Հայերի համար մեծ պրոբլեմ է մտնել Ադրբեջան,ադրբեջանցիները Հայաստան գալիս են ամեն օր. Կարեն Վրթանեսյան

Հարցազրույց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի և տեղեկատվական անվտանգության հարցերով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:/Մաս 1-ին/

-Արդեն տևական ժամանակ պատերազմական իրավիճակում ենք ,այդ թվում նաև տեղեկատվական համակարգում:Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան,կարծես իշխանափոխությունից հետո մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին ,եթե տեղեկատվական դաշտում նայենք կա մոտեցումների փոփոխություն և ի՞նչ փոխվեց հարևան Ադրբեջանի մոտեցումներում:

Կարեն Վրթանեսյան.Իմ կարծիքով այս 1,5 տարին անցավ որպես դեգերումների շրջան.հայկական կողմը ինչ-որ բաներ ասաց ,եղան հայտարարություններ թե ներքին ,թե արտաքին լսարանին վերաբերող՝ որոշ չափով իրար հակասող:Անցյալ տարվա վերջում ինչ-որ խաղաղասիրական ալիք էր,քննարկում էինք ադրբեջանցի զինվորի աչքերի վախը,հայ զինվորի աչքերի վախը,հետո ինչ-որ պահի եղան ավելի ագրեսիվ հայտարարություններ:Հայտարարեցինք,որ ԼՂ –ն պետք է անպայման դառնա բանակցությունների կողմ,բայց բանակցությունները շարունակվեցին առանց ԼՂ-ի:Երևի նոր իշխանությունների համար նաև ինչ-որ ֆորմատ գտնելու,ինչ-որ բաներ հայտնաբերելու փուլ էր:

-Ինչպե՞ս արձագանքեց Ադրբեջանը:

Կարեն Վրթանեսյան.Հունվարից ադրբեջանական կողմից սկսվեց բավականին ագրեսիվ հռետորաբանություն,նաև սպառնալիքներ,որ մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխություններ:Ադրբեջանական կողմը տարբեր մակարդակներով նման բաներ բարձրաձայնեց, այդ թվում նաև գլխավոր շտաբի պետի մակարդակով:Պարզ է,որ փոփոխությունները, ինչ-որ փորձերը ռիսկեր պարունակում են,բնական է,որ այդ ռիսկային պահերից հակառակորդը փորձում է օգտվել:Դա հաստատ:Կոնկրետ տեղեկատվական գործողությունների առումով երբեք էլ Ադրբեջանը չի դադարեցրել,ուղղակի մի քանի ամիս մեղմել էին:

-Ինչ-որ մի փուլ հարձակումները մարում են,հետո նորից ագրեսիվ սկսում,ինչո՞վ է պայմանավորված:

Կարեն Վրթանեսյան.Կրակոցները,սահմանային լարվածությունը առաջնագծում այնպես չի,որ լրիվ հանդարտվել էին,ինչպես մենք էինք կարծում,դրանք շարունակվում էին ,այլ հարց է,որ դա համարյա չէր լուսաբանվում մեր լրատվամիջոցներում:Ինչ- որ պահ արդբեջանցիներն էլ դադարեցրեցին լուսաբանել,իրենք ունեին մի հետաքրքիր ֆորմատ,ամեն օր հայտարարում էին խախտումների մասին,ընդ որում այդ հայտարարությունները քոպի- փեստ էին արված,գյուղերի,բանակավայրերի անուններն էին փոխում:Այս վերջին սրումը,որը եղավ Տավուշում նորություն չէր,որովհետև մինչև այդ ,մոտ 2 ամիս առաջ Արցախի հյուսիսում,հյուսիս- արևելքում կար լարվածություն:

Անցյալ տարվա աշնան վերելակային հայտարարություններից հետո ինչ-որ պահ դադար եղավ,չնայած կրակոցներ հնչում էին,քանի որ ադրբեջանական կողմը սկսեց օգտագործել այդ դադարը իրենց դիրքերը ուժեղացնելու,ինժեներական գործողություներ անելու,ամրապնդելու համար,ակնհայտ էր,որ ինչ-որ պահից սկսված վերածվելու է լարվածության ,կրակոցների:

-Իսկ դրան զուգահեռ տեղեկատվական պատերազմը շարունակվու՞մ էր:

Կարեն Վրթանեսյան.Տեղեկատվական գործողությունները մի հատկություն ունեն.նույնիսկ ,եթե երկու պետություն խաղաղության մեջ են,բայց ունեն ինչ-որ կոնֆլիկտային հարցեր,օրինակ Վրաստանն ու Ադրբեջանը ,այդ տեղեկատվական պատերազմը շարունակվում է:Կարող են շատ լավ հարաբերություններ լինել, բայց միևնույն է՝ ինչ-որ մակարդակում տեղեկատվական հարձակումների վրա,կծոցների տեղեկատվական –քարոզչական ֆոն լինի:

Սամվել Մարտիրոսյան.Եկեք հասկանանք ,որ բանակցային գործընթաց երկար տարիներ չկա:Կա փորձ նորից սկսել,վերսկսկել բանակցային գործընթացը և ամեն կողմ ունի խնդիր իր ֆորմատով դա անցկացնել:Մի պահ Ադրբեջանը ուզում էր ընդհանրապես Մինսկի խմբի ֆորմատից դուրս գալ, փորձարակում էին նույնիսկ ՄԱԿ-ի ֆորմատը,Հայաստանը ամեն ինչ արեց,որ ֆորմատի փոփոխություն չլինի,նույնիսկ դա ինչ-որ հարցրում ի վնաս մեզ աշխատեց,մենք այդ պատճառով ստիպված էինք անընդահատ Ղրիմի հետ կապված հարցերում սատարել Ռուսաստանին ,չնայած կարող էինք ձեռնպահ մնալ,բայց խնդիր կար ցույց տալու,որ ՄԱԿ-ը այն տեղը չի,որտեղ հնարավոր է բերել նման կոնֆլիկտային հարցեր լուծել:Առաջինը դա հասկականք,երկրորդը՝ մի կարևոր բան,Հայաստանը որպես պետություն անընդհատ փնտրտուքների մեջ է արցախյան հարցի շուրջ:Մեզ մոտ չկա հստակ կոնսեսուս ,թե որն է վերջնական լուծումը:Թեկուզ այն առումով ,որ հասարակության մի մասը կարծում է,որ լուծումն այն է,որ Արցախը առանձին պետություն լինի, մի մասը համարում է,որ Արցախը պետք է լինի Հայաստանի մի մաս:Ադրբեջանը ,հակառակ մեզ,հստակ մոտեցում ունի,որն իրենց է շատ հարցերում խանգարում, որովհետև ճկունությունից զուրկ են:Մեզ մոտ պարզ է չէ,որ Արցախը երբեք չի կարող վերադառնալ Ադրբեջան,բայց …

-Շատերի համար պարզ է ,որ անվտագնության գոտի պետք է լինի:

Սամվել Մարտիրոսյան.Հանրային տարբեր մոտեցումներ կան,մենք մեզ համար չունենք այն կարմիր գիծը,որից այս կողմ չենք նահանջի:Դա մեր կողմից թուլություն է,մյուս կողմից ուժ է,որովհետև դու ավելի ճկուն ես,հանրության այս մի հատվածը դեմ է,մյուսը՝կողմ;Հստակ է,մենք ինչ-որ պահի այնքան ներքաղաքական պայքարի մեջ մտանք,մեր մեջ փակվեցինք,որ առաջին ամիսներին Արցախի հարցը դուրս էր մնացել:

Կարեն Վրթանեսյան.Ադրբեջանիցները իրենց լքված զգացին:

Սամվել Մարտիրոսյան.Այդ պահին ադրբեջանիցներն էլ ահավոր պասիվացան ,որովհետև իրենք չէին հասկանում՝ ինչի վրա խփեն,ինչ-որ բանի պատրաստվում էին,Հայաստանում իրավիճակը արագ էր փոխվում:

-Վարչապետը մի քանի բան հստակ ասաց՝Արցախի ժողովուրդը պետք է տնօրինի,իրենք պետք է որոշեն ,դա առաջին փուլում էր,բարեկամական քայլեր,որին հաջորդեց վերելակային հանդիպում,վարչապետի կինը հայտարարություն արեց:

Սամվել Մարտիրոսյան.Ռեակցիա տալը բավականին բարդ է,երբ դու չես հասկանում ,թե քո հարևում հանրապետությունում ինչ է կատարվում:

-Անկեղծությանը չէին հավատո՞ւմ:

Սամվել Մարտիրոսյան.Քաղաքականության մեջ այս կատեգորիաները չեն աշխատում:

-Անկեղծ է ,ազնիվ է,կիրթ է,բարեկիրթ է:

Սամվել Մարտիրոսյան.Դուրը եկավ,չեկավ,հարցը այն է,թե որքանով ես կարողանում հակառակարոդի քայլերը հաշվարկել,որքան է ինքը բլեֆ է անում,որքանով է ինքը պատրաստ պահել իր ասածները և այլն:

-Անակնկալի էին բերե՞լ ադրբեջանական հանրության ու իշխանությանը մեր նոր իշխանության քայլերը:

Սամվել Մարտիրոսյան.Անկանխատեսելի էր,ապրիլից մինչև հոկտեմբեր ,քանի որ քաղաքական իրավիճակը անընդհատ փոխվում էր,քարոզչությունը ենթադրում է,որ դու գիտես տրամադրությունները ինչ ուղղությամբ են շարժվում,դրա դեմն առնես,կամ հակառակ ուղղորդես:Կարող ենք տեսնել ,որ անցյալ ապրիլ-հոկտեմբեր ընթացքում Ադրբեջանը բավականին պասիվ էր:

Ներքաղաքական պաթոսը մնում էր,միշտ կա իրենց մոտ,հարցը այն է,թե ինչքանով է բարձրաձայնվում,որ դրսում էլ լսեն ,մեզ մոտ էլ լսվի:

-Իրենց մոտ սպասելիքներն էր մեծացել,թե՞ շփոթ էր:

Սամվել Մարտիրոսյան.Պետք չէ մտածել,թե այնտեղ ինչ-որ հարիֆներ են նստած,որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է անում,շփոթվում են,սպասում էին,տեսնեին,թե այս ամենը ուր է գնում:

-Գործողությունների առումո՞վ:

Սամվել Մարտիրոսյան.Պասիվ էին շատ պարզ պատճառով,հայաստանյան տեղեկատվական դաշտ մխրճվելը շատ բարդ է,մարդիկ հետաքրքրված էին Բաղրամյան 26-ի,ԱԺ-ի շուրջ,մարդկանց այդ պահին չէր հետաքրքրում…

-Լավ առիթ էր մտնելու մեր ներքաղաքական կյանք և շատ բաների վրա ազդել:

Կարեն Վրթանեսյան.Մենք օրինակ արձանագրել ենք կոնկրետ դեպք ,երբ ադբեջանական ֆեյք օգտատերը շատ ակտիվ էր հեղափոխական խմբերում քարոզչություն էր վարում,բռնության կոչեր էր անում կոնկրետ անձանց հանդեպ,օրինակ ՀՀԿ-ի :

-Շա՞տ էին,թե մեկն էր:

Կարեն Վրթանեսյան.Կոնկրետ մեկին ապացույցներով կարող ենք ցույց տալ,և 100 տոկոս հստակ է,որ դա ադրբեջանական ֆեյք էր,որովհետև հայ ռեալ օգտատերերը իրեն լայքում էին,խրախուսական մեկնաբանություններ գրում,սրա գլուխը պետք է ջարդել,սպանել,վառել ընտանիքով ,երեխաներով:Մի դեպքում դա չի աշխատել,որ մի երաշխիք չկա,որ ինչ-որ դեպքում,ինչ-որ ապուշ ոգևորված դրանից չէր փորձի ինչ-որ քայլերի գնալ ,իրենք էլ մի պահ լավ չէին հասկանում,թե ինչ է լինելու Հայստանում:

Հաջորդը,որ վերջին մեկ տարում որակապես բավականին աշխատանք փոխվել է Ադբեջանից:Ընդ որում,ես չեմ ասում,որ Հայաստանում փոփոխություններով է պայմանավորված,որովհետև իրենք իրենց մոտ անցկացրեցին ներքին ռեֆորմներ,որոշ կառույցներ ցրվեցին,փոխվեցին,ուրիշ ենթակաայության տակ անցան:

-Այդ տվյալները դեռ 1,5 տարի առաջ Արցախի իշխանությունները ունեին,որ նման կենտրոնների վրա Ադրբեջանը աշխատում է:

Կարեն Վրթանեսյան. Դա փակ ինֆորմացիա չէ,տարիներ շարունակ տարբեր բաներ փորձել էին,այս անգամ իրենց մոտ ինչ-որ բաներ ստացվում են:Պետք չէ թերագնահատել հակառակորդին,եթե 5 տարի առաջ մենք իրենց,իրենք մեր մասին շատ քիչ բան գիտեին,և պատկերացումները բավականին միֆ էին,տարիներ շարունակ ճանաչողական աշխատանք է տանում,նույն ֆեյքը այս ,կամ այն մարդու հետ է խոսում,համակարգված է ,ինֆորմացիան հավաքվում ,մշակվում է :Մենք, եթե ամենօրյա շփում չունենք,որը մեզ իրարից բավականին մեկուսացնում է,սակայն դա չի նշանակում ,որ չենք շփվում օնլայն:Եթե նպատակային են այդ գործը անում,սխալներ թույլ են տալիս,բռնվում են,արգելափակվում,բայց ինչ-որ ժամանակ հետո գործերի քանակը որակ էլ է տալիս:

Այն հույսը,որ մենք իրենցից կտրված ենք,իրենք մեզ չեն ճանաչում,մենք իրենց,անցյալում է:Սոցցանցերը մեզ իրար հանդեպ բավականին բացել են,հետո պետք է հիշենք,որ հայերի համար մեծ պրոբլեմ է մտնել Ադրբեջան,ադրբեջանցիները Հայաստան գալիս են ամեն օր՝Իրանով,Ռուսաստանով,Վրաստանով,փոփոխված փաստաթղթով:Ես Երևանում բազմիցս լսել եմ ադրբեջաներենով խոսակցություն:Տիգրան Մեծով-հրապարակից մինչև կայարան քայլեք,այդ ընթացքում հնարավոր բան չէ,որ ադբեջաներեն խոսակցություն չլսեք,կան նաև ադբեջանցիներ Վրաստանից: Մենք ավելի բաց ենք իրենց համար:

Սամվել Մարտիրոսյան.Մամուլը մոնիթորինգ անելով շատ բան կարելի է հասկանալ Հայաստանի մասին, մեզ մոտ միշտ ինչ ռեժիմ եղել է,միևնույն է մամուլում եղել են ծայրահեղ դրսևորումները՝կոշտ ընդդիմադիրներից մինչև կոշտ պրոիշխանական:Ադրբեջանում կան թեմաներ,որոնք դու մամուլում չես գտնի,կան թեմաներ,որ մարդիկ սոցցանցերում էլ են խուսափում գրել:

-Իրենց սոցցանցերը ևս բա՞ց են ,ազատ:

Սամվել Մարտիրոսյան.Ադբեջանում մի շատ կարևոր բան է աշխատում,որը շատ ռեպրեսիվ երկրներում չկա,այնտեղ կա խմբային պատասխանատվություն,եթե ինչ-որ մեկի տղան բլոգեր է ու համը հանել է,հետապնդում են նաև մոտ բարեկամներին:Դա շատ լուրջ լծակ է,մարդը նույնիսկ եթե արտասահմանից է փորձում ընդդիմադիր բաներ գրել ,ինքը գիտի,որ թիրախավարվում է նաև ընտանիքը,դա մեզ համար մի քիչ անհասկանալի է,մեր հասարարկությունը նման պատկերացումներ չունի :Ադբեջանական Մեյդան թվ-ի խմբագիրը փախավ Բեռլին ,իր 60 բարեկամ բաց նամակ էին գրել՝հրաժարվելով իրենից,թե մենք նման բարեկամ չունենք,տականք,ազգի դավաճան,քանի որ այդ մարդկանց անձնական անվտանգության հարցը կար: Այդ պատճառով ադրբեջանական սոցցանցերը ավելի փակ են,մեզ հասկանալ Ադրբեջանը ավելի բարդ է,քան իրենց հասկանալ մեզ, մենք ավելի թափանցիկ ենք,ամեն ինչ գրվում է,ամեն ինչի մասին հարապարակումներ կան,տոտալ տաբու թեմաներ չկան:

Կարեն Վրթանեսյան.Ինչ-որ մեկը ակնհայտ ընկերանում է ադբեջանական ֆեյքի հետ,նույնիսկ անուն-ազգանունն է ադրբեջանական ,բայց ինչ-որ մոնիթորիգային ֆեյք է,այն ստեղծված է ,որ շատ հայերի հետ ընկերանան,ու հետևեն ՝ով ինչ է գրում:Մարդուն զգուշացնում ես,ասում ես՝ինչու ես այս մարդու հետ ընկերացել, սա ադրբեջանակսն ֆեյք է,դու դրանով ավելի շատ հնարավորություն ես տալիս օրինակ քո ընկերների գրածներում ինչ-որ բաներ գրել,այդ մարդն ասում ՝ ինձ հետաքրքիր է,ինքը ,հասկանալով,որ ադբեջանական օգտատիրոջ հետ է շփվում, ասում է՝ ինձ հետաքրքիր է:Կամ ասում ենք ՝այս մի էջը կեղծ է,ստեղծել են ադբեջանցիները,անլայք արեք,որ ուրիշ ձեր ծանոթներն էլ դա չտեսնեն:Կեղծ էջ կա Բակո Սահակայնի,Սեյրան Օհանյանի անուններով ,ադրբեջանցիների սարքած էջերն են ,տասնյակ հազարավոր ընթերցող ունեն: Մենք հանրությանը կրթելու,նրանց հետ աշխատելու շատ բան ունենք:

Սամվել Մարտիրոսյան.Սեյրան Օհանյանի ֆեյք էջը ավելի շատ լայք ուներ,քան Սեյրան Օհանյանի իսկական էջը: Բակո Սահակյանի անունով ստեղծած 3-4 էջ ունեին:

-Կարող ենք ասե՞լ,որ այս ուղղությամբ պետական հստակ մեխանիզմ կա,և սոցցանցերում հստակ աշխատում են:

Կարեն Վրթանեսյան.Իրենց մոտ դեռ ապրիլից են աշխատում է ոչ միայն որ մեծ ֆեյքերի ցանցը,այլ իրական մարդիկ են աշխատում ,իմ գնահատականով 5000-6000 հոգի աշխատող ունեն,տարբեր կառույցներով,օրինակ ՝իրենց իշխող կուսակցության երիտթևը ունի մեծ կամավորների խումբ,ունեն պետական էլեկտրոնային ծառայություն,ոնց Թելսելը ,պետական բոլոր ծառայությունները մեկի տակ,որը կարծես կապ չունի կիբեր պատերազմների,տեղեկատվական պատերազմների հետ,բայց ունեն կամավորական կից կառույց ,որտեղ կա 1000-ից ավել մարդ ,բոլորը ներգրաված են :

-Հայերենին տիրապետո՞ւմ են:

Սամվել Մարտիրոսյան.Իրենք հայերոնով չեն աշխատում՝ռուսերեն,անգլերեն,ֆրանսերեն, թուրքերեն ,արաբերեն:

-Առաջին երեք ամիսը սպասողական վիճակ էր,թեև ասում եք,որ միամիտներ չեն,ի՞նչ է տեղի ունենում հիմա:

