Սերժ Թանկյանն «Ավրորա» մրցանակին նվիրված ստեղծագործություն է հեղինակել

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հանձնման ժամանակ կհնչի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը՝ «Ավրորայի երազանքը»: Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամը: «Ավրորա» մրցանակը կշնորհվի Երևանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության և հերոսության ոգեշնչող պատմություններ են: Այս թեման հոգեհարազատ է Թանկյանին, քանի որ նրա ընտանիքը չէր փրկվի առանց ամերիկացի միսիոներների, որոնց հիմնած մանկատանն է մեծացել նրա պապիկը: Թանկյանի մորական տատիկը՝ Վարսենիկը, կոտորածներից փրկվել էր թուրք մայորի խիզախության շնորհիվ, որն իր կյանքը վտանգեց նրան ու նրա ընտանիքը թաքցնելու համար: Այդ թուրքը հրաժարվեց կատարել կառավարության՝ հայերին սպանելու և արտաքսելու հրամանները. նրա նման ազնիվ շատ մարդիկ սպանվեցին՝ Օսմանյան իշխանություններին չենթարկվելու պատճառով: «Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքը» ամենասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES և «Ավրորա» նախաձեռնության համար, որը հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա և կարեւորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Սերժ Թանկյանը: 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել է. «Մենք շնորհակալ ենք Սերժին՝ իր արվեստով մեր նախաձեռնությանը նպաստելու համար: Այս հիանալի ստեղծագործությունը նրա խոնարհումն է Ավրորային՝ այն կնոջը, որի անունով է կոչվում մրցանակը: Նա առաջիններից էր, որ աշխարհում բարձրաձայնեց 1915 թվականին տեղի ունեցած վայրագությունների և իր փրկության մասին: «Ավրորա» մրցանակի միջոցով մենք ուզում ենք բարձրաձայնել այն հերոսների մասին, որոնք այսօր էլ խիզախաբար կյանքեր են փրկում ամբողջ աշխարհում»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am