Նիկոլ Փաշինյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձևավորեց որպես անփոխարինելի լիդեր.Միհրդատ Մադաթյան

Հարցազրույց հոգեբան Միհրդատ Մադաթյանի և 7or.am կայքի գլխավոր խմբագիր Արեգնազ Մանուկյանի հետ:/Մաս 2-րդ/

-Բոլորն իր սրտով են:

Միհրդատ Մադաթյան.Եթե մենք գնալու ենք փուչիկների, ծաղիկների քաղաքականությամբ, եկեք սահմանից զենքը հավաքենք,զինվորներին փուչիկ,ծաղիկ տանք ,փուչիկով Արցախը պահեն :Կան ստրուկտուրաներ,որոնց մենք ուժային ենք ասում ,դրանք պետք է աշխատեն:Ոչ ոք ինձ Ֆրանսիայում կամ Գերմանիայում օրինախախտություն չի ների և կպատժի ,ոչ մի փուչիկով իմ առաջ չի գա:Ւնչ է նշանակում`ես հանցագործների ոստիկանապետն է,հանցագործը պետք է նստի ու դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը,ոչ թե դառնա հանցագործի վարչապետը:

-Ինչ նմանության եզրեր եք տեսնում բոլշևիկյան հեղափոխության և այս հեղափոխության միջև:

Արեգնազ Մանուկյան.Նմանությունները և օրինաչափությունները շատ են,չնայած չէի ուզենա,բայց Փաշինյանի քայլերը տանում են նրան,որ Փաշինյանն իր վերջո ավարտելու է Կերենսկու պես և ինչպես որոշ աղբյուրներն են նշում `վերջապես կանացի շորերով փախնի:Չեի ուզենա,որ մեր երկիրը հասներ դրան ,քանի շուտ է ,ինքը պետք է հեռանա,որ չհասնենք դրան:

-երբ Սերժ Սարգսյանին ասում էին`պետք է հեռանա,հայտնի խոսք կար՝ նա անփոխարինելի է,հիմա ով կարող է փոխարինել:

Միհրդատ Մադաթյան.Այս դեպքում մենք ունենք ձևավորված լիդերներ,ու այդ ձևավորված լիդերներին ձևավորել է Նիկոլ Փաշինյանը,ամեն ինչ մտածված է,թե անձնական ամբիցիաները ավելի բարձ էին ,բայց նա ձևավորեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ,անփոխարինել լիդեր:

-Բանտարկելով ձևավոր՞եց անփախարինելի լիդեր :

Միհրդատ Մադաթյան.Երբ սկսում ենք անձին ոչնչացնել`դատել, նստեցնել,բնականաբար իրեն ձևավորում ենք որպես լիդեր`ոտնահարում ենք իրավուքները և մարդկանց մի մաս,որ այս պահին դժգոհ է որոշ պահերից,հասկանում է,որ ունի լիդեր և հետզհետե Քոչարյանի բանակը ավելանալու է ,սա լինելու է բավականին հզոր :Խնդիրն այն է,թե ինչ ձևով կլինի հաջորդ իշխանափոխությունը:Այն կլինի շատ արյունոտ ,որովհետև չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանի մեջ այն անձնավորությանը,որ գիտակցված քայլերով կփորձի հեռանալ:Դեռ անցած տարվա սկզբներին ,արդեն իշխանության եկած ժամանակ , արդեն փռում էր ասֆալտին ,խփում էր պատերին և այլն:Ինչ տեղի կունենա,եթե վաղը կանգնի իշխանափոխության խնդիր :


Արեգնազ Մանուկյան.Կա նաև Իջևանի դեպքը:

Միհրդատ Մադաթյան.Աստված տա ես սխալվեմ,բայց իր փոխանցելը թավշյա չեմ պատկերացնում`ելնելով իր էմոցիոնալ վիճակից ,իր իմպուլիսվությունից և մնացածից:

-Հայտարարություն եղավ,որ տեսել եք 19 ղարաբաղցի ձերբակալված,այսօր 19 իջևանցի ձերբակալված է:

Արեգնազ Մանուկյան.Տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը ,իրենց թիմը այդ քարոզը տարել են,այդ հայաստանցի-,արցախցի բաժանումը ,եթե հիշում եք մի պահ հետ գնաց,չկար նման տրամադրություն,բայց ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է,այդ տրամադրությունները սրվում են,միտումնավոր են սրվում: Ինչպիսին Նիկոլ Փաշաինյանն է,այնպիսին էլ իր թիմն է.ի՞նչ է նշանակում 19 իջևանցի ձերբակալված,մարդուն իր ծննդավայրով են ձերբակալ՞ում:

Միհրդատ Մադաթյան.Իսկ ով է հաշվում,թե նախկինում քանի ղարաբաղցի է եղել ձերբակալված ,քանի ղարաբաղցի մենք ունեինք Ազգային ժողովում,ոչ ոք չի հաշվել:Ոնց եք պատկերացնում ,շարքային արցախցին կարողանո՞ւմ էր հասնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսայանին և ասու՞մ էր `ինձ մի ձերբակալեք,թե դասակարգային դրված էր,որ արցախցի է:Սա լեգենդ է ,որը ստեղծվել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ,հիմա այդ գիծը շատ սուր պահվոմ է հենց վարչապետի կողմից ,ասում է`Արցախում դիվերսանտներ:

Արեգնազ Մանուկյան.Պարզապես տեղեկատվական դիվերսիա է իրականացվում:

Միհրդատ Մադաթյան.Ինչ կապ ունի իջևանցի,գյումրեցի ,արցախցի ,գոյություն ունի հայ,երբ պատերազմ է լինում ,մենք չենք նայում,թե որտեղից ենք ,գնում ենք:Նույնը կարող է լինել Իջևանում,բոլորս նաև Արցախից գնանք այնտեղ .բաժանել ցիերի ամենասարսափելին է:

Արեգնազ Մանուկյան.Օրինակ ,եթե Գյումիում լինեին այդ դեպքերը , չպետք է մարդկանց ձերբակալե՞ին ,սիմվոլիզմ կար այնտեղ,որ առաջին պայթյունի օջախը եղավ Փաշինյանի ծննդավայրը:

-Ասում են ,որ մեր երկրում կանանց ,երեխաների նկատմամբ բռնություն կա:Առաջին տիկնանց մասին խոսենք, իմ մտերիմներից մեկն ասաց,որ մենք ինչքան էլ քննդատենք,մենք ունեցել են արժանավայել կեցվածքով տիկնայք ,ձեր կարծիքը,իսկապես դա այդպե՞ս է :

Արեգնազ Մանուկյան.Որպես կին,եթե ես կանանց մասին խոսեմ,առավել ևս վատ բաներ ասեմ,էթիկայի տեսանկյունից ճիշտ չի լինի:Սեռային կամ անձնային բնութագրմամբ,այլ զուտ քաղաքական հայտարարությունների,քայլերի առումով դիտարկեմ.Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակը գրել էր,որ ՍԴ նախագահը իր կնոջ հետ շրջագայությունների է գնացել և դա ներկայացնում էին որպես վատ բան:Աբսուրդն այն է,որ ով ով բայց,հաստատ Հայկական ժամանակն այդպիսի բան չպետք է գրեր,մենք տեսել ենք հայտարարություններ հենց Հանրայինի եթերից,որ վարչապետի տիկինն արդարացնում էր արտերկիր իրենց այցելությունները:

-Ընդ որում,ՍԴ նախագահի տիկնոջ շրջագայությունների լուրը սուտ էր:

Արեգնազ Մանուկյան.Ինքն էր հայտարարում,որ մինևնույն է,ինքաթիռը թռնում էր,դատարկ էր,այսպիսի աբսուրդային հայտարարություններ ենք տեսնում:Տեսնում ենք,որ ստեղծվել է մի հիմնադրամ,որտեղ մեր նախկին կոռումպացված համակարգի օլիգարխները կախարդական փայտիկի հպմամբ ,իմիջայլոց այդտեղ կախարդական փայտիկը կարծես լավ էլ գործում է ,դառնում են սեփականատերեր և կրկին իրենց սրտի սեփականատերերը:Աննա Հակոբյանն ասում է` կարևոր չէ փողերի աղբյուրը,բյուջեից է թալանված,թե՞ որտեղից,կարևորը բերեք:

Միհրդատ Մադաթյան.Բռնություն մեր երկրում կատարվում է ոչ ավել,քան որևէ մի զարգացած եվրոպական երկրում:Ասել,որ բոլորովին չկա,չի լինի,այնպես չէ,որ մենք յուրահատոււկ երկիր ենք,որտեղ բռնությունը չափերն անցել է և առաջնայինը բռնության դեմ պայքարելն է,դա կլինի կանանց նկատմամբ բռնություն ,թե երեխաների նկատմամբ:Երեխայի մի փոքր նույնիսկ նորմայից դուրս պաշտամունքը մեր երկրում շատ ավելի է դրված,քան որևէ եվրոպական երկրում,և բնականաբար բռնությունները երեխաների նկատմամբ շատ ավելի քիչ են՝ ելնելով այս տարամաբանությունից:Հնուց մենք եղել ենք կնամեծար ազգ և առ այսօր ունենք և կին քաղաքական գործիչներ և կին ընկերներ,դա համարավում է նորմալ,մեր կանայք մեքենա են քշում,աշխատանքի են գնում:
Մեր առաջին տիկնայք բազմաթիվ հետաքրքիր բաներ արել են մեր երկրի համար,իրենց սխալը եղել է այն,որ դա լավ չի լուսաբանվել,այքան չի խոսվել և ծեծվել այդ ամենի մասին:

Արեգնազ Մանուկյան.Գուցե իրենք իրենց ամուսիններին քիչ են սիրել և նրանց հետ չեն գնացել շրջագայությունների:

Միհրդատ Մադաթյան.Ես չէի ասի, մեր երրորդ նախագահի մասին շատ հետաքրքիր ֆիլմ նկարվեց և իր կնոջ դերն այտեղ բավականին լավ ներկայացված էր, ես չեմ կարծում,որ որևէ չսիրելու խնդիր կար:

Արեգնազ Մանուկյան.Ասում է`ես իմ ամուսնուն սիրում եմ:

Միհրդատ Մադաթյան.Ոչ ոք թող չթելադրի սիրելու ոճ,յուրաքնչյուր ընտանիքում սիրելու այլ ընկալումներ և ավելի խորը հարաբերություններ կան, քան մեխանիկականն է,որն այսօր ներկայացվում է:Աննա Հակոբյանըն ուզում ամեն րոպե լինել վարչապետի կողքին,ոչ մի երկրում դա ընդունված չէ,չեմ կարծում,որ Էմանուել Մակրոնի կինը իրեն շատ չի սիրում,որ բոլոր հանդիպումներին ներկա չի լինում:

-Գուցե մեզ համար խորթ է ,որ պետք է շատ ակտիվ լինի,շատ ավելի մեծ դերակատարում ունենա:

Միհրդատ Մադաթյան.Ես չեմ ընդունում,որ ներքնազգեստը փողոցում փռելը մշակույթ է,կա մի ինտիմ մաս,որը քննարկման ենթակա չպետք է լինի:

-Կանանց մի խումբ գնացին ,բարեկամության մասին խոսեցին:

Արեգնազ Մանուկյան.Ես չեմ կարծում,որ մեր տղաները զոհվեցին հանուն ոչնչի,այդ դեպքում ավելի լավ է լռել, քան խոսել:

Միհրդատ Մադաթյան.Ես կարծում եմ,որ վարչապետի կինը պետք է յոթ անգամ ավել պատասխանատու զգա իր ասած ամեն բառի համար,բայց վարչապետը իր ասած բառերի համար պատասխանատու չի,ուր մնաց կինը:Որքան մարդը ստատուսով բարձր է,այնքան իր ասած խոսքը շատ ավելի քննարկման,և քննդատաման ենթակա է:Մենք ունենում ենք ուղղակի ասված բաներ,որը կարող է թույլ տալ իրենից ոչ մի բան չկախված մարդը: Նույնիսկ մի հիմնարկի տնօերենին այդքան անմտածված չի կարելի խոսել, իրոք ,արդյոք դա առաջին տիկնոջ ասված խոսք էր,որ մեր զինվորները զոհվեցին հանուն ոչնչի:

Վարչապետի գրած արտահայտությունը՝Սևանը մաքուր է ,կեցցե հայ զինվորը .երկու իրար հետ կապ չունեցող մտքեր:

Արեգնազ Մանուկյան.Տեսնում ենք,որ իրենց դուստն էլ է իրեն իրավունք վերապահում ֆեյսբուքում գրառումներ կատարել,մամուլին դասեր տալ:

Միհրդատ Մադաթյան.Որ նախագահի երեխան է այսօրվա դրությամբ ,լինելով շատ ավելի հասուն տարիքում,փորձել դասեր տալ:

-Այդ երեխան աչքերը բացել է,նման բաներ է տեսել,չենք կարող համեմատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների հետ:

Միհրդատ Մադաթյան.Երեխային թույլ են տալիս ծնողները:

Արեգնազ Մանուկյան.Բովանդակությունն էլ նշանակություն ունի, ինքը բարոյախրատական ոճով գրառումներով է հանդես գալիս և մամուլին դասեր է տալիս,դա նույն բանը չէ,որ պարզապես գրառումներ կատարել,այտեղ ակտիվության մասին չէ,այլ խրատական խոսքի,որ տալիս է մամուլին, որ ազատ մամուլ չեմ տեսնում:Ինձ մոտ հարց է առաջանում`ձեր ընտանիքին պատկանող մամուլը ո՞ր մամուլի շարքին է դասվում,այդ ոչ ազատ մամուլի՞:

-Մեր զրույցը ոնց պտտվում , գալիս է այդ ընտանիքի թեմային,ի՞նչն պատճառը:

Միհրդատ Մադաթյան.Երբ իմ մարմնի ինչ-որ տեղը ցավում է,ես իմ ամբողջ ուշադրությունը ուղղում եմ այդ ուղղությամբ,մնացած տեղերի վրա ուշադրություն չեմ դարձնում: Մենք ունենք խնդիր,որը այսօր յուրաքանչյուր մարդու է խիստ մտահոգում,խնդիրները ծանր են,բավականին դժվար ,դրանց լուծումը նույնիսկ հեռվում չի երևում,մենք տեսնում ենք անկում,հեռուստացույցով լսում հակառակը:Որոշ լրատվամիջոցներով լսում ենք,որ մենք ունենք տնտեսական աճ,մեր երկիրն ամենաերջանիկ երկիրն է, բայց մենք տեսնում ենք թանկացում,տնտեսական նվազում,բիզնեսմենների կարծիքները այսօրվա տնտեսական վիճակի մասին, ասվում է,որ դեմոկրատիա է,տեսնում ենք հակառակը,Իջևանում գիշերով տներից հանում են մարդկանց:Տեսնում ենք համատարած սուտ:

-Նաև տեսնում ենք այն,որ նախկինում գոնե եթերից չէինք կարող նախորդ իշխանության մասին ազատ խոսել:

Միհրդատ Մադաթյան.Իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ:

-Հիմա կարող ենք նստել և ազատ խոսել:

Միհրդատ Մադաթյան.Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից էր այդպես խոսում: Նա ամբիոնից է տվել այն սուտ խոստումները,որ այսօր չի իրականացնում,ինչո՞ւ եք որոշել,որ դա այդպես էր,դու ե՞րբ եք եղել որևէ մեկին հարող:

-Ինչ - որ տեղերում կարող էի խոսել,դա ուղղակի եթեր չգնալ:

Արեգնազ Մանուկյան.Շուտով մենք դրան կգանք և կհասնենք,որովհետև մենք հակառակն ենք տեսնում,կա ոչ թե խոսքի ազատություն,այլ ով ինչ ուզում, ասում է:Նիկոլ Փաշինյանն օրենսդիր և գործադիր մարմինը իր գրպանում դնելուց հետո ուզում է դատական համակարգը ամբողջությամբ բռնատիրական սարքել`դակիչ և պատժիչ մեքենա ,բռնատիրական համակարգ ստեղծելու համար նրան այդպիսի կամակատար դատարաններ են պետք,ինչպես օրինակ Արմեն Դանիելյանը,ով ,խախտելով դատավարական ընթացակարգերը,թույլ չտալով մյուս կողմին առարկություններով հանդես գալ, իջեցրեց վերևից տված հրամանը, դակեց:Նման դատարաններ են Նիկոլ Փաշինյանին պետք,այդ թվում նաև այս հարձակումները ՍԴ-ի վրա,հենց դրա մասին են խոսում,դրանից հետո փատսբաններին են անցնելու:Ի դեպ,փաստաբանների հայտարությունը ես շատ ողջունում եմ,իրենք ասացին,որ շուրջ 50 փաստաբաներր, պատրաստ են կանգնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությանը:Փաստաբանների հարցերը լուծելուց հետո իրենք անցնելու են մամուլին:

Նիկոլ Փաշինյանի այդ վերջին հայտարարությունը դատավորների մասին,այդ վնգստալը,փայտով գլխին տալը,վարչապետին հարիր բառապաշար չէ,դա նույնիսկ փողոցային ընդդմադիր գործչին հարիր բառապաշար չէ,դա ամենցածր առևտրականին հարիր բառապաշար է ,և ես պարզապես զարմանում եմ մեր դատավորների վրա,որ իրենք հայտարարություն չունեցան և չեմ տեսնում մինչև հիմա այդպիսի արժանապատվություն,որ միավորվեին և Նիկոլ Փաշինյանին ասեին`չէ:

Միհրդատ Մադաթյան.Ազատ խոսքը դա զազրախոսությունը չէ,որի ուսուցիչը Նիկոլ Փաշինյանն է ,որ այսօր համատարած տարածվում է ամեն տեղ ,և համացանցում և մնացած տեղերում ունենք,Հայաստանի պատմության մեջ ցույց տվեք ևս մի քաղբնատարկյալ,որը եղել է:Լևոն Տեր-Տետրոսյանի ժամանակ նման կերպ վարվեցին դաշնակների հետ ,հիմա Ռոբերտ Քոչարյանի հետ :Այն ժամանակ էլ էին ասում,որ հիմնավորվոծ է,բայց այդ մարդիկ քաղբանտարկյալ էին :Նույնը Ռոբերտ Քոչարյանի հետ է,մենք ունենք քաղբանտարկյալ,և մամուլով ասում է,որ նման բան չկա,ամեն ինչ նորմալ է:Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը վաղուց դուրս է եկել մարտի մեկի շրջանակից ,մարտի մեկի հետ ոչ մի կապ չունի,այսօրվա դրությամբ մենք ունենք մարդ,ով ուղղակի պետք է նստի, որովհետև այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը,էլ ինչ դեմոկրատիայի մասին ենք խոսում :

Արեգնազ Մանուկյան.Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ զուտ անձնական մտասևեռումների,վրեժխնդրության ,տարիներով կուտակված բան,այստեղ նաև Ղարաբաղի հարցը կա,որովհետև Ռոբերտ Քոչարյանն է,որ կարող է դեմ կանգնել Նիկոլ Փաշինյանի հեռահար պլաններին,որ օդում կախված լուրերի համաձայն,ինքը փորձում է Բոլթոնի պլանը իրականացնել,կյանքի կոչել և հենց այդ կոնտեքստում են նաև բացատրվում ՍԴ-ի վրա հարձակումները,անվազն երեք դրվագով :ՍԴ-ն կարող է խոչընդոտ հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի վրա`Ռոբերտ Քոչարյանի գործով,Արցախի հարցը,որը կարող է դրվել հանրաքվեի և առնչվել ՍԴ-ի,և սահմանադրական փոփոխություններն են,որ ՍԴ-ն կարող է խոչընդոտ հանդիսանալ:Ի դեպ,Սահամանդրական փոփոխությունների հետ կապված կարող եմ ասել,որ եթե Նիկոլ Փաշինյանը այդքան խելք չունենա և դիմի այդ քայլին,ապա առնվազն դա կվերածվի կոնսեսուս մինուս մեկի :

-Աշունը հեռու չէ,ինչպես ասում են`ճտերը աշնանն են հաշվում:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1109 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am