Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ։ Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում կրճատումներ են ընթանում, հարվածի տակ են հայտնվել նաեւ այսպես կոչված «այթիշնիկները», որոնց հորդորել են ազատման դիմումներ գրել։ Այս հողի վրա թեժ խոսակցություն է ծավալվել աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ։
Հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, մեզ ասացին, որ շտապօգնությունը նրա մոտ ինֆարկտի նշաններ է ախտորոշել։ Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ փոխանցեց, որ դեռ հայտնի չէ ախտորոշումը, նա հերքեց, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում,Գալստյանն ասաց նաեւ, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել․«Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում», իսկ հեռանկարում կա՞ նման ծրագիր, եւ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված կրճատվողների թվի մասին տեղեկատվություն Գալստյանը չցանկացավ տրամադրել՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը