Էրդողանը՝ Զելինսկուն. «Մենք չենք ճանաչելու Ղրիմի անեքսիան»

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հանդիպումը։ Սա երկու նախագահների առաջին հանդիպումն է։ Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում պարզվել է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, այդ թվում տարածաշրջանային մի շարք խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Էրդողանը մամուլի ասուլիս ժամանակ տեղեկացրել է, որ Զելինսկու հետ քննարկվել են ոչ միայն Դոմբասում տիրող իրավիճակը, այլև Ղրիմի հարցը։ «Մենք չճանաչեցինք Ղրիմի անեքսիան և չենք էլ ճանաչելու։ Ղրիմի թաթարները մշակութային և մարդկային տեսանկյունից Ուկրաինային և Թուրքիային կապող կարևոր տարեր են։ Մեզ համար կշարունակի առաջնահերթություն համարվել Ղրիմում մեր ազգակիցների ներկայության շարունակականության, ինչպես նաև նրանց ինքնության, մշակույթի և ազատության պաշտպանության երաշխավորումը»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Դոմբասում ընթացող բախումներին վերջ կդրվի։ Էրդողանը հույս է հայտնել, որ խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքին համապատասխան՝ պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա աջակցություն է հայտնել Դոմբասի խնդրի կարգավորմանը միտված Մինսկի գործընթացին։ Ասուլիսի ժամանակ Զելինսկին թուրքական կողմին կոչ է արել ներդրումներ իրականացնել Դոնբասում և առհասարակ Ուկրաինայում։ Զելինսկին կհանդիպի նաև Թուրքիայում ապրող թաթարական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Պոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

 

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am