Բա որ եվրոպական դատարանի պատասխանը եկավ ու Փաշինյանը բարկացավ ,այն ժամանակ ինչ է անելու .Երվանդ Վարոսյան

Հարցազրույց փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Գեորգի Մելիքյանի հետ:/Մաս 2-րդ/

-Մեզ մոտ հենց դուր չի գալիս,գործողությունները տեսնում ենք:

Երվանդ Վարոսյան.Այդպես չպետք է լինի,ես կարծում եմ,որ այն հարցերը,որ մենք բարձրացնոևմ ենք,հիմա Դավիթ Գրիգորյանի գործով,եթե իշխանությունը ռացիոնալ մոտանար մեր բարձրացրած հարցերին,կարող էր հասկանալ,որ մենք իրենք ենք առաջին հերթին օգուտ տալիս, սխալները մատնանշում ենք,հնարավորություն ենք տալիս դրանք ուղղել, հետագայում չանել:Եթե այդ ընկալումը չկա,վերջերս մեր այս 100 հոգու մասին ինչ ասես կարդացի՝պիցցա ուտող,չգիտեմ ինչ:

-Ով փորձում է ինչ-որ մի բան ասել,որ օրենք եք խախտում,ուրեմն հաստատ պիցցայից ինչ-որ բաժին ունի:

Երվանդ Վարոսյան.Դա լավ բանի չի բերելու,կոնկրետ վերցնենք,մեր փաստաբանների ցուցակւ ես նայեցի :

-Մեծամասնությունը ուրեմն նախկինում էլ էր պիցցա ուտում,բոլորը եղել են առաջամարտիկները այն պայքարի,որը մղվել է հանուն…

Երվանդ Վարոսյան.Այո ,իրենց խախտված իրավունքների վերականգնման ուղղված քայլերը:

-Իրենց տրամաբանությամբ այն ժամանակ կերել եք իրենց ուղարկած պիցցան:

Երվանդ Վարոսյան.Իրենց տրամաբանությամբ այդպես է,բայց բացի դրանից,որ կոնկրետ անձնանց պաշտպանություն ենք իրականացրել,նաև ընդհանուր քայլեր ենք ձեռնարկել,որոնք ինչ- որ բանով ուղղված են եղել երկրում արդար դատական համակարգ ունենալուն նպաստելուն:Այդ պատկերավոր պիցցան ոչ այն ժամանակ տեսնք,ոչ հիմա,ուղղակի մարդկանց միզ անգված կա,որը չի կարողանում հասկանալ,անընդհատ դիմացինի գործողությունները իրենցով են չափում ,դիմացինի գործողություններում պարտադիր ենթատեսքստ են փորձում գտնել,ինչու նա այսպես արեց,ում կողմից է ինքը:Եղբայր,կարող է ոչ մեկի կողմից չի,այս մարդու համար միշտ օրինակության հաստատումը եղել է սկզբունք,դրա համար ինքը պայքարել է ու պայքարում :Իշխանությունները կգան,կգնան ,կփոխվեն,ինչու պետք է այն մարդը,որը օրինականության հաստատման համար միշտ պայքարել է հանկարծ չպայքարի,որ այսինչն է այսօր իշխանության , մի քիչ լռենք: Եթե լռենք ,առաջին հերթին վնասելու ենք հենց այսօրվա իշխանությանը,ինքը առհասարակ չի կարող հասկանալ,թե ինչ է կատարվել,իրականության զգացողությունը կորցնելու վտանգը ավելի մեծ կլինի:

-Խորհրդատուներ ունի,ձեր համայնքից է,խոսքը Նիկոլայ Բաղդասարյանի մասին է,Վահե Գրիգորյանի:

Երվանդ Վարոսյան.Նիկոլայ Բաղդասարյանը ընկերս է ,և ես հույս ունեմ,որ Նիկոլայ Բաղդասրայանն էլ կլիսի այն բոլոր փաստարկները,որ մենք բարձրացնում ենք ու ճիշտ ձևով տեղ կհասցնի:

Գեորգի Մելիքյան.Փաստաբանների մեջ էլ ընդվզում է գնացել,բաժանվել են տարբեր խմբերի,սկսել են այս գործը այլ ենթատեքստերով շահարկել,թասիբ հասկացողություն կա,այն փաստաբանները,ովքեր միացել են ,միայն դատական համակարգի խնդիրներն ենք դնում դատավորի գործի շրջանակում,ոչ միայն նրա անկախություն է վտանգված ,այլ նաև մեր փաստաբանական համայնքի հեղինակությունը:Սա աննախադեպ գործ է,որի ընթացում,երբ ես պարոն Գրիգորյանի խուզարկության գործողությանը նրա կամահայտնությամբ ,համաձայնությամբ պետք է մասնակցեի,իրավաբանական օգնություն ցուցաբերելու շրջանակում,քննիչը մերժեց:Հարգելի փաստաբաններ,այն որ այդ մարդիկ հավաքվել են, փաստաբանական համայնքի հեղինակության խնդիրն է, նախորդների ժամանակ նման բան չի եղել,սա առաջին դեպքն է:

-Ականատես եղանք,որ պաշտպանական կողմին թույլ չտվեցին արտահայտվել:

Գեորգի Մելիքյան.Դատական համակրգում իրենք իրենց խնդիրն ունեն,այստեղ կա նաև փաստաբանական համայնքի խնդիր : Ես կոնկրետ արձանագրության այդ հատվածը նկարել են,տեղադրել իմ էջում, հանրայնացրել,ոչ ոք չարձագանքեց: Ոչ ոք չասաց՝հարգելի քննչական մարմին ,այս ինչ եք անում ,այս ինչ նոր Հայաստան է,որտեղ փաստաբանին մերժում են և անձին զրկում են սահմանադրությամբ ամրագրված իրավունքից:

- Երբ դատավորը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին թույլ չտվեց ելույթ ունենալ ,դուք արձագանքեցի՞ք:


Երվանդ Վարոսյան.2009-ի հերոսությունները,ոնց էին երկու անմեղ մարդու կալանավորում,պարզ իմանալով ,որ անմեղ են և մի շաբաթ հետո այդ մարդիկ ազատ են արձակվելու,տուժող են ճանաչվելու ,իմանալով չկարողացավ չկալանավորել:

-Մենք խոսում ենք մի դատավորի մասին ,որի մասին փաստաբանները տարիներ շարունակ իրենց կարծքին են հայտնում և ճանաչվել է ամենա…

Երվանդ Վարոսյան. Հելփքորթ համակարգում ինքը մշտապես ապահովագրել էր իր համար վերջին տեղը:

-Ամենացածր վարկանիշ ունեցող և այդ մարդուն նշանակեցին ամենահնչեղ գործի դատավոր:

Երվանդ Վարոսյան.Ես ինչպես միշտ,այդ համակարգչային մակագրոթւյան հետ խիստ վերապահում ունեմ,մեկ-մեկ այդ համակարգիչը այնպիսի մակագրումներ է անում,զարմանում ես այդ արհեստական ինտելեկտի մակարդակի վրա:

-Երբ որոշեցին,որ Արմեն Դանիելյանը պետք է այս գործը տանի, պարզ չէր,թե ի՞նչ որոշում կլինի:

Երվանդ Վարոսյան.Որոշեց,որ այդպես կեսից կարելի է գնալ խորհրդակցական սենյակ:

-Արդեն զավեշտի է վերածվել:

Երվանդ Վարոսյան.Ոնց ,ինչու որոշվեց ,շատ քայլերի տարամաբանությունը չեմ կարողնում հասկանալ,կարող է մի մութ ծրագիր կա,որից մենք տեղյակ չենք,տրամաբանության մեջ այդ ամենը դիտարկել անհնար է:

-Ինչո՞ւ ԲԴԽ-ն մի կետով արձագանքեց:

Գեորգի Մելիքյան.Ես շատ կցանկանայի ,որ ԲԴԽ-ն պարոն Գրիգորյանին տար այդ գրավոր պատասխանը մեր գրավոր դիտարկումների շուրջ ,մի կետով է բավարարվել,մնացած կետերի մասով ինչու է ենթակա մերժման:ԲԴԽ-ի հենց բացառիկ իրավասությունն է,երբ դատավորի անկախությանը,հեղինակությանը ,ուղղակի միջամտության դեպքեր են առկա,ինքը պետք է անհապաղ արձագանքի,և պետք է միջնորդությամբ դիմի գլխավոր դատախազին քրգործ հարուցելու:Զարմանում եմ,որ ԲԴԽ-ն կոնկրետ այդ մի կետով էր խախտում արձանագրել, այնինչ նա պարտավոր էր միջնորդությամբ հանդես գալ գործ հարուցելու համար:

-Քոչարյանի փաստաբանական խմբում ներգրաված է փաստաբան Ֆրանսիայից,իր զարմանքը հայտնեց,ասելով,որ այն, ինչ տեղի է ունենում բռնապետական երկրներին է բնորոշ բան է,և զարմացած է,որ հանրային ընդվզում չկա:

Երվանդ Վարոսյան.Կոնկրետ Դավիթ Գրիգորյանի գործով իհարկե պետք է լիներ հանրային ընդվզում,որը այն աստիճանի չէր,որ պետք է լիներ:

-Գուցե հենց սրա վար է իշխանությունը հույսը դրել:

Երվանդ Վարոսյան.Դրանով հեռու չի գնա,հասկանում ենք ,որ տեղի է ունեցել հեղափոխություն,մարդկանց գլխում դեռ նստած է,որ պետք է շատ ժամանակ անցնի,մարդիկ իրենք իրենց ուզում են համոզել,շատերը պայքարել են և հիմա դժվար է ընդունել,որ խաբվել են,իրենք իրենց դեռ տևական ժամանակ կհամոզեն,ո ր ճիշտ ճանապարհի վրա են եղել և հիմա էլ ենք,բայց եթե իշխանությունը սրա վրա է փորձում աշխատել, ժամանակավոր է,պետք է քայել ձեռնարկել,իրավական դաշտում:

-Արդյունքում ի՞նչ կարող ենք կորցնել:

Երվանդ Վարոսյան.Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել,շատ ծանր կարող է լինել,ես դրա համար միշտ ասում եմ,որ հույս ունեմ,որ մի օր այս ամենը կարող է կանգնել:

Գեորգի Մելիքյան.Մի անտարբերություն կա,քանի որ ինձ հետ ժամաանակին այսպես է եղել,ես այսօր ձեռնպահ եմ մնում,չի կարող նման կերպ,սպասել,թե երբ է այս խնդիրը քեզ կպնելու, մենք այսօր սա գլոբալ խնդիր ենք դիտարկում,սա ոչ միայն դատավորին,բոլորին է վերաբերվում,երբ այդ հարցերը կլուծենք,և միայն դատավոր Գրիգորյանը այս գործով ենթակա է արդարացման ,թե մեղավոր պետք է ճանաչվի,բնականաբար հանրությունը միջամտելու խնդիր չէր ունենա:

-Տեսակետ կա,որ Հայստանի ողջ դատաիրավական համակարգը՝դատավոր նշանակել,հեռացնել,գործ հարուցելը , հայտարարություններ անել,դատարաններ շրջափակել,բուդկա անվանել ,ամեն ինչ պայմանվորված է մեկ գործով, նման միտում կա՞:

Երվանդ Վարոսյան.Դատաիրավական համակարգն աշխատում է հազար ու մի գործով, բոլոր գործերով Սողոմոն իմաստունն էլ չի կարող կոնտրոլ իրականացնել,բայց այն ,որ բերել են մի գործ,դարձրել համապետական նշանակության երևույթ,որի հանրությունը միայն դրա մասին պետք է մտածի,ամբողջ իրավական համակարգը դրանով զբաղվի,դա շատ սխալ է:Մինչև քրեկան գործին չմոտանաս որպես շարքային քրեական գործ,ամեն մեղադրյալի և ամբաստանյալի չմոտանաս շարքային,դու կսխալվես:Դա նշանակում է ,որ դու խախատումներ անելու և քաղաքական տարրը այդ գործի մեջ մտցնելու հավանականությունը խիստ բարձրացնում ես:Հետո ստանում ես պատասխան և բարկանում ես,նեղանում:

-Գնում ես մեկ ուրիշ քայլի:

Երվանդ Վարոսյան.Չի կարելի է ,պատկերացնում եմ,որ ա յս պրոցեսը երկար շարունակվի,եվրոպական դատարանի արձագանքները սկսեն գալ,եվրոպական դատարանի վրա որ բարկացան,ինչ պետք է անեն:Միակ բանը,որ մեզ չեն կարողնում մեղադրել,ասում են՝բա այն ժամանակ ինչու էիք լռում:Այդ մի բանում չեն կարողանում ,որովհետև երբեք չենք լռել և ոչ էլ պատարստավում ենք:

Գեորգի Մելիքյան.Այսօր գլխավոր դատախազությունն անընդհատ հայտարարում է և պնդում,որ դեռևս խուզաևկության առգրավման ընթացքում,երբ միջնոդրությամբ չէին դիմում ԲԴԽ-ին,ասում էին,որ մենք ամեն արել ենք,որ գաղտնիությունն ապահովենք,որ դատավորի հեղաինակությունը չվտանգենք և այլն:Այ հարգելիսներս,մենք ինչի համար ենք առաջին օրվանից ոտքի կանգնել,դատավորի աշխատսենյակը կնիքում եք,ոստիկանին կանգնեցնում,հանրությանը ի ցույց դնում,որ այդ դատավորի նկատմամբ քրեկան հետապնդում իրականացնում,դատավորին թույլ չեք տալիս իր աշխատասենյակ մտնի,բա սրա պատասպխանը ով է տալու,էդ գաղտնիություն էիք ապահովո՞ւմ:Գոնե եթե հուլիս 27-ից հետո լիներ ,երբ համաձայնություն տրվեց,մի տեղ ողջամիտ կլիներ գործողությունը,որ մինչև այդ ,երբ ինչպես քննիչն էր պնդում,դատավորը կարգավիճակ չուներ:Այնինչ դատավորը կարգավիճակ ուներ հունիսի 28-ից ՝կասկածյալի դատավարական կարգավիճակ և պաշտպանության իրավունքից է զրկվել պարոն Գրիգորյանը՝փաստաբան չներգարվելով,նրա բնակարանի անձենմխելիության իրավունքն է սահմանափակվել, ուղղակի միջամտություն է եղել նրա կողմից արդարադատություն իրականացնելուն,բացահայտ էր ,հոգեբանական ճնշում էր իրականացվում:Պարոն Գրիգորյանը այնքանով է հումարոյին մոտենում այս հարցին,որ օրենքով սահմանված բոլոր լծակները օգտագերծելու է իր խախտված իրավուքները վերականգնելու համար:

-Տեսակետ կա,որ այսօրվա իշխանությունը ամեն ինչն իրենով է արել,հիմա կենտրոնացել է դատաիրավական համակարգի վրա,հաջորդիվ թիրախում մնում եմ երկու կարևոր օջախներ՝փաստաբանների ընտանիքը և լրատվամիջոցները:

Երվանդ Վարոսյան.Հիմա քաղաքագիտական դոգմա եք ասում,ընդունված դոգմա է ցանկացած իշխանության պարագայում,հնարավորության դեպքում դա անում է:Ես ուզում եմ որպես փաստաբան այս հարցին պատասխանել՝փաստաբանը օրենքով իրավապաշտպան է,փաստաբանության մասին օրենքում գրված է,մեր դերը այս ամեն ինչում, այս գնացող եկող իշխանությունների հորձանուտում մեկն է՝պաշտպանել իրավունքը:Եթե մեր բոլոր գործընկերները նաև սա գիտակցեն,որ անկախ մեր քաղաքական հայացքներից,անձնական կապերից,մենք մի սկզբունքով առաջնորդվենք ,եթե խախտվում է իրավունք,պետք է այդ իրավունքը պաշտպանել ու վերականգնել,այս պետությունը կհաջողվի,մենք կօգնենք մեր պետությանը:Իսկ եթե այսպես երկակի ստանդարտներ ով փորձենք մոտենալ հարցերին,թե՝ եթե այնսինչն էր խախտում իրավունքը դա վատ է,բայց որ այսինչն է խախտում՝դա ոչինչ:

-Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործողությունները ինչպե՞ս կբնութագրեք:

Գեորգի Մելիքյան.Անձնական հետապնդում …

-Որ բխում է երկրորդ նախագահի գործից:

Գեորգի Մելիքյան.Այո:Անձնական հետապնդում է,այլ ոչ թե օբյեկտիվ հանգամանքերից և անհրաժեշտությունից ելնելով քրեական հետապնդում:

-Այս փուլը գնահատելով հստակ կարող եք ասել …

Գեորգի Մելիքյան.Փաստերի հիման վրա ես կատարել եմ հետևություն :

Երվանդ Վարոսյան.Նույնը ,գումարած ,որ սա նաև ազդակ է ՝ուղղված մյուս բոլոր դատավորներին:

-Հաջողելու է այսօրվա իշխանությանը այս գործով դաս տալ մնացած բոլորին, որ ոչ ոք խաղ չունի,որ պետք է կայացնենք այնպիսի որոշում ,ինչպես ես եմ ուզում:

Գեորգի Մելիքյան.Սա նախադեպ է ,եթե մեր շահերից չբխող որոշումներ կայացվեն ,այ նայեք,կարող ենք ձեր աշխատասենյակի դուռը առավոտյան պլոմբել և դուք գործի չեք գնա:

Երվանդ Վարոսյան.Աստված չանի,որ որևէ իշխանության դա երբևէ հաջողվի,դա կնշանակի ,որ մենք նորմալ պետություն ունենալու հնարավորությունը չունենք :

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1685 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am