապահ համակարգը մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահման եւ կաշառակերության մեջ, ընդդիմախոսների գլխին բարոյախրատական քարոզներ է կարդում «մեղքերն ինքնակամ խոստովանելու ու թալանածը վերադարձնելու» թեմայով։

«Գողոնը ձեռքին» բռնված «հեղափոխական» սույն Փանջունին օրերս հառնեց անհայտությունից եւ տատանեց օդը` դիմեց «նախկիններին» ու նախատեց, թե` չոքեչոք մեր հետեւից ման գալու, մեղքերի թողություն աղերսելու փոխարեն համարձակվում եք քայլիշխանության թանին թթո՞ւ ասել. «Ազատ եք, խոսեք՝ ինչից ուզում եք, բայց նախեւառաջ հրապարակային ասեք ներողություն, թալանածը վերադարձրեք, ինքնակամ խոստովանեք ձեր գործած հանցանքները, ու դրանից հետո կարող ենք ձեւավորել ազգային համերաշխություն։ Փոխարենը՝ դուրս եք եկել ռեւանշի. հավանաբար, թույլ ենք գտնվել ձեր նկատմամբ (թույլ չլինեին` հիմա առանց դատ ու դատաստանի լյումպենին ի ցույց` առանց դատ ու դատաստանի բոլորին Հանրապետության հրապարակում կոճի թելով կախած կլինեին.-Լ.Պ.), հակառակ դեպքում մեզ դասեր տալու առիթ չէիք ունենա»։

Մի կողմ թողնենք` որքանո՞վ «ռացիոնալ» է, երբ իրեն առաջադրված մեղադրանքը թողած` ուրիշներին է մեղադրում «թալանելու» եւ բազմաթիվ, բազմատեսակ մահացու այլ մեղքերի մեջ։ Ընդ որում` բացարձակապես թքած ունենալով նույն բազմաչարչար անմեղության կանխավարկածի վրա, «մոռանալով», որ «թալանի» մասին մերկապարանոց խոսակցությունները դեռ պետք է հիմնավորել շատ կոնկրետ իրեղեն ապացույցներով։

Սա այն դեպքերից է, որոնց մասին ասում են` կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դու լսի։ Նախկին գլխավոր վերահսկողի հոգու սրտակեղեք ճիչն իրականում ուղղված է ոչ այնքան «նախկիններին», որքան «ներկաներին». թափանցիկ ակնարկ, որ կարելի է «ինքնակամ խոստովանել մեղքերը», վերադարձնել «գողոնը», եւ «թռնել արդարադատության գնացքից», ինչն էլ մեր հերոսը, դատելով ամենից, Փաշինյանի ու իր գրպանային իրավապահ համակարգի թողտվությամբ պատրաստվում է անել`ասելով. «Սխալն ուղղելու ճամփան միշտ կա, կարեւորը՝ հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ սերն անսպառ է»...

Մարդը հո իզուր չէր օրը մի քանի անգամ տոչորվում «հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ անսպառ սիրով» եւ իր բոլոր ֆեյսբուքյան գրառումները եզրափակում «հպարտ քաղաքացիներին» ուղղված ջերմ սիրո եւ հավատարմության երդումներով՝ «Սիրում եմ բոլորիդ»...

Ուրիշ բան, որ այդ կատեգորիայի մեջ նախկինները չեն մտնում. առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն անցել թավիշների թրի տակով` չեն խոստովանել իրենց կատարած ու չկատարած հանցագործություններն ու «թալանածը» չթալանածի հետ մեկտեղ՝ չեն վերադարձրել (չխորանանք` ում, որտեղ, որ հիմնադրամներին) ու չեն արժանացել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի ներքո կոռուպցիայով զբաղվելու համար իշխանազրկված «թավշյա» չինովնիկի «ներմանը»։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 521 անգամ
Լրահոս
ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am