«Փաշինյանի պոպուլիզմն Արցախի հարցում ոչ պակաս վտանգավոր է, քան Ադրբեջանի քաղաքականությունը». Շահնազարյան

168 ժամի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բավականին ընդարձակ ելույթով, որն ըստ էության սկսեց «Միացում», «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումներով, որոնք այս օրերին լայնորեն քննարկվում են մեր մամուլում: Ինչպե՞ս եք գնահատում ելույթը և, մասնավորապես, այս ձևակերպումները:


– Երեք գնահատական տամ այդ ելույթին: Առաջին գնահատականը՝ անսահման պոպուլիզմ՝ ամբոխահաճություն, երկրորդ՝ բացարձակ անպատասխանատվություն, երրորդ՝ նոր վտանգներ Արցախի համար:

Չեմ ուզում անդրադառնալ նույնիսկ, թե ինչ նվաճումներ պետք է տեղի ունենան 2050 թվականին, դա իլֆպետրովյան ժանրից է, այդտեղ քաղաքագիտական որևէ բովանդակություն չեմ տեսնում: Հիշեք, թե ինչ էր ասում մոտ մեկ տարի առաջ՝ անցյալ տարի մայիսի 9-ին, ՀՀ վարչապետ դառնալուց հետո Ստեփանակերտ այցի ժամանակ, հետո ինչ էր ասում և այս ելույթում ինչ էր ասում, խիստ հակասող բաներ ասաց Փաշինյանը:

Նախ ասաց, որ բանակցային գործընթացում Արցախի ինքնորոշման իրավունքն է լինելու առաջնահերթ, բայց դրանից հետո անում է այն հայտարարությունը, որը նշեցիք, և որը բացարձակ պոպուլիզմ է: Դա և Արցախի ինքնորոշման իրավունք թեզերը խորը հակասության մեջ են մտնում:

Պատահական չէ, որ Ադրբեջանից այդքան աղմուկ բարձրացավ իշխանական մակարդակով, լրատվական մակարդակով, պահանջներ հնչեցին անհապաղ պատերազմ սկսելու: Պատճառն այն է, որ Ալիևի, եռանախագահողների հետ հանդիպելիս՝ նա մի բան է ասում, ՀՀ-ում՝ մեկ այլ բան, Արցախում՝ մեկ ուրիշ:

Կոնկրետ օրինակ. բազմիցս Փաշինյանը հրապարակել է այն անհեթեթ թեզը, որ Արցախյան հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կամ հասարակությունների համար: Արցախում այդ բանը նա չասաց:

Արցախում նա ասաց՝ Արցախի և Հայաստանի կառավարությունների և ժողովուրդների համար: Սա նույնպես ուղղակի հարվածում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ի՞նչ գործ ունի Հայաստանը: Նա մեկ տարուց ավելի բանակցում է, և եռանախագահողների որևէ հայտարարության մեջ նույնիսկ ակնարկ չկա, որ նման հարցեր բարձրացվում են:

Մյուս մտահոգիչ հանգամանքն այն էր, երբ նա հայտարարեց, թե որևէ մեկը թող չկասկածի, որ մենք բանակցային գործընթացում ինչ-որ զիջումներ ենք անելու: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ոչ թե կասկածում եմ, այլ ուղակիորեն հայտարարել եմ, որ արդեն ոչ թե անելու է, այլ արել է:

Հիշո՞ւմ եք՝ նա հայտարարեց, որ մենք բանակցությունները սկսելու ենք ոչ թե նախորդ իշխանությունների թողած կետից, այլ մեր կետից: Այդ կետը բխում է Ադրբեջանի շահերից, և ողջ բանակցային գործընթացն է այդպես գնում: Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ արձագանքին Ադրբեջանի կոշտ հայտարարության վերաբերյալ, ասեմ, որ, հավանաբար, ԱԳՆ-ն մոռացել է, որ ՀՀ ԱԳ նախարարն աշնանը հերթական հանդիպումից հետո հայտարարել էր, թե ինքը ոգևորված է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի, եռանախագահողների հետ համաձայնեցրին հայտարարություն, որն ամբողջապես, կրկնում եմ, Ադրբեջանի շահերից էր բխում:

Փաշինյանն արեց նաև շատ վտանգավոր հայտարարություն՝ խոսելով Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների մասին: Նա ասաց, որ ՀՀ-ն է Արցախում ազատ և արդար ընտրությունների երաշխավորը: Սա հարված էր Արցախի սուվերենությանը, սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը, այսինքն՝ Փաշինյանը, պետք է ընդունի ընտրությունների արդյունքները:

Շատ վտանգավոր հայտարարություն է: Ընդհանուր առմամբ, այս պոպուլիզմն Արցախի հարցում ոչ պակաս վտանգավոր է, քան Ադրբեջանի քաղաքականությունը:

– Ի՞նչ եք կարծում՝ «Միացման» կոչին անդրադարձն ի՞նչ հետևանքներ կունենա բանակցային գործընթացի վրա, որովհետև մեկնաբանություններ են հնչում, որ սա կարող է մինչև անգամ խզել բանակցային գործընթացը:

– Ադրբեջանին ինքն արդեն բազմաթիվ փաստարկներ է տվել, որոնց մասին ժամանակին հրապարակայնորեն խոսել եմ, որոնց շնորհիվ Ադրբեջանը կարող է միջազգային հանրության առաջ արդարացնել իր հարձակողական գործողությունները: Բանակցային գործընթացում Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ երբեք չի եղել, երբ եռանախագահողները և Ադրբեջանը մի դիրքորոշում ունեն, իսկ ապակառուցողականը դարձել է Հայաստանը: Ամեն ինչ եկել է այդ օրակարգը փոխելուց:

Գիտեք՝ ես այդ ելույթից առաջ հարցազրույց էի տվել և նշել էի այն կետերը, որոնք պարտադիր պետք է ասվեին այդ ելույթում, որոնք ուղղված կլինեին ռացիոնալ դաշտ բանակցային գործընթացում վերադառնալուն, ինչպես նաև, երբ հայտարարվում է, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս, դա Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն է: Երբ ասվում է. «Արցախը Հայաստան է, և վերջ», հարվածում է Արցախի ինքնորոշմանը՝ լինելով ամբողջովին պոպուլիզմ:

Ցավոք սրտի, մամուլում քիչ է քննարկվում Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթը, դա լուրջ ելույթ էր, մեծ քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ էր՝ ի տարբերություն Փաշինյանի ելույթի, որում քաղաքական բովանդակությունն իսպառ բացակայում էր: Հստակ ծրագիր էր նշվում Բակո Սահակյանի ելույթում:

Նախ գնահատական տրվեց 1988 թվականի շարժմանը, ասվեց այն հստակ բանաձևը, որը բազմիցս ասվել է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, հետո արդեն միացման հարց կարող է դրվել:

Ըստ էության Փաշինյանը հակասեց նաև Արցախի նախագահին:

Քաղաքական առումով Սահակյանի ելույթը դաս էր Փաշինյանին, որից նա հետևություն, կարծում եմ, չի անի, և հետո, ուզում եմ հիշեցնել, որ, ինչպես բանակցել են, այնպես էլ շարունակելու են բանակցել: Այսինքն՝ այն օրակարգով, այն քննարկումներով, որոնք ամբողջապես ձեռնտու են Ադրբեջանին: Սա, իհարկե, նոր վտանգներ է ստեղծում թե՛ ռազմական, թե՛ բանակցային գործընթացի առումով:

Ուրիշ հարց էլ կար այդ ելույթում: Կրկին խոսում էր օտարերկրյա գործակալների մասին: Եթե օտարերկրյա գործակալներ է փնտրում, թող նայի իր մերձակա շրջապատում այն ուժերին, որոնք նպաստել են անցյալ տարվա ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթմանը:

Ավելին ասեմ, այդ ուժերից մեկի ներկայացուցիչը՝ արտասահմանյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, հայտարարեց, որ իրենք ամբողջովին աջակցել ու օժանդակել են իշխանափոխությանը և, այսպես կոչված, հեղափոխությանը: Սա լուրջ իրավական խնդիր է: Այնպես որ, այդ ուժերին ինքն իր շրջապատում կամ, կներեք, հայելու մեջ պիտի փնտրի՝ արտասահմանյան ազդեցություն ունեցող, այնտեղից կառավարվող և այնտեղի ծրագրերն իրականացնող:

– Ըստ Ձեզ՝ այդ պոպուլիզմի նպատակը ո՞րն էր:

– Այդ պոպուլիզմի նպատակն էր՝ ցույց տալ, որ ընտրությունների արդյունքն ինքը պետք է ճանաչի, ինչն ուղղակի միջամտություն էր Արցախի ներքին գործերին: Ես տեսնում եմ, որ ինքը շարունակում է առաջին օրվանից իր որդեգրած քաղաքականությունը, այսպես կոչված, հեղափոխության արտահանումն Արցախի Հանրապետություն, որը շատ վտանգավոր է, և ոչ միայն՝ Արցախի Հանրապետության, այլև՝ ՀՀ-ի համար:

Video Player


– Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ այս դիրքորոշումը, Արցախի իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնելով՝ հարաբերություններն ինչպե՞ս կզարգանան, և ինչպիսի՞ իրավիճակ կլինի:

– Ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև լինի լուրջ համագործակցություն, լինի վստահություն, բայց Փաշինյանն ինքն է սկսել հարձակումն Արցախի իշխանությունների վրա, քաղաքական այն խմբի վրա, որոնք մեծագույն վաստակ ունեն Արցախի անվտանգության հարցում և պատերազմում, թե 2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին, որոնք մեր պատմության հերոսական օրերից էին:

Տեսնելով, որ ուղղակի հարձակումից ոչինչ չստացվեց, փորձել է, այսպես ասած, խորամանկություն բանեցնել, բայց ակնհայտ է, որ ինքն ունենալու է իր նախընտրած թեկնածուն առաջիկա ընտրություններում:

Ավելին չծավալվեմ, եթե ելույթն ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ով է իր նախընտրած թեկնածուն: Սա ուղղակի միջամտություն է Արցախի Հանրապետության ներքին քաղաքականությանը, փորձում է այնտեղ անկայունություն ստեղծել տարբեր մարդկանց միջոցով, և սա ուղղակի հարվածում է Արցախի Հանրապետության սուվերենությանն ու ինքնորոշման իրավունքին:

– Վերջերս նկատում ենք լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ Ձեզ՝ այս ներքաղաքական զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա, քանի որ ընտրություններին ընդառաջ գործընթացներն ավելի են խտանալու:

– Կարճ պատասխանեմ այս հարցին՝ ցավոք սրտի, վստահ եմ, որ լինելու են նոր զարգացումներ մինչև Արցախի նախագահական ընտրությունները: Այդ զարգացումներն էապես փոխելու են թե Հայաստանի, թե Արցախի ներքաղաքական վիճակը, եթե չփոխվի տարածաշրջանի իրավիճակն ընդհանրապես:

– Դուք անդրադարձաք այդ թեմային, ուզում եմ խոսենք 2050 թվականի ռազմավարական ծրագրերի մասին: Դրանք որքանո՞վ են հիմնված լուրջ հաշվարկների վրա: Կան փորձագետներ, որոնք նշում են, թե երկիրը պետք է ունենա նման երկարաժամկետ ծրագրեր, Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Դա բացարձակ անսանձ պոպուլիզմ էր, որովհետև այդտեղ ծրագիր չկար:

– Բնակչության թվի ավելացում…

– Այդ թվերը կարելի էր կրկնապատկել, եռապատկել, երբ որևէ մեխանիզմ չի տրվում, թե ինչպես կարելի է դրան հասնել քայլ առ քայլ: Նա 3050 թվականի մասին կարող էր խոսել, դա բացարձակ անլրջություն է ու անպատասխանատվություն: Նույնիսկ ելույթի այդ նյուվասյուկյան հատվածում ոչինչ չասաց այն մասին, թե ինչ կարգավիճակ է ունենալու Արցախը 2050 թվականին:

դիտվել է 890 անգամ
Լրահոս
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am