Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության այս տարվա առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք՝ Կիրիլի հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել:
Քոչարյանը այդ արտահայտությունը մեկ բառով որակեց՝ անհաջող:
Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը և այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»:
Լրագրողները փորձեցին ճշտել, թե դա պատահական հայտարարություն էր, թե մշակված քաղաքականություն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես ընդամենը արձանագրեցի, որ դա շատ անհաջող հայատրարություն էր: Ավելին չեմ կարող ասել»:
Աստղիկ Ավագյան
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը