Դավիթ Գրիգորյանի գործով իշխանություններ մեծ նվեր արեցին Քոչարյանին.Երվանդ Վարոսյան

Հարցազրույց փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Գեորգի Մելիքյանի հետ:/Մաս 1-ին/

Վերջերս փաստաբանները միավորվել են,նման նախադեպ չգիտեմ եղել է,թե ոչ ,որ փաստաբանները միավորվեն և որոշակի հայտարարությամբ հանդես գան:Սա նշանակում է,որ ձեր համայքնը այս կամ այն հարցի հետ կապված,անգամ ունենալով բազմաթիվ տարաձայնություններ, իսկ ՓՊ-ից երբեմն որոշակի հակասություններ լսում ենք ,սակայն կան հարցեր,որտեղ դուք հիմնականում միակարծիք եք:Ուշագրավ է,որ արձագանքը չուշացավ,արձագանքեցիք,խոսքը դատավոր դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքի մասին է,ուղղակի կապ տեսա՞ք երկրորդ նախագահի գործի հետ,շարունակու՞մ եք պնդել:Մի նրբերանգ ,արդյոք նման քայլի գնալով իշխանությունը իրեն ավելի խոցելի չի դարձնում,թե՞ իրականում գուցե ունեն այնպիսի փաստեր,որ վստահ են և գնում են այս քայլին:

Երվանդ Վարոսյան.Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցողը զարմանալի է,քանի որ անգամ ռացիոնալիզմի տեսակետի թվում է,թե իշխանությունները կան քայլեր,որոնք չպետք է ձեռնարկեն,որովհետև մի բան է,երբ դու ինչ -որ փորձում ես քողարկված ճնշումներ անել,գանգեր են տեղի ունենում,որոնք գաղտնալսվում են,մեկ այլ բան է,որ դու ամեն ինչ անում ես բացահայտ,փաստաթղթավորում և նվեր ես տալիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին:

-Դուք ասել եք կարծես ,որ սա նվեր լինի Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին:

Երվանդ Վարոսյան.Դա ակնհայտ է,ու ես տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ,մի բան պարզ է,որ փորձ է արվում առաջին հերթին պատժել այս հետապնդմամբ Դավիթ Գրիգորյանին,սաստել մյուս դատավորներին,որ իմացեք՝ նման բաներ կարող են լինել,միանգամից լուծվեց գործի հարցը,Քոչարյանի գործը պետք է քննի մեկ այլ դատավոր,որովհետև Գրիգորյանի լիազորություններն արդեն կասեցված են :Ես կրկնեմ՝սրանից լավ նվեր Քոչարյանի պաշտպանական թիմին անհնար էր պատկերացնել,ընդ որում դատավորի նկատմամբ հետապնդումների ամբողջ շղթան,քաղաքացի Փանոսյանի դիմումի հիման վրա,որը ընդհանուր կոնտեքստով տեսնում ենք…

-Ի՞նչ բողոք էր,ի՞նչ քայլերի գնացին:

Երվանդ Վարոսյան.Դեռևս փետրվարին քաղաքացին դժգոհ է մնում իր գործի քննությունից,քանի որ այն մերժվում է պարոն Գրիգորյանի կողմից ,հետագայում չնայած բողոքարկում է երկու մյուս ատյաններում, մնում է ուժի մեջ,պարզ է ,որ օրինական որոշում է կայացվել:Դժգոհ է մնում,հաղորդում է տալիս հանցագործության մասին,հատուկ քննչական ծառայությունը փետրվարին օրինական որոշում է կայացնում քրեական գործի մասին,քրեական գործի հարուցումը մերժում է:
Այդ որոշումը բողոքարկում են դատախազին,մնում է օրինական ուժի մեջ,բողոքարկում են առաջին ատյանի դատարան ,մնում է օրինական ուժի մեջ,և տեղի է ունենում այն,ինչ տեղի ունեցավ մայիսի 18-ին,դատավոր Գրիգորյայը հրապարկում է երկու հայտնի որոշումները,3 օր անց հայտնվում է հավելյալ դիմում այդ քաղաքացուց…

-Կարելի է ասե՞լ,որ իրենք նախապես պլանավորել էին,որ եթե նման բան լինի ,կրկին ընթացք կտան այս գործին:

Երվանդ Վարոսյան.Չեմ բացառում,և կարծում եմ,որ ուշ ,թե շուտ մենք կիմանանք ինչպես ծնվեց երկրորդ դիմումը,որ շենքում այն գրվեց,ովքեր զանգեցին քաղաքացուն,ինչպես տեղի ունեցավ,ժամանակի խնդիր է,բայց այս պահի դրությամբ այս ընթացքը արդեն հիմք է տալիս կասկած չունենալու,որ սա կոնկրետ դատավորի կոնկրետ մասնագիտական գործունեության համար նրան պատժելու ձև է:

-Կոնկրետ այս գործի՞:

Երվանդ Վարոսյան.Ակնհայտ է,լավ,որ Քոչարյանի որոշումից 2-3 օր հետո է այս ամնեը սկսում տեղի ունեցել,խուզրկությունը և առգրավումը,որոնք կատարվում են աշխատասենյակում,իրականացվում են այնպես,որ այլևս կասկածի տեղ չեն թողնում,որ սա ուղիղ կապված է Քոչարյանի գործի հետ:Ակնատեսի աչքերով թող պարոն Մելիքյանը պատմի, անգամ իրեն թույլ չեն տվել մասնակցել:

Գեորգի Մելիքյան.Ցավալի իրողության ենք ականատես լինում,մենք ակնկալում էինք,որ Հայստանում արդեն արդարադատությունը ի դ դեմս մեր դատարնների կայանար,մենք դեպի առաջ քայլեինք,այնինչ ցավալի կերպում հակառակ պատկերն է,փորում են դատավորների վրա ուղղակի ճնշում գործադրելու միջոցով իրենց ձեռնտու և իրենց շահերից բխող որոշումներ պարտադրել ,որ կայացվեն:Ամբողջ խնդիրն այն էր,որ մենք ընդամնեը փաստերն ենք արձանագարում,մենք ոչ թե փորձում ենք բերել Քոչարյանի գործին կապել,այլ ստիպված ենք,ասում ենք՝այս փաստերն են,տվեք այլ տարբերակ,որ կարողանանք այլ վարկած առաջ քաշել,թե այս քրեական գործը ինչպես ծնվեց:Խուզարկության գործողություն կատերելու ընթացքում քննիչի համար արդեն իսկ ակնհայտ է,թե ինքը ինչ պետք է փնտրի,հայտնաբերի,առգրավի,չգիտես ինչու քննիչը հայտնաբերում է,ակնհայտ է դառնում փաթեթավորված,դատարանի կնիքով հաստատված այդ փաթեթը ,որ դա Ռոբերտ Քոչարյանի գործին է առնչվում,վրան գրված Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված կրիչ և ապացույցներ ,նա բացում է միջնորդության թղթեր,որից ակնհայտ է դառնում,որ դա Քոչարյանի գործին է առնչվում ,բայց առգրավում է,ինչ կապ ուներ քրեկան օրնսգրքի 314 հոդվածով հարուցված քերական գործի հետ,սա է մեզ ստիպում,որ մենք այլընտրանք չունենանք,քան մտածենք,որ դա ուղղակի առնչություն ունի պարոն Գրիգորյանի կողմից այդ գործով կայացարած որոշումներին որպես հետևանք նրան պատժիչ գործողություն իրականացնելու համար:Բացի այդ ,ես մասնակցել եմ նաև տվյալ գործով Հրաչ Դաշունցի հարցաքննությանը և դրա բուն գործընթացն էլ էր դա վկայում:Ես չեմ բացահայտում 314 հոդվածով ինչպիսի փաստական հանգամանքեր են հայտվել,շատ զարմանալի էր,որ քննիչը ուղղակի ձևով հարցեր է տալիս Քոչարյանի գործի հետ կապված: Փորձում էր բացահատել Քոչարյանի գոծին վերաբերվող հանագմանքեր,հարգելի քննիչ ,դու ով ես,որ գործը դատաքննության ընթացքում է,դու միջամտես,փորձես պարզել,թե այս փաստաթղերը ,մյուսները ինչ կապ ունեն:Մենք առարկել ենք:

-Ի՞նչ հարցեր էին:

Գեորգի Մելիքյան.Միայն նշեմ,որ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող ապացուցների զանգված վերաքննիչ դատարան ինչու չեք տվել:

-Այլ հարցեր կայի՞ն:

Գերոգի Մելիքյան.Մենք առաջարկել ենք,որ ասեն,որ հարցեր տան 314 հոդվածով հարուցված քրեական գործով,պատրաստ եմ պատասխանել,քննիչը փորձեց ճնշում գործադրել ,իրավունք չունեք հրաժարվել,կրկնեց հարցը կոնկրետ Քոչարյանի գրոծի հետ կապված ,ես առարկություն ներկայացրեցի,որի հետո հարցաքննությունը դադարեց:Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածում ,որ մանիպուլյացիաների ենք ենթարկում,ով է մանիպուլյացիայի ենթարկում,մենք հանրությանը փաստերն ենք ներկայացնում,մենք ստիպված ենք,այլընտրանք չունենք ,քանի որ հանրության մոտ թույր ըմբռնում է այս գործերի վերաբերյալ:Ասում ենք ՝մեզ տվեք այլ տարբերակ,որ մենք կարողանանք հասկանալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ չունի:Ուղղակի սա հետևանք է պարոն Գրիգորյանի կողմից կայացված երկու հանրահայտ որոշումների,և հետևանքը այն է,որ Պարոն Գրրիգորյանի ցանկանում են մեկուսացնել:

-Ոչ միայն իր հարցն է,սա նշանակում է,որ որևէ դատավոր փորձ անի իրենց կամքին հակառակ որոշում կայացնել,նույն բախտին կարժանանա :

Գեորգի Մելիքյան.Դամոկլյան սուրը պատրաստ սպասում է:

-Փակ ծրարի մասին խոսենք:

Երվանդ Վարոսյան.Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց երկու կրիչներ,դա ներկայացրեց նիստի ժամանակ ուղղի եթերում,մեկը իրենց կողմից գրավոր ներկայացված միջնորդությնների գրավոր տարբերակների մասին էր,մյուսը մարտի 1-ի գործի հետ կապված տեսանյութերի :Գրիգորյանը հենց նիստի ժամանակ կողմերի կարծիքը ճշտելուց հետո հայտարարեց,որ այս փուլում չի հետազոտելու ներկայացվածները և դրա համար դրեց փակ ծրարի մեջ,ասաց,որ դատաքննության հետագա փուլում սրան կանդրադառնանք : Փակեց ,որ ոչ ոք չմտածի,որ ինքը կարող է առանձին գնալ նայել,որ այլ կարծքի լինի:Այդ ծրարը բացելուց հետո տեղում ստուգում են քննիչները ,տեղադրում են համակարգչի մեջ:

-Չի բացվե՞լ այդ ծրարը:

Երվանդ Վարոսյան.Նիստից հետո մինչև խուզարկությունը եղել է փակ վիճակում:Իրենք բացում են ,տեղադրում են համակարգիչ և համոզվում,որ այնտեղ գտնվում են այն ֆայլերը,որոնց մասին դատական նիստին հայտարավում էր ,տեսնայութեր են ,որոնց անվանումներն անգամ վկայում են այն մասին ,որ դրանք ուղիղ առնչություն ունեն մարտի 1-ի գործի հետ:Թող ինձ մանիպուլյացիայի մեջ մեղադրողները բացատրեն՝ ինչ կապ ունեն մարտի 1-ի տեսանյութերը Սերգո Փանոսյանի հետ:

Այն պահին,որ ես այդ անտեսանելի կապը ինձ կբացատրեմ,ես բոլորից ներողություն կխնդրեմ,իրականում Սերգո Փանոսյանը այս ամենի հետ ոչ մի կապ չունի:Այստեղ ուրիշ բան եմ ուզում ուսումնասիրել,թե ինչ է տեղի ունենում դատավորի քարտուղարի,օգնականի կրիչների հետ ,գործողույթուններ են տեղի ունենում,որտեղ ուզում են նախկինում եղած ֆայլեր վերականգնել,փաստաբանի կրիչի վրա ինչ է եղել տարիներ շարունակ ,բայց երբ այդ վերականգնման պրոցեսը համադրում ես իշխանության որոշ ներկայցուցիչների հայտարարությունների հետ,որով իրենք կասկածի տակ են դնում,թե Քոչարյանի գործով որոշումները Գրիգորյանը չի կայացրել,ինչ-որ որ սև ,մութ ուժեր են կայացրել,ես կարծում եմ,որ այս ամբողջ համադրելիս հասկանում ես,որ նման ինչ որ բան է փնտրվում:

Գեորգի Մելիքյան.Ցավալի իրողություն է,որ կարելի է դատավորի հեղինակության հետ խաղալ,դատավորի հեղինակությունը կասկածի տակ դնել, ընդամենը միջին ծանության 314 հոդվածում գործ հարուցելու շրջանակում,առանձնապես ծանր հանցագործության դատաքննության փուլում գտնվելու ապացույցը դեռևս չհետազոտաված վիճակում հասանելի դռանա նախաքննական մարմնին,հետագայում նաև հասանելի դառնա տվյալ գործով դատավարության մյուս կողմերին,մասնավորապես Սերոգ Փանոսյանին կամ այլ անձանց ,ովքեր այդ գործով կարող են մասնակից դառնալ: Այնքան անլուրջ են մոտենում հարցին,որ ուղղակի միջամտությամբ դատարանի արդարադատությունը կայացնելու գործընթացին կարող են ընդամնեը դատավորին այսպես ապօրինի մեկուսացեն տվյալ գործի քննությունից:

-Այլ ի՞նչ խախտումներ են արձանագրվել:

Երվանդ Վարոսյան.Խուզարկության ամբողջ ընթացքը խախտումով է եղել:

Գեորգի Մելիքյան.Սկսած քրեական գործ հարուցելու որոշումից ,որը մենք վիճարկում ենք,որը ակհնյատ է,այդ պահի նկատմամբ պարոն Գրիգորյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում՝առանց ԲԴԽ-ի համաձայնության ,այսօր ԲԴԽ-ն մի խախտումն է արձանագրել,այն որ աշխատասեեյակի դուռը առանց քրեադատավարական ընթացակարգով նախատեսված գործողության կնիքվել է,այս փաստը արդեն բավարար և վկայում է,որ քննիչը կատարել է գորոծողություն,որը իր լիազրությունների սահմանում չէ,քննիչն ինքն է թույլ տվել հանցավոր արարք:Մենք այդ մասով հաղորդում ներկայացրել ենք ,քրեական գործը հարուցելու մերժելու մասին որոշում ենք ստացել,այն միանշանակ բողոքարկելու ենք:Զարմանալի մեկնաբանություններ են տրվում,որոնք իրավաբանության հետ որևէ կապ չունեն ,գոնե կոնկրետացված հնարավորինս օրենքի շրջանակում մեր հաղորդումը մերժեին,էլի կհամարեինք արդարացված ,մեր պայքարը կշարունակեինք օրենքով սահմանված ընթացակարգով:

Եթե դեպքի վայր են դիտել դատավորի աշխատասենյակը այն դեպքում երբ քննիչը դեպքի վայրի զննություն չի կատարել հանրահայտ որոշման հետ կապված,ոստիկան են կանգնեցրել,որ կնիքը հսկի,դա անտրամաբանակն է ,այլ մեկանբանություն չեմ գտնում:Այսօր մեր հանրությունը բաժավել է տարբեր խավերի,որոշումները դատարաններում պարտավորեցնում են հանրության տրամաբանության շրջանակում կայացվեն ,դա ենք ասում,որ անընդունելի է,դատարանին հանգիստ թողեք:

Հանրությունը Քոչարյանի հետ կապված ինչ կա բացասական է դիտում,մենք էլ իրավունք ունենք դիտարկելու,բայց չի կարելի խուզարկության գործողության ընթացքում անել այնպես,որ ինչը Քոչարյան ազգանունն է հիշեցնում ,ենթակա էր առգրավման:Բախտի բերմամբ Քոչարյան ազգանունով մարդ չի եղել,իրեն էլ կարող էին առգրավել:

-Ռոբերտ Քոչարյանը, երբ հայատարարեց,որ մեկ տարի շարունակ իր իրավունքների ոտնահարում է տեղի ունենում,այս ամբողջ հաստատո՞ւմ է դա :

Երվանդ Վարոսյան.Այն, ինչ տեղի է ունենում Դավիթ Գրիգորյանի հետ առավելապես օգուտ է Քոչարյանին պաշտպանության տեսակետից,դա փաստ է:

-Մի երկրում ,որտեղ կա արդարադատություն,իրավական նորմալ համակարգ,վաղը ցանակացած քայլի կարող են գնալ:

Երվանդ Վարոսյան.Հանրությունն արդեն հաշիվը կորցրել է ,թե որերորդ եվրոպական դատարան ուղղված գանգատն են ուղարկում,եթե այսպես շարունակվի յուրաքանչյուր շաբաթ առիթ կունենա գանգատ ներկայացնելու:

Գեորգի Մելիքյան.Թող հանրությունը մտածի ,որ այսօրվա դրությամբ մեր իշխանություններ իրենց գործողություններով մեր տրամաբանությամբ այլ ելք չեն թողնելու,քան արդարացնել Քոչարյանին, ամեն կերպ փորձում են մյուս կողմին տալ այդ գործով հնարավորություններ,որ այդ գործը գնա արդարացում :

-Ինչու դատավորները չարձագանքեցին,եթե այսօր նման կերպ են վարվում Դավիթ Գրիգորյանի հետ ,վաղը նույն կերպ կարող են վարվել ցանկացածի հետ: ԲԴԽ-ի կողմից մեկ քայլ եղավ,ինչո՞ւ է վարանում այս կառույցը:

Երվանդ Վարոսյան.Այս ամենը նշանակում է,որ մենք այնուամենայնիվ այսօր ևս չենք ցանկանում ունենալ անկախ դատական համակարգ,դրա համար ԲԴԽ-ն նման հայտարարություններ է անում:

-Վարչապետը հայտարարում է,որ այսօրվա դատական համակարգի ներկայացուցիչները խանգարում են երկրում արդարադատություն իրականացանլուն:

Երվանդ Վարոսյան. Եթե դատական համակարգի ներկայացուցիչները խանգարում են գործադիր իշխանությանը,դա նորմալ է ,հենց դա է դատական համակարգի գոյության իմաստը,թե չէ էլ ինչու ենք ստեղծել դատական համակարգ,կառավարության կազմում կարելի էր բաժանմունք բացել և արդարադատություն իրականացնել:Չգիտեմ, բոլոր սիրում էին ժամանակին օրինակ բերել Թրմափի ընտրություններից հետո դատարաննեևրի կողմից նրա հրամանների գործուներությունը կասեցները,դա է դատական համակարգը,անկախ գործող դատավորը,որ կարող է Հավայան կղզիներում նստած երկրի նախագահի հրամանների գործունեությունը կասեցնի,հենց սկսեց դուր գալ դատական համակարգը գործադիրին,ուրեմն մենք ունենք պրոբլեմ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 671 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am