Ադրբեջանում պահանջում են փակել հեռուստաալիքներում խոհանոցային հաղորդումները

Նավթի գների նվազման պատճառով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ չեն կարողանում գնել կենսական անհրաժեշտություն ներկայացնող պարենամթերքներ: Ապառիկի տետրերում ցուցակներն օրեց օր մեծանում են:

Հաղորդումներ են հեռարձակում, ինչը եթեր է տրվում սոված մարդկանց «կշտացնելու» համար: Այդ պատճառով հանրությունը պահանջում է փակել հեռուստաալիքներով խոհանոցային հաղորդումները:

Ադրբեջանի ազգային խոհարարության կենտրոնի ղեկավար Թահիր Ամիրասլանովն այդ առնչությամբ modern.az-ին ասել է, որ եթերում հեռարձակվող խոհանոցային ծրագրերի հաղորդումները պետք է դադարեցվեն, քանի որ «դրանք մարդկանց առողջությանը վնաս հասցնելուց բացի, այլ բանի չեն ծառայում»: «Մաքուր աշխարհ» հասարակական միության ղեկավար Մեհրիբան Զեյնալովան էլ նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը եւս պահանջում է դադարեցնել հեռուստաալիքներով հեռարձակվող խոհանոցային հաղորդումները: «Շատ ընտանիքներում երեխաները ծնողներին խնդրում են իրենց համար պատրաստել այդ հաղորդումներում առաջարկվող ուտելիքները: Սակայն, ծնողը դա անելու հնարավորություն չունի, երեխայի մոտ իրեն մեղավոր է համարում, եւ աշխատում է ծեծելով նրան լռեցնել: Դա մեր ականատես եղած հարցերից է: Այս ժամանկաշրջանում նման հաղորդումները պետք է դադարեցվեն», -ասել է Մեհրիբան Զեյնալովան: «Թուրան» լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ մանաթի երկու անգամ արժեզրկման հետեւանքով պարենի գների 50 տոկոսից ավելի չափով բարձրանալու պատճառով եկամուտները նախկին մակարդակի մնացած քաղաքացիներն իրենց ընտանիքները կերակրելու համար սննդամթերք ձեռք բերելու նպատակով սկսել են մեկնել Ռուսաստան` սահմանամերձ Դաղստանի հանրապետություն: Այդ կերպ ստեղծված իրավիճակից փորձում են ելք գտնել հատկապես Ռուսաստանին սահմանակից ադրբեջանական Բելոքանի, Զաքաթալայի, Կախի, Շաքիի, Օղուզի (Վարդաշենի), Գաբալայի (Կուտկաշենի), Գուսարի եւ Խաչմազի շրջանների բնակիչները: Ռուսաստանցի մեծածախ առեւտրականները նշում են, որ Ադրբեջանի քաղաքացիների հոսքը սահմանամերձ շրջանների խանութներ գնալով մեծանում է: «Այսօր ադրբեջանցիների համար սովորական է դարձել խորհրդային շրջանում սնունդ հայթայթելու համար մայրաքաղաքներ «երշիկային էքսպեդիցիաների» նման արտասահման արշավները: Չնայած բոլոր դժվարություններին, որոնք պետք է հաղթահարեն Ռուսաստանի հետ սահմանակից Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակիչները, նրանք երախտապարտ են ճակատագրին, որ բնակվում են սահմանին մոտ եւ կարող են, թեկուզ իրենց մեջքին, տուն քարշ տալ մթերքով արկղեր եւ պարկեր», -հայտնել էր «Թուրան»-ը:
 

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am