A321-ի վթարային վայրԷջքից հետո օգնության Է դիմել 74 ուղեւոր
Բժիշկներն օգնություն են ցույց տվել «Ուրալյան ավիագծեր» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռի 74 ուղեւորների, որը վթարային վայրԷջք Է կատարել Մերձմոսկվայի Ռամենսկոյե շրջանում:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում: «Բժշկական օգնության Է դիմել 74 մարդ, հիվանդանոցում մնում Է 1 տուժած»,-ասել Է աղբյուրը: A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով: