Թուրքիայում զբոսաշրջությունը վտանգի եզրին է

Թուրքիայում զբոսաշրջությունը կորցրել է իր հիմնական հաճախորդներին. Սու-24-ի միջադեպից հետո այն զրկվել է ռուս ճանապարհորդներից, իսկ այժմ` Ստամբուլի ահաբեկչական գործողություններից հետո, ուղեւորություններից հրաժարվում են նաեւ գերմանացիները: Հետեւանքները աղետալի կլինեն երկրի տնտեսության համար,   գրում է Die Zeit-ը: ԳԴՀ-ի ԱԳՆ-ն ճանապարհորդներին խորհուրդ է տվել Թուրքիայում «ժամանակավորապես խուսափել» հանրային վայրերում եւ զբոսաշրջային տեսարժան վայրերի մոտակայքում մարդկանց կուտակումներից:  Միանգամայն բնական է, որ Թուրքիայում կես տարվա ընթացքում երրորդ ահաբեկչությունը կործանարար ազդեցություն է թողել երկրի զբոսաշրջային բիզնեսի վրա: «Վերջերս ահաբեկչությունը նոր չափում է ընդգրկում, որովհետեւ գնալով ավելի հաճա է ուղղվում զբոսաշրջիկների դեմ»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ համարում է Կիլից զբոսաշրջային բիզնեսի մասնագետ Մարտին Լոմանը: Վարկանիշերի համաձայն, ԳԴՀ-ի քաղաքացիներն էին կազմում Թուրքիա ուղեւորվողների առավել նշանակալի մասը.  2014-ին ավելի քան չորս ու կես միլիոն գերմանացի է այցելել այդ երկիր:  Երկրորդ տեղում ռուսաստանցի զբոսաշրջիկներն են, սակայն թուրքական զբոսաշրջային բիզնեսը ստիպված եղավ նրանց հրաժեշտ տալ դեռեւս   2015-ին, երբ Սու-24-ը խոցելուց  հետո Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները վատացան: Այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը լայնածավալ պատժամիջոցներ կիրառեց Անկարայի դեմ, ռուսաստանցի զբոսաշրջային օպերատորներն այլեւս դեպի Թուրքիա ուղեւորություններ չեն առաջարկում իրենց հաճախորդներին:   Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, զբոսաշրջության ինդուստրիայի համար նման միջոցները կրկնակի հետեւանքներ են ունենում. քանի որ ռուս հանգստացողների բացակայության պայմաններում բազմաթիվ հյուրանոցային համարներ դատարկ են մնում, այլ երկրների զբոսաշրջային օպերատորները սկսում են խոշոր զեղչեր պահանջել: Անհաջողությունները, որ թափվել են թուրքական զբոսաշրջային բիզնեսի վրա, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա: Զբոսաշրջությունը թուրքական տնտեսության չափազանց կարեւոր սեկտոր է եւ օտարերկրյա տարադրամի հիմնական   աղբյուրներից մեկը», — նշում է Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության մասնագետ Մարտինա Սիմոնը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am