ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Կոքսը նամակ են հղել USAID-ին` կոչ անելով չկրճատել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թիջեյ Կոքսը և Բրեդ Շերմանը դեմոկրատ և հանրապետական գործընկերների կողմից ստորագրված նամակը, որ միտված է Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակմանը, ուղարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ USAID-ին, հայտնում է Կոքսի պաշտոնական էջը:
Նշվում է` նամակն ուղղված է եղել USAID-ի՝ 2019 թվականի վերջին Արցախի սահմաններում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշման դեմ:

«Խոնարհումն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ոչ խոհեմ պահանջի առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախին, վտանգի տակ է դնում ինչպես մարդկանց կյանքը, այնպես էլ խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը»,- ավելի վաղ ասել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ի հավելումն` Թիջեյ Կոքսն շեշտել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով «HALO Trust» կազմակերպությանը՝ ավարտին հասցնելու կենսական նշանակություն ունեցող այս նախագիծը, ինչպես ավելի վաղ խոստացել էր ՄԶԳ-ի ղեկավար Մարկ Գրինը:

«Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբում, ինչպես նաև «HALO Trust»-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը հնարավորություն կտա ունենալ ականազերծ Արցախ»,- մանրամասնել էր Կոքսը:

 

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց "Безотчетник" քայլիստ գաիՇՆԻԿ Արմենը Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում "Հրեշ" Անդոյի բացահայտումը... Սպասելի էր...Ադրբեջանը Հիքմեթ Հաջիևի շուրթերով ավելացրեց նախապայմանները Դաղստանի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, զոհվածների թվում երեխա կա Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին Ազգակործան պատուհասները նույնիսկ սրբատեղին են փորձում դարձնել քաղաքական արոտավայր Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Դոլարի փոխարժեքը նվազել է Նիկոլը ընկել է դռնեդուռ վարկանիշն է բարձրացնում, իր թիմակիցները տապալում են․ Արթուր Գևորգյան Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերաձավոր դավաճանակույտին․ Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Լեհ գործիչը քննադատել է Նիկոլի ժպտալը Էրդողանին Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը. Հաջիև Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե և ցույց տա, որ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի. Ալիևի օգնական Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին «Հրայր Թովմասյանի գործով դատավոր Գրիգորյան Տաթևիկի (Նիկոլի Շոու Տաթո) կենսագրությունից հետաքրքիր դրվագներ Ձերբակալվել է Երևանում մեքենաներ հրկիզած երիտասարդը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում ԱՄՆ-ն 20 մլն դոլար պարգև է առաջարկել իրանցու համար, որը մեղադրվում է Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու համար Վերականգնվել է ցեմենտ արտադրող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված մոտ 162 միլիոն դրամ վնասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am