Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերին՝ միտված կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից, 143 մլն ամերիկացիներին ներկայացնող, 16 նահանգներից 22 սենատոր այսօր միացել են ԱՄՆ 89 ներկայացուցիչներին, ովքեր անցած շաբաթվա ընթացքում կյանքեր փրկող ծրագրի օգտին նամակ են ստորագրել:
Սենատի նամակը, որը գլխավորում է սենատոր Մենենդեսը, կոչ է անում USAID ադմինիստրատոր Մարկ Գրինին՝ փոխել որոշումը և շարունակել Արցախի ականազերծման՝ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագիրը:
«Սենատորների հուժկու արձագանքը վկայում է այս մարդասիրական ծրագրի լայն աջակցություն վայելելու մասին: Մենք երախտապարտ ենք հայտնում սենատոր Մենենդեսին՝ իր սկզբունքայնության համար և բոլոր սենատորներին, ովքեր ներկայացնում են 143 մլն ամերիկացիների, և, ովքեր կարճ ժամանակում խաղաղությանը նպաստող ներդրումների օգտին միտված դիրքորոշում ընդունեցին»,-նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը