Այսօր առավոտից պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդած զարհուրելի լուրը արագ տարածվեց համացանցով՝ Գյումրիում, հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի ծառից կախված դին:
«Հրապարակի» տեղեկություններով, Սամվել Մեջլումյանը Գյումրիում հայտնի ընտանիքից է: Նրա հայրը՝ Գառնիկ Մեժլումյանը, Գյումրիի քաղաքապետարանի փողային նվագախմբի դիրիժորն է: «Նա պարկեշտ, «շնորքով» մարդու համբավ ունի», – ասաց մեր զրուցակիցը Գյումրիից:
Սամվել Մեժլումյանի մասին հայտնի է, որ նա ՊՆ համակարգում ծառայում էր 2009 թվականից, ավարտել էր Երևանի կոնսերվատորիան:
Նրա վերջին գրառումը հայտնի սոցցանցում եղել է Աստծո մասին: Քրիստոսի նկարի տակ հուլիսի 19-ին Սամվելը գրել է. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ»: Քաղաքում վարկած է պտտվում, որ ենթասպան կյանքին վերջ է տվել զորամասում ունեցած խնդիրների պատճառով: Չի կարելի բացառել, որ կատարվածը ինքնասպանություն չէ:
Քրեական գործ այս պահին հարուցված չէ: «2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», – հայտնում է Քննչական կոմիտեն:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը