Ինչո՞ւ չեն տանում աղբը.Սոնա Աղեկյանը միտում է տեսնում,գուցե ինֆեկցիոն հիվանդանոցների հետ են պայմանավորվե՞լ
Հարցազրույց բնապահպան , «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանի և Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ:/Մաս 1-ին/
-Հայաստանում աննախադեպ շոգ է, և եթե այսպես կշարունակվի ,հնարացվոր են հրդեհներ,չնսյսծ մի քանի օջախներ արդեն ունեցել ենք:Այն ,ինչ տեղի ուենցավ Սևանում կրկին աննադեպ էր:Ինձ շատ նսր հուզեց արագիլների յուղոտման ,անկման թեման,ահազանգել եք սրա մասին:
Սիլվա Ադամյան.Արագիլների հետ կապված քչերը գիտեն,որ 2017-ից ստացել ենք ահազանգեր,որ կան թռչունների անկման դեպքեր հենց Արարատի մարզում, 2017-ին մենք մեկնեցինք,նայեցիք,մի քանի դի կար,քանի որ չունեինք հնարավորություն ուսումնասիրելու ,դիմեցինք առողջապահաթյան նախարարություն,դիմեցինք ՍԱՊԾ,և փորձեցինք հասկանալ,թե ինչ է կատարվում,մեզ ասացին,որ սա համաճարակի խնդիր չէ,մեզ միացավ Հակոբյան կենտրոնի աշխատակից Կարեն Աղաբաբյանը ,որն ուսւմնասիրություն անցկացերց և իմացանք,որ արագիլները սնվում են ջրային տարածքներում և պարզվեց ,որ այդ ջրի մեջ կա յուղային պարունակություն,որը կպչում է արագիլների փետուրներից և թույլ չի տալիս,որ կենդանիները թռչեն:Թռչունի համար չթռչելը մահ է:
-Միայն այդ տարածքո՞ւմ էր:
Սիլվա Ադամյան.Արարատի մարզում,դրանից հետո համարյա մեկ տարի ունեցանք խնդրի անկում,բայց այս տարի մեզ զանգահարեց մի տղա,Էդգար անունով և ասաց,որ ես շատ լուրջ խնդիր ունեմ ,շատ զայրացած եմ,ասում է՝զանգում եմ շրջակա միջավայրի նախարաություն,բնապահապանության տեսչական մարմին,ասում եմ,որ թռչունները չեն կարողանում թռչել,ինձ ասում են ,որ դա մեր գործը չի:Տղան ստիպված զանգել է ԱԻՆ,որտեղից տվել էին իմ հեռախոսի համարը:Այսպես մենք գնացինք,փորձեցինք,տեսնել,թե ինչ է կատարվում :Տեսանք,որ արդեն 5-6 առանձնյակ չեն կարողանում թռչել ,պատված են սև ջրացեխային նյութով,և երևում է նաև յուղային մասը,թռունը թռչել չէր կարողանում:Դիմեցինք տեսչական մարմին,նույն Կարեն Աղաբաբյանին,որը կամավորների խումբ հավաքեց,նրանք մեկնեցին դեպի Հովտաշեն և Հովտաշատ գյուղերը,փորձեցին օգնել:Տեսչական մարմինը զբաղվում է դրանով,բայց չի կարողանում գտնել,թե յուղի արտահոսքը որտեղից է: Տեղի բնակիչները մեզ ասացին,որ մի քանի օր առաջ նկատել են պարկեր ,որը կենդան՝խոզի ավելցուկներով էր լցված,բայց ցավոք մենք դա ամբողջովին չտեսանք,ասացին ջուրը տարել է:Մի քանի կտոր նկարեցինք,ասացին ,որ կենդանական ծագում ունի:Տեսչական մարմինը մոնիտորինգ է անցկացնում,մենք էլ սպասում ենք,որ որոշեն ,թե որտեղից է:Սա քրեական պատասխանատվության խնդիր է:
-Հիմա ջուրը մաքրվե՞լ է:
Սիլվա Ադամյան.Ոչ ,մենք խնդիրը դեռ ունենք,ես խոսել եմ Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ,նա ասաց,որ խնդիրը առկա է,բանը հասել է նրան,որ ձագերն էլ են յուղոտվում,իսկ սա շատ լուրջ խնդիր է,էլ չեմ ասում այն,որ հասուն թռչունը,եթե յուղոտվում է,նա չի կարողանում դեպի բուն թռչել,իսկ ձագերն էլ բնում անկում են:
-Դա ի՞նչ ջուր է:
Սիլվա Ադամյան.Այդ ջուրը սովորական գետերի ջուր է,որը ուղղղակի իր հունով հոսում է:
-Դա վտանագվո՞ր չէ:
Սիլվա Ադամյան.Քանի մինչ այսօր մշտադիտարկան արդյուքները մեզ հայտնի չեն,մենք ոչ մի բան ասել չենք կարող: Սա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խնդիրն է,իրենց գործառույթն է: Կամավորները գնացին,փետուրները լվացին,բայց բոլորին հնարավոր չէ, սա մարդասիրական մի քայլ էր,որ ամեն մի բնապահպան պետք է այդ բանը աներ:
-Հրդեհների մասին խոսեցինք,երկու տարի առաջ հրդեհներ եղան,դուք ահազանգ հնչեցրեցիք,որ անտառների վրա ցեմենտ են լցրել, հնարավոր է կանգնե՞նք նման խնդիր առջև:Ունե՞ք ինֆորմացիա:
Սիլվա Ադամյան.Օջախներ կան իմ աչքի առաջ ,մեր տանից նկարահանել եմ,թե ինչպես է վառվում Նորքի լանջերը,ես տեսել եմ,թե ինչպիսի տեխնիկայով և ինչպես են փորձում այդ հրդեհը մարել:Այնտեղ հնարավոր չէր բարձրանալ,ջուրը մի կերպ էին տանում,այլ էլ Արքայաձորից դույլերով և լցնում հրդեհի օջախների վրա,հետո եկավ ԱԻՆ-ը,փորձեց ինչ-որ բան անել,հրդեհային ծառայությունը,խառնվեցին իրար,բայց այնքան բան արեցին,որ խողովակով էին փորձում ջուր լցնել:Լանջը թեք է ,այդ հարցը այդպես չի լուծվի:Սա Ռուսաստանը կամ այլ երկիր չի,որ դու մեքենայով գնաս,ջուր բաց թողնես և փորձես հրդեհը մարել:Մեկ ուրիշ խնդիր էլ եղավ Ծիծեռնակաբերդում,այնտեղ ահագին տարածք այրվեց,առանց այն էլ այդ անտառահատվածը վտանգված է ,ուշադրության կենտրոնում չի:
-Խոսրովի անտառի հրդեհի ժամանակ ասացիք,որ սրա մասին պետք է իմանային և կանխարգելիչ միջոցներ ձեռարկեին,ի՞նչ է արվում հիմա:
Սիլվա Ադամյան.Ոչինչ էլ չի արվում,ինչ պետք է արվի,մարդկանց հետ են փորձում խոսել,որ այստեղ սիգարետի մնացորդը մի գցեք,մի փորձեք խոտը վառել,իսկ ինչ են անում,ասենք կանխարգելիչ միջոցները պետք է լինեին տեղում,ջրով մատակարավող խողովակներ պետք է լինեին,որ տեղում դրա արմատը,թեժ կետը մարել, նման հնարավորություն չկա:Մինչև հրեշեջները հասնում են,շատ մեծ արագությամբ տարածվում է:Այդ տեխնիկական միջոցները,բացի կանխարգելումը,բավարար չեն հրդեհները մարելու ՀՀ-ի և Երևանի տարածքում,դրանք պետք է լինեն ուղղաթիռներ,ինքնաթիռների մասին չեմ խոսում,դրանք չկան:
-Ասացիք,որ կենդանու տեսակներ կան,որ ոչնչացման եզրին են,ինչ վիճակ է հիմա,վերականգնողական աշխատանքեր տանո՞ւմ են:
Սիլվա Ադամյան. Այնքան բախտավոր մարդ ենք մենք ,և այն մարդիկ ,ովքեր տնօրինում են Խոսրովի անտառը,որ այն ինքնավերականգման պրոցես է սկսել:Գիտնականները,ովքեր եղել են տեղում,բազմաթիվ վիդեոներ են տրամադրել մեզ:Բնությունը մեզ օգնեց,այն տարածքները,որոնք մոխրացել էին հրդեհի պատճառով ինքնավերականգվել են,կենդանական և բուսական աշխարհը սկսում է վերադառնալ:Մենք խնդիրը չլուծեցինք,եթե մեզ մնար,կարող է ոչինչ էլ չլիներ:Իսկ վտանգը միշտ էլ կա:Ես չգիտեմ թե ինչ միջոցառումներ են արել,որ չկրկնվի այն, ինչ եղավ,շատ մաշտաբային էր,շատ խոշոր :
-Տիկին Սոնա,հայտնի դարձաք այն ժամանակ,երբ նախկին քաղաքային իշխանության ժամանակ կեղտաջուրը մոտեցրեցիք նախկին քաղաքապետին, հարցը կարծեմ լուծում ստացավ:Հիմա նմանատիպ ակցիները շարունակվում են,աղբի տոպարկները հայտնվում են Երևանի քաղաքապետարանի դիամց,որևէ հարց լուծվո՞ւմ է,ինչպե՞ս են արձագանքում:
Սոնա Աղեկյան.Խնդիրը շատ հրատապ է,մեզ մոտ աննախադեպ շոգ է և աղբակույտերից բարձրացող վտանգավոր նյութերը վտանգում են մեր էկոլոգիան ,շրջակա միջավայրը,վտանգավոր երևույթներ առաջ բերելով ,որոնց մասին պետք է խոսեին համաճարակաբանները,որոնք լռում են:Վտանգավոր և հանցավոր լռություն է,անգործություն,ծնողներս էպիդեմիլոգներ են,ես լավ տիրապետում եմ իրավիճակին,հիանալի հասկանում եմ,որ աղբակույտերից բարձրացող վտանգավոր գազերը,նեխման պրոցեսում աղաջացած աղբահյութը ,որը հոսում է մեր փողոցներով և առաջացնում գարշահոտություն,բոլորիս տներն է լցվում:Մեզ զրկել են մաքուր օդ շնչելու հնարավորությունից:Ես չեմ կարող անտարբեր լինել աղբակույտերի հանդեպ,մի քանի ամիս պայքար եմ տանում՝ֆոտոներ,ուղիղ եթերներ,տեսաձայնագրություններ,դիմում եմ պատկան մարմիններին,քար լռություն:Քանի որ հանդիսանում եմ Իրավունքի և արժեքների գերակայություն հկ-ի փոխնախագահը ,մեր թիմով կազմակերպեցինք,որ յուրաքանչյուրին բացատրենք իրեն մատչելի տարբերակով և այս ակցիներով քաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս կարևոր խնդրի վրա:Քանի որ մենք ունեինք ահազանգ, ֆեսյբուքյան օգտատերեից մեկը գրել էր,որ 20-րդ օրն է մեր աղբը չի տեղափոխվում,նեխում է առաջացել ՝Արշակունյաց պողոտա 53 / 2 հասցեից էր ահազանգը ,մենք գնացինք, գտանք հասցեն,և տեսանք,որ շենքն ունի 2 մուտք ,որտեղ կան աղբամաններ,դրանցից մեկը ամբողջությամբ այրված էր,միայն հատակն է,խողովակների տեղ կա,բայց այնքնա էր լցվել աղբատար խողովակը,որ բերել աղբամաններ էին տեղադրել յուրաքանչյուր մուտքի մոտ, և դրանք 19 օր չէին տեղափոխել:Հագանք ռետիներ ձեռնոցներ,դնչկալներ,սկսեցինք մաքրել,տոպարկաների մեջ լցնել,հրավիրեցինք նաև ԶԼՄ-ների ուշադրությունը,ուղիղ եթերով կոչ արեցի,որ մենք մոտենալու ենք քաղաքապետարան,տոպրակները տանելու ենք այնտեղ :Քաղաքապետին չհրավիրեցինք ներքև,հասկացանք,որ եթե ինքը ցանկություն ունենար,պետք է ուշադիր լիներ,այլ ոչ թե նստեր իր տաքուկ սենյակում ,այլ քաղաքի փողոցներում գարշահոտությունը շնչեր:Բերեցինք տոպրակները, տեղադրեցինք քաղաքապետարնի մուտքի մոտ,որ բոլոր պատասխանատուների ուշադրությունը հրավիրենք:
-Ի՞նչ է ձեզ հաջողվել:
Սոնա Աղեկյան.Այն,որ քաղաքապետարանը սկսել է պարբերաբար խոսել Երևան քաղաքում գործող աղբավայրերի մասին,արդեն խոսում են երրորդ աղբավայրի մասին,որ մուտքը արգելեն :Մեր հաղթանակներից է նաև,որ Երևանի քաղաքապետարանը ասում է,որ բերել են մի քանի աղբամաններ,իհարկե սա խնդրի լուծում չի,առավել ևս,որ որ գոյություն ունեն աղբամաններ ներկրող տարբեր ընկերություններ,որոնց միջոցով շատ կարճ ժամանակահատվածում կարող էին աղբամաններ գնել և տեղադրել,մենք ունենք աղբամանների պակաս:Բայց քաղաքապետարանը անգործություն է ցուցաբերում,մեղադրելով նախկիններին,ուղղակի տեսականորեն,գործնականորեն Երևանի քաղաքապետը որևէ դատական հայց չի ներկայացրել նախկինների հանդեպ,եթե ասում է,որ թալանել են,ես եկել եմ և ոչինչ չեմ կարող անել,ուրեմն պետք է դատական հայցեր ներկայացնի,որ կանչի պատասխանատվության:Կոմունալ վարչության պետին՝Խաչիկյանին,երկու ամսվա աշխատանքի,այս աղբահանության ձախողված ֆոնի վրա, տվել է 840 000 դրամ պարգևավճար մեր համայանքային բյուջեից:Պահանջել եմ ,դիմել եմ պարոն քաղաքապետին,որ այդ գումարը ետ վերադարձվի և ձախողված աղբահանության պատասխանատուին կանչենք դատական պատասխանատվության,մենք պատրաստվում ենք հայցով ներկայանալ դատարան:
Մեր հաջողություններից է այն,որ Երևանի բոլոր բնակիչները արդեն ավելի զգույշ են,հատկապես երիտասարդները,դնչկալներով են շրջում,փորձում են գոնե իրենց առողջությունը պաշտպանել:
Մենք ակցիայի շրջանակներում Մուրացանի զինվորական հոսպիտալի մոտից գրեթե ամեն օր այդտեղ ուղիղ եթեր եմ անում,աղբը այնքան է նեխել,որ դիմացի մայթով անցնել հնարավոր չէ: Դա պատուհանից ներս է գնում:Էրեբունու թաղապետարանը հետևում է ուղիղ եթերներին ,գրում են ,որ րոպեներ անց կգանք ,կմարքերնք,գալիս են միայն աղբամանները դատարկում են,իսկ այդ աղբը նեխած մնում է:Մենք այստեղից մի տոպրակով աղբ վերցրեցինք ,տարանք մեկը քաղաքապետարանին հանձնեցինք,մյուսը առողջապահանության նախարարություն և ասացինք,որ սա բերել ենք,որ տանեք լաբորատոր փորձաքննության,որ տեսնենք,թե սա ինչ վտանգավորության աստիճան ունի և դուք էլ աշխատեք: Չէ որ Երևանում գոյություն ունի հակահամաճարակային ծառայություն ,որը պարտավոր է խոսել այս խնդրի ամսին,մենք չպետք է խոսեինք,վարակաբանները պետք է դիմեին,և արձանագրեինք փաստը,առավել ևս, որ քաղաքապետրանը ունի օբյեկտիվ խումբ ,որը պետք է շատ արագ արձագանքի :Գոյություն ունի օպերատիվ խումբ,որը ևս պետք է աշխատի,սակայն սրանք ևս ստանում են պարգևավճար ,ստանում են բարձր աշխատավարձ,սակայն անգործություն են ցուցաբերում: Առողջապահության նախարարության դեմ ևս պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել, սա հանցավոր անգործություն է,ես այստեղ միտում եմ տեսնում,միգուցե ինֆեկցիոն հիվանադնոցներում հիվանդների պակաս ունենք:Իրենք համաճարակաբանները պետք է խոսեն վտանգի մասին և պարտավորեցնեն..
-Ինչո՞ւ չեն խոսում:
Սոնա Աղեկյան.Միգուցե միտումնավոր կամ հանցավոր պայամանավորվածություն ունեն:
-Գուցե աշխատանքը կորցնելու վախ ունե՞ն:
Սոնա Աղեկյան.Եթե կորցնում են առողջությունը,ավելի վտանգավոր է:
Սիլվա Ադամյան.Փորձել էինք,որոշ բժիշկների հետ կոնտակտի մեջ մտնել,իրենք այդ պրոբլեմի մասին խոսել չեն ուզում,ոչ թե չեն գիտակցում,այլ ուղղակի հանգիստ թողեք մեզ,մենք աշխատում ենք:
-1-2 տարի առաջ ,երբ նոր էին նման երևույթներըը,ինձ բժիշկները զանգահարում էին,ասում շնորհակալություն,բայց մենք չենք կարող խոսել:
Սիլվա Ադամյան.Նախկին կառավարության օրոք,երբ մենք բարձրացնում էինք հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված ,ասում էինք խնդիր կա,ինչու առողջապահության նախարությունը մոնիթորինգ չի անում,տիկին Բակունցը հիմա էլ է լռում, այն ժամանակ էլ,այդ մարդը չի փոխվել:
Շարունակությունն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի