Կարգին Հայկոյին բավականին սիրում եմ և չեմ ուզում կորցնել, բայց Հայկ Մարությանին դեռ չեմ գտել.Սոնա Աղեկյան

Հարցազրույց բնապահպան , «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանի և Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ:/Մաս 2-րդ/

-Եթե խոսեր և հիմա և նախկինում կկորցներ աշխատանքը:

Սոնա Աղեկյան.Էպիդեմիոլոգները ավելի լավ են հասկանում խնդրի էությունը,՝գարաշահոտության և թունավոր գազերի,նաև ֆիֆսել եմ,երբ Սանիտեքի մեքենան կանգնած, աղբը դատարակում էր,աղբի հյութը մեքենայի տակից հոսում էր, ամբողջ ասֆալտը կեղտոտում :

-Գոնե նախկինում դա չկար:Այսօրվա իշխանություններն ասում են և Սանիտեքը և աղբը, ժառանգություն ենք ստացել,իրավունք ունի՞ նման տեսակետ հնչելու:

Սոնա Աղեկյան.Իրավունք չունի,Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման հիմնական պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, այն պարագայում,որ պարոն քաղաքապետը ստացել է 81 տոկոս վստահության քվե,հասկանում ենք,որ սա իր քաղաքական ուղու կամ փորձի շնորհիվ չէ,այլ այն բանի,որ ՀՀ ներկայիս վարչապետը սատարում էր իրեն, այս պարագայում,Հայկ Մարությանը որպես արժանապատվություն ունեցող քաղաքացի և հետագայում որպես պետական չինովնիկ Երևան համայնքի քաղաքապետ պարտավոր էր իր աշխատանքով ապացուցել,որ արժանի է այդ վստահության քվեին:

Պայմանագիր ունեն,պայամանագիրը կատարող կողմը համապատասխան չի մատուցում ծառայությունները,ապա այս դեպքում պարտավոր է խզել,առավել ևս որ սա բոլորիս առողջության ,էկոլոգիայի խնդիրն է,աղբահանությանը մատերի արանքով իրավունք չունենք նայելու:

Սիլվա Ադամյան.Ինչ է նշանակում ժառանգություն եմ ստացել, աղբահանության մասին ասեմ,որ նախկինում աղբահանությունը շատ ավելի կառավարելի էր ,շատ ավելի լավ վիճակում,ոչ մի համետմատություն,ի՞նչ ժառանգություն:

Սոնա Աղեկյան.Երևանը մաքուր չի,փղոցոներում, գազոններում ,ամենուրեք աղբ է,քաղաքը ուղղակի չի մաքրվում,ես միտում եմ տեսնում:

-Ո՞ւմ կողմից:

Սոնա Աղեկյան.Միգուցե ձախողում են նրանք,ովքեր որ պատասխանատու անձինք են ,միգուցե կոմունալ վարչության պետը դիտավորյալ ձախողում է,պարոն Հայկ Մարությանը,չունենալով քաղաքական փորձառություն,նրան տալիս է պարգևավճար:

Սիլվա Ադամյան.Չի տեսնու՞մ:

-Ասում է՝ես ոտքով,ավտոբուսներով եմ շրջում:

Սոնա Աղեկյան.Իր խոսքերին այլև չեմ հավատում,չնայած ,որ Կարգին Հայկոյին բավականին սիրում եմ և չեմ ուզում կորցնել, բայց Հայկ Մարությանին չեմ գտել,միգուցե մենք նրանք իրոք փնտրենք,Հայկ Մարությանը պարտավոր էր պարգևավճարը տալուց առաջ պարգևատրվող չինովնիկին կիսամյակային աշխատանքային եզրակացություն տալ ,ես պահանջել եմ,որ նա ներկայացնի:

-Մեկ այլ ակցիա արեցիք,Հայկ Մարությանի նկարը փակցրեցիք աղբամանների վրա,ինչ-որ գրառում էլ կար…

Սոնա Աղեկյան.Քայլ 2-րդ, մաքրելու ենք,իսկ մենք գրել ենք,որ պահանջում ենք :

-Կոռեկտության սահմանագիծը՝աղբամանի վրա նկար փակցնել:

Սոնա Աղեկյան.Իհարկե կոռեկտության մասով Հայկ Մարությանը ավելի շատ է խախտել կոռեկտությունը,բոլորիս թողնելով այս գարշահոտությունը,էպիդմիայի վտանգը ,մեր երեխաների ,մեր ծնողների և մեր կյանքը վտանգելով և դա իրավունք է տալիս,որպես ՀՀ քաղաքացի փակցնել,դա նախազգուշական ակցիա է:Մենք բոլոր աղբամանների վրա չենք փակցնում,այլ այն,որտեղ 5-ից ավել օրեր աղբահանության չի կատարվել:

-Նման տեղեր կա՞ն:

Սոնա Աղեկյան.Նորք Մարաշից ահազանգ ունենք,որ 13-րդ օրն է,եթե այսօր էլ չտանեն,14-րդ օրն է,այնտեղ ստիպված ենք Հայկ Մարությանի լուսանկարը փակցնել:

-Երևանում այլ գերխնդիր կա՞,որ այս պահին հրատապ լուծման կարիք ունի:

Սոնա Աղեկյան.Շատ հրատապ է հանրային տրանսպորտի խնդիրը ,սա ևս ձախողում է:

-Իրենք պայքարեցին 150 դրամի դեմ,բայց գնում են այդ քայլին:

Սոնա Աղեկյան.Փոփոխություն կլինի,կթանկանա,մենք կպայքարենք:

-Հայկ Մարությանին հրավիրելո՞ւ եք ձեզ հետ պայքարելու:

Սոնա Աղեկյան.Անպայման,որպես Կարգին Հայկո պետք է մասնակցի մեր ակցիաներին,որն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի է լինելու,նախընտրական խոստումները հիանալի հիշում ենք,իսկ նա ասում էր հրատապ լուծում են ստանալու աղբահանությունը,տրանսպորտի խնդիրը,վերելակները և կանաչապատումը :Բոլորը ձախողված են,բոլոր քայլերին փուլ առ փուլ անդրադառնալու ենք: Եղել եմ Եղիշե Թադևոսյան 12/0 շենքում,9 հարականի բազմաբնական շենք է 13-րդ օրն էր,որ վերելակը չէր աշխատում,այստեղ ևս փակցրել ենք Հայկ Մարությանի նախազգուշական լուսանկարը,իր քայլ 4-ով խոստացել էր վերանորոգել բոլոր վերելակները:

-Աղբատարների խնդրի մասին անիմաստ է խոսել,օրենքը ենթադրում է,որ բոլոր բնակիչնեը պետք է համաձայնություն տան աղբատարը փակելու համար:Այս ուղղությմաբ առաջարկ ունե՞ք,որ բոլորը փակվեն,մարքրվեն:

Սոնա Աղեկյան.Ծրագաիր ունենք ,Երևանում սանմաքրման և աղբահանության հստակ ծրագիր է,բոլոր քայլերը ներառված են,սպասում ենք,այդ ամենին պետք է լուրջ ,օրենսդրորեն վերաբերվել,այլ ոչ թե սիթքոմի մակարդակով:

Սիլվա Ադամյան.Սանիթեքն է քաղաքապետարանին դատի տվել:

Սոնա Աղեկյան.Երկու դատական հայցով Սանիթեքն է դատի տվել ,փոխանակ Երևանի քաղաքապետարանը արագ խզեր պայմանագիրը և կանչեր պատասխանատվության :

-Կարող ենք ասե՞լ,որ նախկին իշխանությունների և Սանիթեքի աշխատանքը ստացվում էր:

Սիլվա Ադամյան.Ստացվում էր,մեկ –մեկ լինում էր,որ կուտակվում էր,ես անմիջապես նկարում էի և ուղարկում անմիջապես քաղաքապետին,ահազանգը ընդունվում էր, և կարգավորվում,դա կարող էր լինել երկու ամիսը մեկ,բայց ,որ տարբերությունը ակնհայտ է,դրա մասին ոչ մի խոսք,այդ պրոբլեմը ժառանգություն չեն ստացել:

Շրջաններում վիճակը շատ ավելի լավ է:

-Ամբողջ օրը արցախցիներին դասեր են տալիս,լավ կլիներ,շրջեին Ստեփանակերտում և տեսնեին ,թե ինչ ասել է մաքրություն:

Սոնա Աղեկյան.Հայկ Մարությանը որպես թիվ մեկ պատասխանատու պարտավոր է ոտքով շրջել,տեսնել աղբը , այդ աղբակույտերի նեխահոտը շնչել,գուցե իրեն այլ գույներով են ներկայացնում:

-Խոստացան,որ օգոստոսի վերջին,սեպտեմբերին հարցը կլուծվի:

Սոնա Աղեկյան.Աղբարկղերը բերել են մշատ լավ է,աղբարկղերը բերելով խնդիրը չի լուծվում,դրանք պետք է տեղադրել, շատ անհամաչափ է տեղադրված,աղբատար մեքենաների վիճակը պետք է վերահսկողության տակ պահեն,քանի որ Սանիթեքի տնօրենները հայ չեն,ոգևորված չեն,նրանք իրենց բիզնես հետաքրքրությունն են անում ,շահույթն են ստանում,դեռ մեզ էլ դատի են տալիս ,իրենք գործը չեն անում,մեզ դատի տալիս ու քաղաքապետը լռում է;Հանրային քննարկում,լսում չի անցկացնում,երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ասացի,որ հարգելի հայրենակիցներ ,մենք շատ սիրում ենք Կարգին Հայկոյին ,բայց քաղաքական պաշտոն է,այդ մարդը պետք է քաղաքական ուղի ունենա, ինձ հակադարձում էին,որ Նիկոլն է ասել՝թեկուզ պոլի փայտ,բայց Նիկոլի ասածը :Հիմա Նիկոլի ասածն է,մեռնենք,առողջությունը վտանգենք,մենք քանդելու ենք այս կծիկը,ոչնչի առաջ չենք կանգնելու,մեր երեխաներին ու մեզ գարշահոտություն պարտադրելու համար Երևանի քաղաքապետարանը դատական ատյաններում պատասխան է տալու :

-Համաճարակի վտանգը կա՞ և ո՞վ է առաջին պատասխանատուն:

Սիլվա Ադամյան.Ժամանակին մի հետաքրքիր մի կառույցում եմ աշխատել, որը կոչվում էր հայկական հակաժանտախտային կայան ,որը շատ հզոր հիմնարկ է,րռազմական նշանակություն ունեցող,հիմա դա վաճառել են արտասահմանցիներին:Այդ կայանի մեջ մտնում էր քաղաքում ուսումնասիրություն կատարել,ջրային տարածքի մոնիթորինգ անել,առնետների շրջանում, դա արվում էր պարբերաբար,ամեն օր ,ամեն վայրկյան ոչ միյան քաղաքից,այլ ամբողջ հանրապետությունից:Հիմա պետք է դա անպայման վերակառուցվի :Քաղաքը պետք է մշտադիտարկվի,հսկվի համաճարակների հետ կապված ,մենք ունենք թշնամիներ,մոռացել ենք ինչքան մարդ է մեր երկիր մտնում և դուրս գալիս և ինչեր կարող են լինել,սրա մասին մենք մոռացել ենք,իհարկե աղբը շատ լուրջ խնդիր է,դա կարող է արվել ոչ աղբի միջոցով:

Աղջիկս առավոտյան վաղ վազում է Զեյթունի տարածքում, մի հրաշալի ճանապարհով, աղբարկղերն էին դրված,որոնք նախկինում պարբերաբար թափվում էին, հիմա այնպիսի գարշահոտություն է, նույն այդ տարածքում աղջիկս մի քանի հատ սատկած թռչուն է տեսել:Կաչաղակները և ագռավները աղբակեր են,սա նշանակում է,որ ինչքան շատ աղբ կա քաղաքում,այնքան թռչունները շատ կգան քաղաք,իսկ եթե կա համաճարակ,սկսում են սատկել :

-Սա ընդունենք հերթական ահազանգը՝հույսով,որ քայլ կանեն:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 825 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am