«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց». Коммерсантъ

Ռուսական «Коммерсантъ» թերթում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հոդված: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմում հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին դիմելու մասին, որի ժամանակ առաջարկվել է  վերսկսել ինտենսիվ բանակցությունները, որոնք, իբր, «պետք է սկսվեն մոտ օրերս»: Կրեմլում թերթի զրուցակիցը հայտնում է, որ Մոսկվան «առաջնակարգ նշանակություն» է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ռազմական գործողությունների ակտիվ փուլը՝ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերսկսել խաղաղ գործընթացը՝ հետխորհրդային տիրույթում ամենահին հակամարտությանը երկարատև լուծում գտնելու նպատակով: Երկխոսության վերսկսման դեպքում Ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը կանցնի արևմտյան միջնորդներից Մոսկվային: Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի խոսքերը, ով հայտարարել էր, թե «նախաձեռնությունը ստացվել է Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, ու հիմա պատրաստվում է բանակցային գործընթաց: Հնարավոր է՝ մոտ օրերս սկսվի բանակցությունների ինտենսիվ գործընթացը»: Կրեմլում «Коммерсантъ»-ի բարձրաստիճան աղբյուրը երեքշաբթի հաստատել է. «Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տալիս են առաջնակարգ նշանակություն: Մենք գործարկել ենք անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները, որպեսզի ամենամոտ ժամանակներս նստեցնենք բանակցային սեղանի շուրջ»: Լեռնային Ղարաբաղում նոր բանակցությունների գաղափարը դիմավորեցին զգուշավորությամբ: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Եթե տեղի ունենան նման բանակցություններ, ապա հիմնական շեշտադրումները պետք է արվեն տարածաշրջանոմ խաղաղության ու կայունության պահպանման վրա»: Նրա խոսքով՝ անհնար կլինի առանց ԼՂՀ մասնակցության հասնել Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը: Նշվում է, որ 2011թ. Կազանում ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Այն նախատեսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքների (Ջաբրաիլ, Զանգելան, Կուբաթլի, Քելբաջար, մասնակի՝ Ֆիզուլիի և Աղդամի շրջան, գումարած Լաչինի շրջանի 13 գյուղերը) վերադարձ Ադրբեջանին, և Լաչինի միջանցքի ստեղծում, որը կկապեր Հայաստանը և Արցախը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց՝ հանրաքվեով, պայմանով, որ լուծվեր փախստականների խնդիրը,-գրված է հրապարակման մեջ։  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am