ՍԴ դատավորներին «Մերսեդես» են խոստանում

«2019 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, մինչեւ իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։

Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին այս շեդեւր-նախագծի հեղինակը, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ արդարադատության նախարարությունն է, իսկ մեր համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդարադատության նախարարի աթոռին նստեցրել է մեկին, որը բացարձակ զրոյական պատկերացումներ ունի արդարության եւ արդարադատության մասին: Իսկ շարադրանքի տգիտությունը հուշում է, որ սա համալսարանից հեռացված ուսանողի մակարդակ է: Բայց, տգիտությունն էլ եթե մի կողմ թողնենք, ոճն ինքնին փաշինյանական է: Փաշինյանական է նաեւ այս նախագծի տողատակերում թաքցված խորամանկությունը: Եվ ամենակարեւորը՝ միայն Փաշինյանը կարող էր ոսկե սարեր խոստանալ ՍԴ դատավորներին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը նրանցից ազատվելու համար: Իսկ այդ ի՞նչ է տեղի ունենալու հոկտեմբերի 31-ին, որ, ասենք, նոյեմբերի 1-ին հրաժարական տված դատավորների վրա ոչ մի կերպ չի կարող մանանա թափվել:

Փաշինյանը, այո, հիմա էլ ժողովրդին բաժանում է ՍԴ դատավորների եւ ոչ ՍԴ դատավորների: Սա ի՞նչ ջոկողություն է, պարոն վարչապետ: Ես էլ եմ ուզում հենց վաղը հրաժարական տալ, բայց, մինչեւ թոշակի անցնելը ստանալ իմ աշխատավարձը, հավելավճարը եւ մյուս ամեն ինչը: Չեմ հասկանում, թե ինչու եք հատկապես ՍԴ դատավորներին նման երջանկություն խոստանում, այն էլ այդքան արագ՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը: Եթե տակը մի բան կա՝ ասեք, իսկ եթե ուզում եք բյուջեի (հարսի) հաշվին փեսուն երջանկացնել, դա արդեն այլ հարց է, պետք է հասկանանք՝ ինչու եք այդքան բարի դարձել ՍԴ դատավորների հանդեպ: Հա, քիչ էր մնացել մոռանայի․ այս օրենքը (եթե ընդունվի), արդյոք, վերաբերելո՞ւ է նաեւ ՍԴ ինքնահռչակ նախագահ-դատավորին, թե՞ շրջանցելու է նրան:

Իմ հարեւան Շմավոնն ասում է՝ ամեն ինչ տեսել էի, բայց որ դատավորին կուտ տան, չէի տեսել: Ես իրեն ասում եմ՝ Շմավոն ջան, սա սովորական կուտ չէ, ճապոնական է, որ ով ասես՝ ուտի: Շմավոնը զարմանում է՝ յաաա… Բա՞: Կարծում ես կատա՞կ է՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, մինչեւ իր պաշտոնավարման տարիքը լրանալը» պահպանելը: Էդ փողն էլ, Շմավոն ջան, դու ես վճարելու, գիտե՞ս:

Շմավոնը որտեղի՞ց իմանար: Խեղճ մարդուն Նիկոլ Փաշինյանը է՜ երբ էր 15 հազար դրամ խոստացել, որ Երեւանի ընտրություններում քվեարկեր «Ելք» դաշինքի օգտին: Շմավոնն արհամարհել էր էն ժամանակվա իշխանությունների «նաղդ» 5 հազարը եւ գնացել Փաշինյանի «նիսյա» 15 հազարի հետեւից: Բայց պարզվեց, որ Երեւանի բյուջեն ոչ թե Շմավոնին ու նրա նմաններին երջանկացնելու, այլ քաղաքապետարանի՝ անգործությունից քրտնմխած բիոզանգվածին հավելավճարներ ու պարգեւատրումներ տալու համար է:
Հիմա այս նույն խաղը Փաշինյանը դատավորների, այն էլ ՍԴ դատավորների հետ է խաղում՝ դուք հրաժարական տվեք, բայց իմացեք, որ ձեր սառնարանները լիքը կմնան, իսկ հավելավճարներն էլ կպահպանվեն: Փաշինյանն այս դեպքում նույնիսկ ինքն իրեն է գերազանցել՝ ցուցաբերելով գովազդային գործակալի անժխտելի հմտություններ: Ճիշտ նույն ոճով այսօր շատ խանութներ միամիտ քաղաքացիներին հրավիրում են գնումների՝ ազդարարելով. «մինչեւ այսինչ օրը մեզ մոտ կատարեք այսքան հազարի գնումներ եւ հնարավորություն կունենաք շահելու «Մերսեդես» ավտոմեքենա»: Փաշինյանը ՍԴ դատավորներին, ըստ էության, ասում է՝ ով մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական տա, կհայտնվի դրախտում:

Կարծում եմ՝ ոչ միայն ՀՀ հասարակ քաղաքացիները, այլեւ ՍԴ դատավորները լավ են հասկանում, որ սա Փաշինյանի եւ նրա կառավարության հերթական սուտն է, քանզի նման բան, որ չաշխատելու համար աշխատավարձ ստանաս, պարզապես լինել չի կարող: Աշխատատեղերի այս լիուբոլ պայմաններում գոնե այլ աշխատանք առաջարկեին դատավորներին, օրինակ, ոչխար պահել, բայց դա էլ չեն արել ու խոստանում են աշխատավարձ վճարել տանը նստելու համար:

Չէ, հաստատ մի բան կա Փաշինյանի մտքին, բայց մեկ էլ մտածում եմ՝ տեսնես կճարվի՞ մեկ հատիկ ՍԴ դատավոր, որ կուտի Փաշինյանի այս «կուտը»: Ասում է՝ սատանան մանրուքների մեջ է: ՍԴ դատավորները, ամեն դեպքում, 2,5 ամիս մտածելու ժամանակ ունեն:

hraparak.am

դիտվել է 1037 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am