Պետք է կանխենք նորանոր փախստականներ ունենալու հնարավորությունը. Նաիրա Կարապետյան

Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:   «Սիրիայի փախստականների խնդիրը անմասն չի թողել նաև մեր երկիրը: Փախստականներ ընդունած երկրների թվում Հայաստանը Եվրոպայում երրորդն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո:   Այսօր մենք բախվում ենք շատ խնդիրների, սակայն մեր կառավարությանը կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանում ապաստան գտած Սիրիայի փախստականներին նորմալ կենսական պայմաններով ապահովենք: Նախ արվել են մի շարք օրենսդրական կարգավորումներ, որոնք այս մարդկանց տալիս են որոշակի բիզնես արտոնություններ՝ լիարժեք ինտեգրման համար: Այնուամենայնիվ՝ ԵՄ-ի կողմից մեր կառավարությանը ցուցաբերված ցանկացած աջակցություն շատ անհրաժեշտ է և ողջունելի»,-իր ելույթում նշել է Նաիրա Կարապետյանը: Նա շեշտել է, որ փախստականներից շատերը էթնիկ հայեր են, այն ընտանիքների սերունդները, ովքեր Թուրքիայից տեղահանվել են ավելի քան հարյուր տարի առաջ և ապաստան գտել հարևան Սիրիայում: «Նրանց մեծ մասը դեռ հիշում է, իսկ մյուսները շարունակաբար լսել են իրենց ընտանիքների պատմությունները՝ Թուրքիայում 1915 թվականին Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված կոտորածների մասին: Մենք շնորհակալ ենք այն բոլոր երկրներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մարդկանց:   Այնուամենայնիվ, 2011 թվականի պատերազմի բռնկումից և Իսլամական պետության ստեղծումից ի վեր, նրանցից շատերը զոհ գնացին ահաբեկչական հարձակումներին, իսկ հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային կազմակերպությունները ավերվեցին:   Տասնյակ հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի ժողովուրդների հետ միասին ստիպված եղան ևս մեկ անգամ լքել իրենց տները: Չնայած, մեծ աշխատանք է տարվում փախստականներին՝ իրենց նոր բնակավայրերում նորմալ կենսապայմաններ ապահովելու հարցում, մեր բոլորի հիմնական խնդիրը պետք է լինի Իսլամական պետություն կոչված ահաբեկչական խմբավորման իսպառ վերացումը»,-շեշտել է նա: Նաիրա Կարապետյանը հավելել է, որ այս դաժան պատերազմը վտանգում է ամբողջ աշխարհը: «Դրա վառ ապացույցներից են Փարիզում և Բրյուսելում կատարված վերջին ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կատարված սարսափելի բռնությունները. ես ի նկատի ունեմ գլխատված և ականջները կտրած, խոշտանգված հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին, սպանված երեխաներին, կանանց և ծերերին: Ինչպես տեսնում ենք՝ Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան: Եվ ամենակարևոր մեր խնդիրը այս վայրենիների դեմ համատեղ պայքարն է՝ նրանց հետագա տարածումը կանխելու նպատակով: Փախստականների մասին հոգ տանելուն զուգահեռ՝ մենք պետք է կանխենք նորանոր փախստականներ ունենալու հնարավորությունը»,-եզրափակել է նա:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am