Թող լոլոներ չկարդան. ինչու Հեյդար Ալիևը այն ժամանակ հրաժարվեց Քի-վեստյան ծրագրից՝տանեցիները համոզեցին,թե՞…Սերգեյ Շաքարյանցը գիտի մանրամասները

Հարցազրույց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:/Մաս 2-րդ/

-Կենսունա՞կ է:

-Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից դա մնացել է օրակարգում ,ուրեմն կենսունակ է:Ուրիշ բան,թե ինչքանով է իրագործելի,ես այդ կտրվածքով տեսնում եմ 1992 –ից այսօր դա շատ դժվար իրագործելի ծրագիր է իրենց համար:

-Սյունիքը,Մեղրին իրենց ծրագրու՞մ է:

-Այո,իրենց գլխավոր խոչընդոտը նույն 90 –ականներին ոչ թե Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն էր,այլ այն փաստը,որ մենք ունենք նման կարգի հարևան,ինչպիսին Իրանի Իսլամական հանրապետությունն է:

-Եթե այնպիսի ուժեր լինիեին,որ Մեղրին ,մնացած տարածքները չհանձնեին,Իրանը կպահե՞ր:

-Ես չեմ բացառում, 1993 թվականին Իրանի զինված ուժերը շատ բացահայտ ձևով ցույց են տվել,թե ինչի են ունակ,նրանք զորքեր են մտցրել և Նախիջևանի տարածք ջրամբարի մոտակայքում, և հակամարտության գոտի՝Արաքս գետի ջրամբարի շուրջ:Աշխարհի համար դա եղե լէ ահազանգ,որ եթե որևէ մի կերպ ոտնահարվի Իրանի հյուսիսային սահմանների անվտանգությունը,այդ պետությունը ունակ է զորք մտցնել Ադրբեջան, Հայաստան և այլն:

-Եվ Արցախ:

-Բնականաբար:

-Հայաստան –Թուրքիա սահմանի բացումը այդ նույն պլանի՞ մեջ էր:

-Ես հիշեցնեմ,որ այդ կարգի նախգծերը կոչվում էին Գոբլի ծրագիր 1,Գոբլի ծրագիր 2 և այլն,շոշափվել է,որ նույնիսկ կա 3-րդ,վերջիվերջո Պոլ Գոբլը տեղափոխվել է ուրիշ դաշտ,գնացել է զբաղվելու այսպես կոչված Ռուսաստան-Կիևյան Ռուսիո ծրագրով :Ինչ մենք տեսանք 2014-ին,որ վերափոխվել է ուրիշ անունով՝Ուկրաինան դա Ռուսաստան չէ,ծրագրի անունը կարող է փոխվել,բայց ծրագիրը ՝ոչ:
Պոլ Գոբլը ,քանի որ չի իրագործել իր նախագծերը,տվել է այս տարածաշրջանին,գնացել ուրիշ գործով է զբաղվել:

-Բոլթոնի այս հայտարարությունը փորձարկում էր,մեր իշխանությունները,հանրությունը պատրաստ են ընդունե՞լ այդ ծրագիրը:

-Գուցե, փորձում են վերակենդանացնել,անցած տարիները ցույց են տվել,որ կենսունակ չեն,իրագորեծելի չէ,բայց հիմա փորձ է արվում վերակենդանացնել:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ արտաքին քաղաքականության մեջ ուղենիշները չեն փոխվելու,հետո Արցախի հետ կապված ասաց,որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի:

-Խոսելը ,ասելը ,բարձրաձայնելը և կոնկրետ քայլեր կատարելը տարբեր բաներ են,մենք չենք տեսնում քայլեր:

-Ինչ քայլեր եք տեսնո՞ւմ:

-Ես կարդացել եմ,և կարող եմ հավաստի ասել, Իրաքի հետախուզության մակարդակի բավականին լուրջ աղբյուր է,որ շուտով Չինաստանը պաշտոնապես հայտ է ներկայացնելու մասնակցելու Բաղդադի ռազմատեղեկատվական կենտրոնի աշխատանքենրին՝հակաահաբեկչական ծրագրի շրջանակում:Դա նշանակում է,որ արդեն ահաբեկչության դեմ,և ոչ միայն ահաբեկչության ,ԱՄՆ-ի և այլոց հետախուզությունների դեմ պայքար է :Միանում է Չինաստանը ,այդ կենտրոնը ՝Բաղդադի կենտրոնը, դառնում է ոչ թե քառակողմ ,այլ հնգակողմ,որից երկուսը կլինեն անվտանգության խորհրդի մշտական անդամներ ու եթե դու ասել ես ծրագիրը ծրագրով ,բայց մենք ունենք պարտք սիրիահայերի առջև ,մենք մասնակցում ենք Սիրիայում հումանիտար օպերացիներին,դու էլ կարող ես միանալ հակահաբեկչական կենտրոնին :Հակաահաբեկչական նպատակ նաև Հայաստանի առջև է կանգնած …

-Մեզ հրավիրո՞ւմ են:

-Պետք չէ հրավիրել,Չինաստանին հրավիրե՞լ են,նրանք հայտ են ներկայացրել,ինչ տարբերություն,կարող ես հայտ ներկայացնել:

-Հնարավոր է հաջողել այն,ինչի մասին խոսեցինք:

-Կենսունակ է,թե ոչ,դա փորձում են վերակենդանացնել,դարձնել կենսունակ :

-Այսնինքն դա նույն Գոբլի ծրագի՞րն է,որն այսօր կոչում են Բոլթոնի ծրագիր:

-Այո,արտագրել են ,մի քիչ ձևափոխել են:

-Դա իր մեջ ներառում է սահմանների բացում,տարածքների հանձնո՞ւմ:

-Նույնն է,որը այն ժամանակ պարտադրվել է մեր երկրին,և որոշակի մարդիկ ասել են՝ոչ,Գոբլի ծրագիրը մի անմեղ փաստաթուղթ է,ուշադրություն մի դարձրեք: Գոբլը փորձագետ էր,ով իրենց հատուկ ծառայությունների համար կազմակերպում էր տարբեր կարգի ծրագրեր:

-Պատահակա՞ն էր,որ վերջին տարում շրջանառության մեջ հայտնվեց Մեղրու և երկրորդ նախագահի թեման:

-2001-ին Քի- վեստյան բանակցություններն են եղել,ինչը խանգարեց՝Ֆրանսիան և Ռուսաստանը մտցրել էին փաստաթղթերի մեջ,որ այնուամենայնիվ Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն՝Մեղրի լինի,թե ոչ Մեղրի ,Իրանը պետք է տեղեկացված լինի,թե ինչի են հասել Մինսկի խմբի համանախագահները:Այդ դրույթը փոխեց ամեն ինչ,և դա այնքան էր հուզել Հեյդար Ալիևին,որ նա ,վերադառնալով Բաքու,հրաժարվել է Քի-վեստյան բանակցություններից:

-Ինքը հետո խոստովանել է,որ իմ տանեցիները,տղաս համոզեցին,որ քեզ երբեք չենք ների,որ դու դա ստորագրես:

-Դա մի լոլո է ,սուտ է,Հեյդար Ալիևին ձեռք չտվեց,որ փաստացի հաստատվում էր Իրանի իրավունքը՝ կասեցնել ցանկացած գործընթաց,նախկին ԿԳԲ-ի գեներա՞լ չի,նա շատ լավ հասկանում էր ,որ ինքն է առաջին թիրախը լինելու:Իրանը կտրականապես դեմ կլինի Ադրբեջան - Թուրքիա այդ գոտուց:

-Ինչո՞ւ նորից բերեցին Մեղրու թեման:

-Երևի նրա համար,քանի որ որոշակի բնագավառներում կա նախկինների վերադարձ իշխանության գագաթներին,ինչու ոչ փաստացի հայտարարություններ ,որ արվում են,հավանաբար ամերիկացները մտածում են,որ Երևանում Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են, դրա համար էլ վերադարձնում են ծրագիրը,այս փուլում իրականացել ,քանի որ չի իրականացվել նախորդ տարիներին:

-Նիկոլ Փաշինյանը այս քայլերում ավելի զգուշավո՞ր չէ:Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ էր իր որոշումներում,մենք նկատում ենք ,որ որոշակի վարանում կա:

-Այո,որոշակի հետընթաց կա,վախ կա՞

-Վախ արտաքին,թե՞ ներքին ուժերից:

-Արտաքին գործոններից,դժվար թե մարդը չնկատի,որ Իրանն ու Ռուսաստանը փոխկախակցված են:Վերջերս Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի այցը Մոսկվա և ստորագրված փաստաթուղթը,հայտարարությունը ,որ Պարսից ծոցում կլինեն համատեղ ռազմածովային միջոցառումներ,բավական էին,իհարկե ես ճիշտ չհասկացա ՝դա մեկանագմյա էր,թե՞ շարունակական կոնկրետ ժամանաշրջանում :
Եթե մարդը տեսնում է,որ Իրանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը անխոցելի է և հակառակը՝ տարեցտարի ուժեղանում է,նա պետք է սթափվի և մտածի,ինչի համար է դա:
Նույն Սիրիայում Ռուսաստանը շարժվում է Իրանի խնդրանքով:Մի մոռացեք,որ 2014-ին Ռուսաստանը միջամտություն չուներ Սիրիայում,եղել են մի շարք գեներալների այցեր Թեհրանից Մոսկվա,ինչից հետո Մոսկվան բարձրաձայն հայտարարել է,որ մենք միանում ենք հակաահաբեչկական պայքարին կոնկրետ Սիրիայի տարածքում,մի գեներալի անուն ասեմ,որը բազում անգամ շոշափվել է համաշխարհային ասպարեզում,իրենց իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության զորքերի հրամանատար,գեներալ Սուլեյմանին է,որին արդեն 2-3 անգամ մահափորձ են արել իսրայելցիները:

-Ամենաաղմկահարույց ձերբակալությունը շատերը կապում են ներքին հարցերի հետ,կամ անձնական,արտաքին ինչ-որ կապ տեսնո՞ւմ եք:

-Այստեղ կարող է համադրվում են բոլորի շահերը՝արտաքին ուժերի ցանկություն,ներքին ինչ-որ հարցեր,համանայնդեպս դեռ մարտ ամսին Հայաստանի համար Կարնեգիի հիմնադրամի ոմն ներկայացուցիչ գրել է,որ շատ լավ կլինի Արցախի ուժայիններին փոխել,նույնիսկ եթե պետք լինի քրեական գործեր հարուցել,տեսնում եմ,որ ինչ-որ բաներ այդ ուղղությամբ արվում են:

-Գուցե հիմքեր կայի՞ն:

-Ի՞նչ հիմք կար Վիտալի Բալասանյանին Երևանում կանգնեցնել:

-Կամ կանչել Երևան հարցաքննության:

-Աղաբեկյան Արթուրի հանդեպ գոծը փակվել է,այդ ո՞ւմ եք վախեցնում,պատերազմ անցած գեներալի՞ն,սա արդեն անլուրջ է,բայց որ պատվերը հնչել է Ամերիկայից ,դա հաստատ է:Դեռևս մարտ ամսին:Այնպես ,որ մենք տեսնում ենք փոխկապվածություն կա,բայց չենք կարող հաստատ պնդել,որ հաղորդակցության խողովակներ կան,դրանցով պատվերը իջեցվել է,դրա համար Քոչարյանը կալանավորված է,բայց ես չեմ բացառում,որ այո,կա և արտաքին և ներիքն ուժերի ազդեցություն:Ռոբերտ Քոչարյանը իր հրացազրույցում ասել է,որ շատ հիշաչար մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը ,դա մեզ համար ակնարկ է,որ ներսից էլ կա պատվեր:

-Իրենք իշխանությունից գնացին նրան,սակայն իրենց նկատմամբ ոչինչ չարվեց,գիտեին ,որ այն ժամանակ էլ ամեն ինչ մաքուր չէ,եթե գնային այդ քայլին ,հիմա գուցե արդարացված լիներ:

-Դա ոչ միայն իմ սիրած թեման է ,հիշեցնեմ 1990 –ականներին Նարեկ Մեսրոպյան անուն ազգանունով լրագրող կար ,ինքն իր հոդվածներում գրեց,որ լևոնականներն իրականացնում են ազգի սպիտակ ցեղասպանություն:

-Իրենց հանդեպ չվարվեցին այդպես:

-Այս իշխանությունը չի բացահայտում Լևոնի օրոք կատարված սպանությունները,այլ հանցանքները,նա իբր բացահայտում է Քոչարյանի հանցանքները:Ցանկացած մեկը եթե դրսից անկողմնակալ հայացքով նայի,կասի՝սա պատվեր է, 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ցանակացած քայլափոխի գոռացել է՝Սերժ Սարգսյանի ռեժիմը…Սերժ Սարգսյանի հանդեպ մենք ոչ մի հալածանք չենք տեսնում:

-Ինչո՞ւ:

-Հարց է ծագում՝ինչո՞ւ:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 2532 անգամ
Լրահոս
Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ․ պատմաբան Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է․ Մելիքյան Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյան Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան». Թևանյան Ոնց որ աղանդավորական երգ լինի․ Շպռոտ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար Ունենք դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ Դումբ-դումբ-հու արեք Մահացել է Քեթրին Օ՛Հարան Զարմանալի չէր թուրքի իշխանության կողմից Հայոց Բանակում Հոգեւոր սպասավորության լուծարումը․ Տեր Սերոբ Երբ գերագույն գլխավոր ստախոսը հեծանիվ է քշում կամ համերգ տալիս, գոնե վնաս չի տալիս Հայաստանին Британия открыто идёт на сепаратные отношения с Китаем в момент, когда США готовится к противостоянию ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր Կրակոցներ են հնչել Վանաձորում «Միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում» Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Գոհար Մելոյան Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին․ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ․ Իրանագետ Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am