Սամվել Մարտիրոսյան.Տեղեկատվական պատերազմը ագրեսիան չէ,շատ դեպքերում ,որ ագրեսիայի բացակայությունը կարող է ավելի վտնագավոր լիներ,երբ դու ագրեսիա ես դրսևորում ,հակառակ ագրեսիա է առաջանում և դու մի քիչ ավելի պաշտպանված հասարակություն ունես այդ դեպքում:Օրինակ ապրիլյանի ժամանակ մարդիկ խայծը կուլ էին տալիս,սպասում էին հարձակուների,երբ ավելի խաղաղ վիճակ է ստեղծվում,իմունիտետ է առաջ գալիս:Վերջին շրջանում իրենք մի շարք գործողություններ արեցին Հայաստանից դուրս,բայց Հայաստանի դեմ: Ղազախստանում օրինակ կեղծիքներ սկսեցին տարածվել:

-Ասել էինք ,որ նոր երևույթ է:

Սամվել Մարտիրոսյան.Ղազախստանը իրենք օգտագործել էին դեռ ապրիլյանի ժամանակ,լուրջ ալիք բարձրացրեցին մեր դեմ,ղազախական մեդիաները ոտքի կանգնեցին,բավականին լուրջ հակահայկական տրամադրություններ կան,իշխանություններին դեմ չէին իհարկե:Նույնը Վրաստանում,այնտեղ բավականին սրված է: Ադբեջանի-Վրաստանի սահմանին վանքի շուրջ լուրջ վեճ է ընթանում,ընդհարումների հասնող,փորձ արվեց ամեն ինչը շեղել հայերի վրա,որ հայերն են հրահարում ,փորձեր կան աշխատել հայերի դեմ Հայաստանից դուրս,ինչը կարող է ավելի էֆֆեկտիվ աշխատել, որոշ հարցերում հայաստանյան հասարակությանը խփելը ,մեսիջները հասցնելը միշտ չի,որ հեշտ է ՝սկսած նրանից,որ մենք պարբերաբար պարփակվում ենք ներքաղաքականի մեջ և ուշադրություն չենք դարձնում դրսի ազդակներին,բայց երբ մեզ խփում են Սփյուռքում ,այստեղ վտանգներ կան՝և համայնքն է թիրախավորվում,Ղազախստանն էլ անվտանգ չէ,երկորդը ընդհանուր հայության և Հայաստանի իմիջի խնդիրներն են առաջանում: Ադրբեջանը հիմա ակտիվ է,և ուզում են այլ ուղղություններ գտնել:

Կարեն Վրթանեսյան.Վերջին մեկ տարին ավելի նուրբ են սկսել աշխատել,մի քիչ ավելի օպերատիվ են արձագանքում կամ ավելի լավ են զգում այն բանից,թե ինչ է կատարվում մեզ մոտ:

-Գրել էիք,որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են Տավուշի սահմանին վիրավորված մեր պայմանագրայինի մասին․ «Հայ օկուպանտ է վիրավորվել»։Այսինքն նույնիսկ ՀՀ տարածքում ապրող հայը Բաքվի համար «օկուպանտ» է։

Կարեն Վրթանեսյան.Դա ներքին քարոզչություն էր,դա այդպես աշխատեց:Օրինակ մեզ մոտ ինչ –որ քննարկումներ են լինում՝կապված անվտանգության ,բանակի հետ,բառացիորեն 5-6 օրից իրենց բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույց է տալիս ոչ մեզ ուղղված,բայց անուղղակի պատասխանելով այստեղ քննարկվող թեզերին:

Սամվել Մարտիրոսյան.Գրեթե միշտ թիրախավորովում է ներքին քաղաքականությունը ,շատ քիչ ենք մենք անդրադառնում Ադբեջանին,հիմնականում այստեղից -այնտեղից արտագրած հոդվածներ են:Ադրբեջանում կա,նոր չէ,տարիներ շարունակ մի խումբ լրագրողներ Հայաստանը գիտեն իրենց մատների նման:Հայաստանում շատ քիչ լրագրող կգտնես,ով մանրամասն գիտի Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:Մեր լրագրողների հետ հանդիպման ժամանակ,ովքեր Ադրբեջանի հետ աշխատում են,30-ից 2-3-րը գիտեին,թե այդ պահին ով է Ադրբեջանի վարչապետը,մեզ մոտ այդքան մասնագիտացված չէ դաշտը:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1864 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am