Արտասահմանում բուժվելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցի դիմումը Առողջապահության նախարարությունը մերժել է.news am

Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել է։ Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Առողջապահության նախարարությունը մերժումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։

Հայկը Նախարարության նման պատճառաբանությունն անհիմն համարեց. «Հիմա ցանկացած բժշկի մոտ գնանք, ասենք սովորական անգինայի վիրահատություն պետք է անել, ո՞վ է 100 տոկոսանոց երաշխիք տալու։ Աշխարհում՝ բժշկության մեջ, բացարձակ 100 տոկոսանոց բան գոյություն չունի, իսկ իրենք դա են ուզում»։


Նրա խոսքով՝ մոտ երկու ամիս է իր հարցով զբաղվում է վարչապետի խորհրդականը։

«Լրատվամիջոցներով բարձրաձայնելուց հետո վարչապետի խորհրդականն էր զանգել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում կապը միշտ իրենց հետ է եղել, իրենք են ասել թղթերն այս փուլում է, այն փուլում է»,– ասաց Հայկը։

Նրա խոսքով՝ ընկերների կողմից բացված հաշվեհամարում այս պահին հավաքվել է 8619 ամերիկյան դոլար, իսկ վիրահատությունն արժե 35000 եվրո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն արտասահմանում։

«Դեռ անցած տարի, երբ բեկորը մեկ սանտիմետր հեռու էր ողնուղեղից, բժիշկները խուսափեցին միջամտություն անել եւ խորհուդ տվեցին գնալ Շվեյցարիա։ Իմ վիճակը գնալով վատանում է, եւ մեկ օր շուտ գնալն իմ օգտին է»,– պատմել է Հայկը։

Նրա խոսքվ՝ անգամ վիրավորումից հետո ինքն աշխատել է եւ տան վարձավճարն ու ընտանիքի կարիքները հոգացել։

Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել, որպեսզի գումար հավաքվի եւ օր առաջ նրան տեղափոխեն արտասահման։

Հայկ Սեխլիյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ հանդիպել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ, բժշկական փաստաթղթերի եւ մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) գերմաներեն թարգմանությունն է փոխանցել Մեսրոպ Առաքելյանին. «Տվել եմ իրենց, որ ուղարկեն Գերմանիա, այնտեղ բժիշկները նայեն, հասկանան՝ ինչ կարող են անել»։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակը Ալեն Սիմոնյանն ո՞վ է, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում․ Բագրատ Սրբազան (video) Կառավարությունը ոչ կոմպետենտ է, չկարողացան կանխարգելել, որ այդ աստիճանի աղետ տեղի չունենա․ Բագրատ Սրբազան Կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր չունի, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են․ Բագրատ Սրբազան «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր Մեր խնդիրն է՝ իրական բանակցությունների հասնել, ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է․ Սրբազան Ալենը հույս ունի՝ մինչև 2026-ը մնալու՞ ա, ես խիստ կասկածում եմ․ Միհրան Մախսուդյան (video) ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան Փաշինյանի հեծանիվ քշելը ցույց է տալիս, որ վախենում է հանրությունից. Ստեփան Դանիելյան Փաշինյանը՝ հայկական «կոմունիկացիոն տուպիկի» ճարտարապետ Ալենը մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում․ Սուրեն Պետրոսյան (video) Ստեփանավանում «BMW X5»-ը բախվել է կայանած «BMW E46»-ին․ հոսպիտալացվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա Այսօր բանակցություններ գոյություն չունեն, Ադրբեջանը խոսում է սպառնալիքի և պարտադրանքի լեզվով, մեր խնդիրն է՝ բանակցությունները դարձնել իրական և բազմակողմանի․ Բագրատ Սրբազան Շատ բնական է, որ այս փուլում այդ հարաբերությունների, կարելի է ասել, չգոյության պայմաններում ենք գտնվում Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից Բագրատ Սրբազանն ասուլիս է տվել միջազգային լրատվամիջոցներին Ալիևին զգուշացնում եմ՝ Հայաստանում քո ծառան շուտով հեռանալու է․ Բագրատ Սրբազան (video) 25 տարվա աշխատանքս գետը տարավ. Ալավերդիում մարդիկ դեռ ուշքի չեն գալի Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին Ալե՛ն, հլը զանգիր Քննչականի Գոռիկին, իրար ասելու բան ունեք․ Աննա Մկրտչյան (video) Սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել, հարվածել է նրա դեմքին Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչպես է զոհվածի հայրը ճիշտ խոսքերով «ոչնչացրել» մարդկանց ծեծող-ջարդող ոստիկանին․ Արշակ Զաքարյան (video) Բագրատ Սրբազանը «փչացրեց» Ալեն Սիմոնյանին (video) Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցինю . Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am