ՀՀ պատվիրակության հանդեպ որևէ պատժամիջոցի մասին խոսք չի եղել և չէր կարող լինել

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, խոսելով լրատվամիջոցների կողմից անզգույշ հրապարակումների մասին, դիմում է  հայաստանյան լրատվամիջոցներին։ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հայտարարության մեջ, մասնավորապես, նշում է.«Հարգելի՛ գործընկերներ, այս օրերին, երբ մեզ համար անչափ կարևոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք անում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ և անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների և քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաև նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով տիրաժավորում է  ադրբեջանական մամուլը։ Մինչդեռ, քիչ թե շատ պատասխանատվությունը հուշում էր, որ հատկապես այս  օրերին, երբ մենք միասին՝ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, մեկ ընդհանուր խնդիր ունենք լուծելու, անհրաժեշտ էր յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ առավել պրոֆեսիոնալ աշխատել ԵԽԽՎ փաստաթղթերի հետ։   Փաստն այն է, որ Հայաստանի և հայկական պատվիրակության հանդեպ որևէ պատժամիջոցի մասին այս նստաշրջանի որևէ զեկույցում, այդ թվում՝ բյուրոյի առաջընթացի զեկույցում, խոսք չի եղել և չէր կարող լինել։ Մինչդեռ, անզգույշ մեկ հրապարակումը դարձավ ադրբեջանական և, ցավոք, նաև հայաստանյան որոշ լրատվամիջոցների թեժ թեման, ինչը, հատկապես այս օրերին,  բացարձակ անընդունելի է։ ԵԽԽՎ պատվիրակության բոլոր անդամները միշտ պատրաստ են  ցանկացած հարցի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ տալ լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ նման ապատեղեկատվություններից խուսափելու և բացառապես ճշգրտված, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն փոխանցելու համար»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am