ՌԴ-ն ու ԱՄՆ-ն միասնակա՞ն են Ղարաբաղի հարցում

Այսօր Բեռլինում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ­-ում գերմանական նախագահությանը կզեկուցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և հակամարտության շուրջ առաջիկա բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հիշեցնենք, որ այս տարի ԵԱՀԿ­ում նախագահող երկիրը Գերմանիան է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ երեկ Մոսկվայում փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Թեֆթին։ Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկացի դիվանագետի խնդրանքով։ Կարասինը և Թեֆթը քննարկել են Անդրկովկասում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ ՌԴ փոխարտգործնախարարը և ԱՄՆ-ի դեսպանն անդրադարձել են նաև Ուկրաինայի ճգնաժամին և Մոլդովայի ու Վրաստանի իրավիճակին։ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ակտիվ ջանքերի ֆոնին ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե այսօր Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասնական դիրքորոշում ունե՞ն Ղարաբաղի հարցում: Ավելի կոնկրետ` այն ինչ առաջարկում է Ռուսաստանը` Միացյալ Նահանգները տվե՞լ է իր «OK»-ը: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան համաձայնել են Ռուսաստանի այսօրվա «պլանին», այլ կերպ ասած` Լավրովի առաջարկներին, ապա կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում կա համաձայնություն` ռուսական ակտիվության հարցում: Բայց, եթե մենք վերհիշենք մի հայտարարություն պաշտոնական Մոսկվայի կողմից Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` վաշինգթոնյան այցի օրերին, ապա կարելի է եզրակացնել, որ դեռ երեք շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբում անհամաձայնություններ կային: Մինչև ապրիլի քառօրյա պատերազմի բռնկումը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի ուշագրավ հայտարարություն էր արել: Նա նախ նշել էր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ը համատեղ աշխատում են միջազգային մեխանիզմների շրջանակներում` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Սակայն հետո Զախարովան նկատել էր. «Չի կարելի ասել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի գոյություն ունեցող մոտեցումները բոլոր հարցերում նույնական են կամ համընկնում են: Այդուհանդերձ մենք փնտրում ենք լուծում և դրա համար օգտագործում ենք դիվանագիտություն: Դրա համար էլ այն գոյություն ունի, որպեսզի տարբեր տեսակետների դեպքում դրանք մոտեցնենք»: Առաջիկա օրերին, թերևս, ավելի հստակ կլինի, թե արդյոք ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ամբողջությամբ սատարո՞ւմ են ռուսական նախաձեռնությունը Ղարաբաղի հարցում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am