Ինտրիգայի հրաշալի վարպետ Սերժ Սարգսյանը,հասկացավ,թե ում փոխանցի էստաֆետան,որ չխանգարի իրեն .Աշոտ Գրիգորյան

Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ինչո՞ւ փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

-Եկել էր պահը ,առաջինը Նիկոլ Փաշինյանը շատ էր ուզում հայտնվել գագաթին,առանց հասկանալու,որ սա մահ է,ես չեմ նախանձում Նիկոլ Փաշինյանին, եթե Նիկոլ Փաշինյանը կամ որևէ մեկը ինձ ասի՝արի Հայաստանը ղեկավարի,ես արդյունաբերությունը մեծ հաճույքով կվերցնեմ և կղեկավարեմ,բայց արտաքին քաղաքականության մեջ չեմ մտնի:Այնպիսի իրավիճակ է ստեղծվել,ես չգիտեմ ,թե ինքը ոնց է տակից դուրս գալու:Մեր շահերը Մոսկվայի հետ համընկել է ,այսօր կայությույամբ ավելի շատ հետաքրքված է Մոսկվան,քան մենք:Այն,ինչ կատարվում է տարածաշրջանում ամերիկյան խաղերն են Իրանին չոքացնելու և հետո ռուսների հետ հաշվեհարդար տեսնելու:

-Եթե Ռոբերտ Քոչարյանը խանգարում էր Սերժ Սարգսյանին,ապա Նիկոլ Փաշինյանին էր խանգարու՞մ:

-Նիկոլ Փաշինյանը պարտավոր է այս հարցերին լուծում տալ,Սերժ Սարգսյանը վարպետորեն դա գցեց իր հաջորդի վրա,Սերժ Սարգսյանը լինելով ինտրիգայի հրաշալի վարպետ,հասկացավ,թե ում կարող է փոխանցել այդ էստաֆետան ,որ լինի այնպես,ինչպես իրեն պետք է և չխանգարի:Նիկոլը,լինելով չափազանց փառասեր,աթոռասեր,հայտնվեց մի աթոռի,որն իր համար չէ ,ինքը օրինակ կարող էր լինել ԱԱԽ նախագահ,սիմվոլիկ նախագահ,ոնց Արմեն Սարգսյանը,բայց ոչ վարչապետ :

-Լավ ընդդիմություն ,ոնց կար:

-Լավ ընդդիմությունը վատ պաշտո՞ն է:

-Շատ լավ պաշտոն է:

-Դա շնորհակալ պաշտոն է,որովհետ ամբողջ ժողովուրդը քեզ հարգում է և սիրում:Եթե ինքը 2-3 անգամ ավելի տաղանդավոր լիներ,էլի տակից դուրս չէր գա, ինքն արդյուանբերության և տնտեսության հարցում անտաղանդ է:

-Ի՞նչ է սպասվում մեզ ,երկրին,Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան և նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարումը:

-Եթե արդարադատության վերականգնումը ինքը չկարողացավ վարպետորեն անել,այսինքն՝այն ,որ իջեցրել է գետնի մակարդակի,փորձի բարձրացնել, եթե չկարողացավ անել,ինձ թվում է,որ մեր երկիրը ապագա չունի:100 հոգի և ավել փաստաբաններ միավորվել են և պահում են իրենց գործընկերոջը,որի նկատմամբ կատավում է անհավատալի անարդարություն՝դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է խոսքը:

-Ով ընդամենը որոշում է կայացրել խափանման միջոցը փոխել:

-Եթե ինչ-որ մեկը փորձում է արդարադատության հարցերը լուծել ըստ օրենքի,ինքը դառնում է օրենքից դուրս,եթե որևէ մեկին թվում է,որ Եվրոպան սա կների,մոռացեք,առանց այն էլ ,ես ԵՄ ղեկավարության հետ աշխատում եմ,կապեր ունեմ Արևելյան գործընկրության ղեկավարների հետ:10 ամիս առաջ ասում էին՝այս ինչ կառավարություն էին հավաքել,ոչ մի բանից տեղյակ չեն,կան գումարներ ,որը պարտավոր է Արևելյան գործընկրության քաղաքակնության շրջանակներում տրվի Հայաստանին,չեն տալիս:Գրանտները տալուց կետեր կան,որ պետք է պահես և այդ կետերը պահելու համար պետք է լինես շատ արհեստավարժ և ծանոթ:Ինձ ասաց՝ձեզ չենք կարող տալ,որովհետև մասնավոր եք,պետականին չենք կարող տալ,որովհետև չգիտենք ում հետ խոսել,խոսքը Նաիրիտի մասին է,գտեք մի ձև ,մենք այդ գումարները տանք Նաիրիտը վերականգնելու համար,շատ լուրջ գումաներ են՝ 100 միլիոնից ավել:

-Տեսակետ կա,որ այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը արդարադատության համակարգի հանդեպ ՝դատարաններ,ՍԴ,դատավորի նկատմամբ հետապնդում, Եվորպան աչք կփակի,որովհետև Ստամբուլյան կոնվենցիայի նման բաներ կան,որ պետք է հագցնի մեզ:

-Չեմ կարծում,որովհետև այնուամանեայնիվ ուրիշ կարևոր կետեր կան,կոնկերտ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ չէի ուզի դիլեմայի մեջ մտնել,որովհետև խիստ մասնագիտական բաներ կան,որ պետք է մարդ տիրապետի,բայց ինձ համար մի հարց շատ հստակ է՝նախ այսօր Եվորպան այնպիսի մի ցունամիի տակ է ,այնպիսի մի շիլափլավ է առաջացած՝Բրեքսիտ,Անգելա մերկելին պետք է փոխարինող գտնել,Մակրոնը ինչպես է տակից դուրս գալու,Ռուսաստանի դեմ արշավը արդեն պատի է դեմ առել:

-Պարզե՞լ են արդեն:

-Պարզել են,որ աշխարհի ամենահզոր առաջնորդներից մեկն է՝իր սկզբունքներն ունեցող մեր սիմպոիզումի մի փայլումն թեմա կար,փորձագետ,տնտեսագետ Անդրեյ Կոբյակովը ներկայացրեց ,որ Չինաստանը 2030 թվին ունանալու է ավելի հզոր տնտեսություն,քան ԵՄ-ն և Ռուսատանը միասին,քան ԱՄՆ-ն:Ես չգիտեմ,թե ինքը ինչ է մտածոևմ,պոպուլիզմին է զոռ տալիս,լսեցի որ գյուղերում ինչ-որ սեփական այցելություն է ունենում,դրանից ոչ մի լավ բան մի սպասեք,եթե այդ ուղղությամբ է շարժվելու,դա չի փրկելու իրեն;Իրեն կփրկեր,եթե ինքը շատ արագ հասկանար,որ ամեն ինչի հիմքը տնտեսությունն է,երկրի ապագան է,ոչ միայն ժողովուրդը պետք է ինչ-որ չափով նորմալ ապրի,որը անհրաժեշտ պայման է երկրի ղեկավարի համար,այլ տնտեսության հիման վրա պետք է զարգանա դիվանագիտությունը,ռազմարդյունաբերությունը ,պաշտապանական մեխանիզմները և այլն:
Եթե ինքն ուզում է բարի խոսք լսել ինձանից,ես ասում եմ՝եկել ենք անցյալ տարի հուլիսին,շատ մեծ թիմով ,ասել ենք պատրաստ ենք օգնել: 5 անգամ իրեն գրել եմ,որ արդյունաբերության այս ոլորտները մենք պատրաստ ենք զարգացնել,առաջինը՝քիմիական արդյուանբերություբն է,որն ամենահեշտն է,Եվրոպայից դրա համար մեծ փողեր են տալիս ,Եվրոպային շատ ձեռնտու է,որ դա զարգանա Հայաստանում ,քան իրենց մոտ,փող տալիս են ինչքան ուզեք:Կան չտեսնված մասնագետներ , որոնց չօգտագործելը հանցոգործություն է:Հաջորդ կետը՝ ռազմարդյունաբերություն,որը մեր փրկությունն է ,կասեմ,որ հիմա էլ եմ բերել շատ ուժեղ մարդիկ ,որոնք մեզ հետ հանդիպել են, կհաստատեն:Երրորդը՝ես չգիտեի,որ մենք այսպիսի ՏՏ մասնագետներ ունենք ,չտեսնված մասնագետներ ,որոնք բոլորը աշխատում են համաշխարահային ընկերությունների համար:Չորրորըդ՝Հայաստանի էկոլոգիական վիճակը. Իմ թեկնածության դիսերտացիան եղել է Հայաստանի մթնոլորտի ախտոտվածության պոտենցյալի հետազոտությունները,խնդիրները,մենք այսօր այնպիսի էկոլոգիական խնդիրներ ունենք՝պոչամբարների մասին եմ խոսում,իմ գիտնական ընկերեներն ունեն հարաշալի հետազոտություններ, ըստ որի,այդ պոչամբարների մեջ պարունակվող թանկարժեք նյութերը բավարար են ,որ այդ ծախսերը փակենք և շահով դուրս գանք և էկոլոգիան լավացնենք: Ես մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին գրել եմ,ոչ մի բան չեմ պահանջել,ընդամենը ասել եմ՝այս կետերին ուշադրություն դարձնենք , միայն Նաիրիտն է,որը կախված է ձեզնից ,եթե չտաք,չենք կարող աշխատել:

-Ի՞նչ եք առաջարկել,հայտարարարել եք,որ այնպես է թալանված և մի կարևոր բան էիք նշել, որ Չինաստանին երկրորդ հոսքագիծը վաճառելով մեծ սխալ է թույլ տրվել ,այսօր իրենք ահռելի գումարներ են աշխատում,ի՞նչ կարելի է անել:

-Նաիրիտի դժբախտությունը սկսվել է Տիգրան Սարգսյանից ,և մի քանի հուգուց:Հրաշալի պրոֆիտային ընկերություն էր, երբ գլխավոր տնօրենը եղել է Կարեն Իսրայելյանը, կարճ ժամանակահատվածում Նաիրիտը մեծ շահով է աշխատել,ընդ որում կարող էր շատ ավելի լավ աշխատել:Այդ ժամանակ վերցնում են Կարենից , տալիս են Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը , ահագին մեծ գումարներ են գալիս,ասում են՝հատվածաբար ավելի քան 300 միլիոն դոլարի չափ:Գումարներն անհայտանում են,մի մասը գնում էօֆշոր,մյուսը մասը չափազանց բարձ աշխատավարձ,չաշխատող գործարանում 10 000 դոլար աշխատավարձ ադմինիստացիայում և այդիսի մարդկանց թիվը x :

- Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ժամանա՞կ:

-Դրա պատճառով Նաիրիտը հսկայական պարտքեր է կուտակում ,ամսեկան մեկ միլիոն դոլարից ավել աշխատավարձ:

-Հետո նրանք էլ էլ գալիս էին կառավարություն,ասում ՝մեր չաշխատածի դիմաց տվեք մեր աշխատավարձերը:

-Խեղճ ու կրակ ժողովուրդը աշխատավարձ չի ստանում,իսկ ղեկավարությունը այդքան ստանում է:Հետո ,տեսնելոեվ,որ բանը բանից անցնում է,փորձում են հետքերը վերացնել,հոսքագիծը վաճառում են չինացիներին,այդ հոսքագծերի հետ միասին վաճատռում են նաև շուկան,30000 տոնա հիմա չինական շուկան կաուչուկ է ստանում ,դա մեր շուկան էր:Այնուհետև բութադինային կաուչակին հոսքագիծը,որը գնվել էր և պետք էր աշխատեցնել,դա մնում է երրորդ պլան և մենք ժամանում ենք Հայաստան Կարեն Կարապետյանի իշխանության առաջին շաբաթը կամ ամիսը՝հոկտեմբերի 6-ին 2016-ին ,ներկայացնում ենք ծրագիրը, իմ հոլդինգի մեջ էր Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալը ,Սլովակիայի պառլամենտի նախագահը,որը հայոց ցեղասպանություն էր ընդունել,պառլամենտի էկոնոմիկայի դեպարտամենտի նախագահը ,և բավականին հայտնի խոշոր ընկերություններ,հարուրստ :Կարենը մեզ բացարձակ խաբում է ,ասում՝տենդեր ենք հայատարարում ,մենք մրցույթին պատրաստվում ենք , 2017-ի հունվարի,մրցույթից առաջ գործարանը սնանկ հայտաարարվում և դրվում է սնանկության կառավաիչ ,որը սկսում է իր սև գործը:

-Ինչո՞ւ գնաց դրան:

-Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ էր,Տիգրանը Սերժի վարչապետն էր,բոլորն էլ իրար հետ կապված են եղել,և ամենայն հավանականությանմբ Կարենին հանձնարարված է եղել,ընդ որում Կարենը այնքան անհեթեթ բաներ ասաց մեր հոլդինգի հասցեին ՝գազի գինը 5-10 տարի կտրվածքով չեք հաշվարկեք, եթե ինչ-որ մեկը կարող էր գազի գինը կանխագուշակել 5 տարով ,ինքը կարող է տրիլիոններ հավաքել,ոչ թե միլիրադներ:Ծրագեր չկա,երբ ծրագիրը դրեցինք իր սեղանին:

-Հիմա էլ ուշ չէ,եթե անգամ ձախողել են Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը:

-Քանի կա մասնագետների բանակը,ուշ չի,հենց որ մասնագետները վերացան,շնորհակալ ենք:

-Նաիրիտը աշխատեցնելու հույս կա՞:

-Ոչ միայն հույս կա,այլ ես համոզված եմ,որ մենք դրան հասնելու ենք ,ընդ որում Վանաձորն էլ պոչից ենք կպցնելու,այն ավելի վատ վիճակում է,ավելի թալանված,բայց այս երկուսի սինթեզը կարող է մեր բյուջե շատ մեծ գումարներ բերել և Հայաստանը իր երբեմնի արտադրությունները կարող է հերթով վեականգնել,սա է խնդիրը:

-Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին ինչ վերաբերմունք կա Սփյուռքում ,մի պահ ասում էին՝ներդրումների հոսք կլինի:

-Սկզբում այդպես էր,ես էլ էի ոգևորված,ես էլ էի ուզում իշխանափոխություն,հեղափոխություն բառը չեմ ասում,քանի որ հեղափոխության ժամանակ ռեժիմ պետք է փոխես,նոր համակարգ լինի, կոռուպցիայի դեմ պայքար ,արտադրությւն,տնտեսությունը վերականգնվի,մշակույթը,որը մեր հզոր զենքերից մեկը:Ես ունեմ մի գործակալություն,որը կոչվում է՝ԱՍԱՐՏ,Արմենիա,Սլովակիա,արտ ,մենք հայտնաբեր ենք ,որ 10 ավել հզորագույն երգիչ,երգչուհիներ ունենք,որ աշխահի ժողովուրդները չունեն,դու չեք պատկերացնի ,մենք ինչ մակարդակի մշակույթ ունենք:

-Ես Շվերյցարիայում տեսել եմ:

-Մեր գիտությունը,ինչ ֆիզիկոսներ ունեինք:

-Մի քանի խոշոր ֆիզիկոսներ հանգրվանել են Դանիայում:

-Եթե տնտեսությունը ճիշտ է զարգանում ,մեր երկիրը հսկայական պոտենցյլա ունի:

-Կլինե՞ն ներդրումներ:

-Այսօրվա վիճակում քիչ,կամ ոչինչ,հուսախաբված ենք,այն, ինչ ինձ հետ անում են,ամբողջ Սփյուռքը հետևում է,գրում են ինձ ,զանգում են:

-Ի՞նչն է պատաճառը:

-Անցյալ տարի հունիս,հուլիս,օգոստոս ամիսներից Բրազիլիայից սկսած Սուրգուտով վերջացրած ինչքան զանգեր եմ ստացել,մենք ձեզ վստահում ենք,խնդրում ենք միասին գնանք Հայաստան ներդրումներ անենք:

-Ի՞նչ տեղի ունեցավ:

-Այն,որ Նաիրիտի հարցով մերժեցին,անուհետև պոպուլիզմը նկատեցին,արտադարությունների վերականգնման նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքը տեսան,որովհետև այս մարդիկ չեն հասկանում ուղղակի, հիմա էլ արդարադոտթւյան ուրույն ընկալումները հասկացան,որ խելագարը կգա այստեղ:Եթե ինչ-որ մեկն էլ եկավ հանուն հայրանասիրության ,ոնց ես եմ,ինձ փայտով էլ չեն կարող քշել,կրակեցին,դուրս շպրտեցին,էլի եկել եմ,իմ նմանները կան, և մենք դրանով ենք ուժեղ,միայն պետք է լինի փոխըմբռնում,որ գաղջը,թույնը,որ կա :

-Սևերը և սպիտակները:

-Այդ սևերի և սպիտակների բաժանումը երևի պատմության մեջ կմնա որպես ամենսարսափելի բան ,չէր կարելի անել և մասսային զոմբիացնել ՝իրեն հայտարարելով սպիտակ, իսկ սթափ մարդկանց՝սև,որովհետև հակասում են իրենց :

-Փաստորեն զոմբիները սպիտակ էին,մտածողները՝սև:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3359 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am