Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմում է,որ 1999 թվականին Սլովակիայի բարձր մակարդակի առաջին պատվիրակությունը բերել է Հայաստան և որ մեր երկրից հեռացել են դժգոհ պատկերացումներով, որովհետև քաղաքը մթության մեջ էր: «Հաջորդ անգամ 2001-ին նույն մարդկանց բերում եմ քիրստոնեության 1700-ամյակին ,այս մարդիկ աչքերին չէին կարողանում հավատալ,և իրենք միանգամից վերագրեցին Ռոբերտ Քոչրայանին,որովհետև մենք ընդունվել ենք Քոչարյանի կողմից,քննարկվել էին շատ հարցեր,իրենք ինձ սկսեցին համոզել,որ իզուր ես այդ մարդու դեմ խոսում,սա լուրջ արդյունք է:Ամեն տարի մի քանի անգամ պատվիրակություն եմ բերել Հայաստան,վերընթացը իմ աչքի առաջ է եղել,ես էլ եկա այն համոզման ,որ այս մարդը Հայաստանի տնտեսությունը չիմանալով շատ արագ սովորեց, տնտեսությունը թռիչք ապրեց և հետո միջազգային գործակիցները Հայաստանին անվանեցին Կովկասի վագր:Սա մոռանալ պետք չէ»,-շարունակում է նա:
Հարցին,թե ինչու է ժողովուրդը սա մոռանում,պատասխանում է. «Ժողովուրդը միշտ վատն է հիշում ,մանավանդ մեր ժողովրի հետ երևի ցեղասպանությունից հետո ինչ- որ բան է պատահել,վատին ավելի շատ ենք սիրում արձագանքել,քան հակառակը:Եթե գոնե սթափ լինեն ,դա կօգնի,որ հաջորդ ընտրությունը ճիշտ անենք,այդ պահն էլ է մեզ մոտ բացակայում,և ավելի շատ կուտակված է Սերժ Սարգսյանի խոսքով ասած գաղջը,որն իր ժամանակ ավելի է զարգացել ու ինքը գլխի չի ընկել ու ոչ մի կերպ չենք կարողանում այդ գաղջից ազատվել:Առաջին քայլը հիմա էլ սևերի և սպիտակների բաժանելն էր:Մեր աչքի առաջ Հայաստանը դարձավ Կովկասի վագրը,ինչ սպասելիք ունեի ես Ռոբերտից Քոչարյան,որ իրեն մի երիտասրադ ,մեծ պոտենցյալ ունեցող,եվրոպական մտածողությումբ որևէ մեկը և մեր երկիրը կմոտենա Իսրայելի մակարդակին և ավելի առաջ կանցնի ,արդեն անցել էր Վրաստանին և Ադրբեջանին,Վրաստանի հետ համեմատելու եզր չունեինք: Սլովակիայի պատվիրակության կազմում եղել եմ Երևանում ,Բաքվում և Թբիլիսիում, Քոչարյան ,Շեվարդնաձե և Հեյդար Ալիև. համեմատելու չէր,Երևանը մի գլուխ բարձր էր»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը