Սեդա Սաֆարյան՝ փաստաբան, թե՞ ... top-news.am

Top-news.am-ը գրում է.

«BBC-ի ռուսական ծառայության «մարտի մեկի» վերաբերյալ սկանդալային հրապարակումից հետո Հայաստանում մի պահ դադար էր. հասարակությունը փորձում էր հասկանալ, թե ո՞վ է կանգնած այս խայտառակ հրապարակման հետեւում, ո՞վ է այս ամենից շահելու, եւ կամ տեղեկատվության աղբյուրն իրական է, թե հորինովի: Աղմկում էր միայն Ստյոպա Սաֆարյանը, աղաղակելով, թե սա դեռ սկիզբն է, եւ որ դեռ այլ մեղադրանքներ եւս կլինեն:

Ստյոպա Սաֆարյանը փաստաբան Սեդա Սաֆարյանի եղբայրն է: Մնում է կռահել, որ եղբոր եւ քրոջ միջեւ մտերմիկ զրույցներից մեկում տեղեկատվության արտահասք է եղել, բայց այստեղ արդեն մեկ այլ հարց է առաջանում, թե Սեդա Սաֆարյանը փաստաբան է, թե՞ համատեղության կարգով նաեւ աշխատում է ՀՔԾ-ում կամ դատախազոսւթյունում:

Սեդա Սաֆարյանը BBC-ի ռուսական ծառայության հրապարակումից հետո լրատվամիջոցներից մեկին շտապեց հարցազրույց տալ եւ կրկին սկանդալային հայտարարություններ արեց, որը չի կարելի անուշադրության մատնել:

Սեդա Սաֆարյանը պնդում է, որ BBC-ի իրազեկության աղբյուրը շատ հստակ տվել է այն բոլոր տեղեկությունները, որոնք իրականություն են: Չմոռանանք, որ բրիտանական լրատվամիջոցի պնդմամբ իր աղբյուրը ՀՔԾ-ն է:

Հիմա ամենակարեւորը. Սեդա Սաֆարյանը պնդում է, այն էլ հաստատական տոնով, թե մարտի 1-ին Սամվել Կարապետյանը ունեցել է շատ մեծ դերակատարում: Տպավորություն է, որ ինչ-ինչ ուժերի հանձնարարականով Սեդա Սաֆարյանը համառորեն հետամուտ է լինում Արցախի ազատագրման հերոսներին հեղինակազրկելու եւ նրանց ծանր մեղադրանքներ բարդելու գործին:

Տպավորություն է, որ Սեդա Սաֆարյանը ոչ թե փաստաբան է, այլ X կենտրոնի աշխատակից, որի հիմնական նպատակը հայաստանյան հասարակության պառակտումն է, արցախյան հերոսներին հեղինակազրկելը եւ երկիրն անվերջ դատական քաշքշուկներում պահելը:

Սեդա Սաֆարյանն անդադար հիշատակում է ինչ-որ մարդկանց որոնք ցուցմունքներ են տվել: Նա դեռ չի հասկանում, որ այդ հնարքն արդեն իրեն սպառել է, եւ որ սարքովի գործը ջարդուփշուր է եղել: Իսկ գուցե հասկանում է, բայց հնարավոր պատվերի շրջանակում շարունակում իր հանձնարարականների կատարումը:

Հասարակությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի, թե ինչ ջանասիրությամբ է Սեդա Սաֆարյանն անդադար երեւանցիներին, իջեւանցիներին, գյումրեցիներին կամ գորիսեցիներին տրամադրում արցախցիների նկատմամբ:

Ավելին, Սեդա Սաֆարյանն անգամ չի դիմանում եւ ՀՔԾ-ին կոչ է անում «որոշ մարդկանց արժանի գնահատական տալ»: Կարելի է պատկերացնել, թե ինչ երջանիկ կլիներ Սեդա Սաֆարյանը եթե ապրեր 1937-ին: Դժվար չէ կռահել, թե քանի-քանի ժողովրդի թշնամի նա կհայտնաբերեր եւ կդատապարտեր գնդակահարության կամ աքսորի:

Այս կինը, որ իբր թե փաստաբան է, ՀՔԾ-ին ուղիղ կոչ է անում քրեական գործեր հարուցել արցախցի ներկա եւ նախկին այլ պաշտոնյաների նկատմամբ, հաշվի չառնելով, թե դա ինչ հետեւանքներ կունենա Արցախի համար:

Կարծում ենք, վաղ թե ուշ Սեդա Սաֆարյանն անպայման պետք է պատասխան տա իր անպատասխանատու հայտարարությունների, ներկայացրած մեղադրանքների համար: Սամվել Կարապետյանը պնդում է, որ մարտի 1-ին եղել են կառավարության շենքում, ոչ կրակել են, ոչ մոտ եղել կրակոցներին, իսկ Սեդա Սաֆարյանը հայտարարում է, թե Օգանովսկու կրակելու հրամանի հետ կապված կան որոշակի անձանց ցուցմունքներ, որ, այո՛, ժողովրդի վրա կրակել են:

Հետաքրքիր է ովքեր են այդ անձիք: Գուցե նրանց Սեդա Սաֆարյանն իր հետ հեռավոր 1937-ից բերել: Լավ, մինչեւ երբ ենք հանդուրժելու այս իրավիճակը, երբ կասկածելի ցուցմունքներով մարդիկ կալանավորվում են, քրեական գործեր հարուցում: Այսպես մենք երկիր կկործանենք:

Վերջին հաշվով ով ասես, ինչ ցուցմունք ասես կարող է տալ, բայց իրավապահ մարմինների դերն էլ նա է, որ հասկանան, պարզեն, թե այդ ցուցմունք տվողն ինչ շարժառիթներով կամ ինչ հիմքերով է նման հայտարարություն տալիս: Կրկին հենվելով ինչ-ինչ ցուցմունքների վրա Սեդա Սաֆարյանը հայտարարում է, թե 12 հոգանոց խումբը ժողովրդի վրա կրակել է:

Հիմա Սեդա Սաֆարյանի մեկ այլ վտանգավոր, կարելի է ասել հանցավոր հայտարարություն: «Հետևաբար՝ ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն պետք է շատ նշանակություն չտա փորձաքննությունների հետևություններին»: Եւ այս հայտարարությունն անում է մի կին, ով իբր փաստաբան է: Նա ուղիղ կոչ է անում թքած ունենալ օրենքի, օրինականության վրա եւ ազատազրկել մարդկանց միայն նրա համար, որ ինքն ու իր տերերն են այդպես ցանկանում:

Անգամ երբ լրագրողն ասում է, որ զոհերից եւ ոչ մեկը կրակոցից չի զոհվել, Սեդա Սաֆարյանը կրկին զարկ է տալիս երեւակայությանը եւ արդեն ասում կամ ՀՔԾ-ին հասկացնում, որ անգամ կարելի է պնդել, որ Կարապետյանն ու իր խումբն ունեցել են Չերյոմուխա տեսակի զենք:

Սա արդեն ոչ թե խայտառակություն է, այլ մեր երկրի ամոթը: Սա արդեն շատ վտանգավոր է: Երբ ցինիզմը մուտքէ է գործում նաեւ այս ոլորտ, ապա հետեւանքները կարող են ավելի ծանր լինել քան պատկերացնում են ոմանք:

Սեդա Սաֆարյանը եւ նրա տերերը կարող են հազարավոր վկաներ բերել, որոնք կարող են հազարավոր անհեթեթ ցուցմունքներ տալ, բայց դրանից իրականությունն ու ճշմարտությունը չեն փոխվում: Սեդա Սաֆարյանը նաեւ պետք է որ հասկանա, որ օրերից մի օր հանրությանը, առնվազն հանրությանը պետք է բացատրի, թե ինչու էր այդպիսի համառությամբ փորձում վարկաբեկել Արցախի պատրեազմի հերոսներին»:

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am