Իշխանական թևերը, Սանասարյանի «մոռացված» գործն ու վիրտուալ «կրակոցները»

Կար ժամանակ, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ նկարվելն ու Ֆեյսբուք գցելը սորոսական Լևոն Բարսեղյանի սիրած զբաղմունքներից էր։ Նա հեղափոխության օրերին Նիկոլի հետ Սերժին էր մերժում, քանզի այդպիսին էր մարտական առաջադրանքը։

Հիմա նա Ֆեյսբուքի միջոցով հարցադրումներ է անում նույն Վանեցյանին ու տողատակում կծմծում նրան, թե բա՝ չլինի՞ հեղափոխական իշխանության ԱԱԾ ղեկավարը ՆԿՎԴ–ի իրավահաջորդ է համարում ԱԱԾ–ին։

Վանեցյանն էլ իր օգնականի միջոցով պատասխան նամակ է գրում իր հետ նկարվելու երջանկությունից բերանը մինչև վերջ բացած Բարսեղյանին և հանգստանում, որ ԱԱԾ–ն ՆԿՎԴ–ի հետ կապ չունի (ՆԿՎԴ–ից «յան» են տալիս ԱԱԾ–ում, որպեսզի բարսեղյաններին հետագա «մուտիտներ» անելու, «գաղափարական» հիմքի վրա ներիշխանական խաղեր տալու հեռանկարից և հակառուսական հիստերիա–շոուներ սարքելու շանսից զրկեն)։

Ֆեյսբուքյան էպիստոլյար ժանրի զարգացումը, սակայն, պայմանավորված է ոչ թե ՆԿՎԴ–ով, այլ ունի լրիվ այլ պատճառ։ Պատճառն այն է, որ իշխանության մեջ տարբեր թևեր կան։ Մի մասին պայմանականորեն «սորոսական» են անվանում, մյուս մասին՝ «ռուսական», երրորդին՝ եսիմինչական։

Այդ թևերի միջև ավելի շատ ատելություն ու թշնամանք կա, քան կարող է լինել իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ։ Քանզի ներտեսակային պայքարն ավելի դաժան է, քան միջտեսակայինը։

Այդ թևերի պայքարի արդյունքում է, որ կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված «սորոսական» Դավիթ Սանասարյանը դեռ ազատության մեջ է, իսկ նրա գործը «քնեցվել» է, քանզի Նիկոլ Փաշինյանը փորձում է լարախաղացություն անել իշխանության տարբեր թևերի միջև։

Դատելով ամենից՝ իշխանության թևերի միջև «կրակոցները» ժամանակի ընթացքում ավելանալու են։ Քայլարածների թևերն իրար ատում են, բայց ընդհանուր հայտարարի են եկել մեկ հարցում։ Բոլորն էլ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողված է որպես պետության ղեկավար ու իրենց «վարի» է տալու։ Դրա համար էլ թևերը «լուռ համաձայնությամբ» «դուրս են գրել» Փաշինյանին ու սպասում են հարմար պահի։ Ամեն մեկն իրեն է տեսնում այդ պահի տիրոջ կարգավիճակում։

Ու թեև Նիկոլն իր երկարաշունչ ասուլիսներից մեկում հայտարարում էր, թե գիտի բոլոր այն կաբինետների տեղերը, որտեղ իր դեմ դավեր են հյուսվում ու վերահսկում է ամեն ինչ ու նաև հայտարարում էր, որ եթե իշխանության ներսում թևեր լինեն, ապա ինքն այդ թևերը կկտրի, այդուհանդերձ, նա անկարող է կասեցնել ներքին քայքայման գործընթացը և իր դեմ աճող լարվածությունը, այդ թվում՝ իշխանության ներսից։

Նիկոլն այժմ ստիպված է սեփական գահավիժող վարկանիշը փրկել՝ Հայկոյի հետ «Իմ աղբը» սերիալ բեմադրելով ու զբոսաշրջիկների համար անորակ «գիդություն» անելով։ Վաղն էլ կարող է հրապարակում շաքարաքլոր վաճառել կամ ռեստորանում ուտելիք մատուցել, քանզի այլ բան, բացի թամաշայից, նա չի կարող անել։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am