Քոչարյանի ժամանակ երկիրը վերընթաց ապրեց,սակայն նա սխալվեց ,երբ բերեց Սերժ Սարգսյանին .Աշոտ Գրիգորյան

Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:/Մաս 1-ին/

-Հայտնի է,որ 1993 թվականին լքեցիք Հայաստանը, պարտադրված էր,թե՞ ստիպված էիք գնալ:

-Ես Հայաստանի առաջին և ամենախոշոր գիտաարտադրական «էկոտեխ» ասոցիացիայի նախագահն էի,որը խոշոր կազմակերպություն էր,մեծությամբ երկրորդն այն ժամանակվա նախարարների խորհրդից հետո:Այն զբաղվում էր Հայաստանի արդյունաբերությամբ ,իմ տեղակալների անունները միայն ասեմ ,կբավարարի՝ Հայէլեկտրոմեքենաշինական գործարան ՝Կարեն Սերոբիչ Դեմիրճյան,իմ տեղակալը մեքենաշինության գծով,Վարդան Վարդանյանը ՝իմ տեղակալը քիմիայի գծով,Կառլոս Հակոբի Պետրոսյան՝Հայէլեկտրո շարժիչ գործարանի նախագահ ,էլեկտրոտեխնիկայի գծով,Էլեկտրոն գիտատեխնիկական միավոման նախագահ Հենրիկ Մեհրաբյան ՝էլեկտրոնիկայի գծով :Ես այն ժամանակ հայտարարում էի,որ ինձ հնարավոր է Հայաստանից հեռացնել միայն հորիզոնական վիճակում, և այդ բախտին արժանացա:Վերջիվերջո պարոն լևոններն ու վանոները ինձ վրա հարձակում կազմակերպեցին,տարան Լաչին ,որ ազերիներին հանձնեն,հետո վախեցան,ետ բերեցին,ինձ խնդրիցին երկրից հեռանալ,չհեռացա,փետրվարի 1,1993 թիվ:Փետրվարի 20-ին երկրորդ հարձակումը եղավ,որից հետո ՝փետրվարի 26-ին հանձվեցի,հորիզնոկաան վիճակով, արնաթաթախ Մոսկվայով Գերմանիա էի գնում ,որտեղ 1985-1986 թվականին աշխատել եմ Հումբոլդտի համալսարանում :Մնացի Չեխոսլովակիայում,այն ժամանակ երկիրը բաժանվել էր,տեսա ,որ դրախտավայրում էի՝Սլովակիայում,մնացի այնտեղ ,ճիշտ ընտրություն արեցի:

Այն ժամանակվա արհավիրքները այդպես էլ քաղաքական գնահատական չստացան և միանգամից ասեմ,որ այս օրերը ,ինչին արժանացել ենք,դրա կրկնությունն է:

-Անհրաժեշոտւթյունը կա՞ր քաղաքական գնահատական տալու:

-Եթե Ռոբերտ Քոչարյանը քաջություն ունենար և այդ քայլը աներ ,այսօր ինքն էլ այս վիճակում չէր հայտնվի,պետք էր քաղաքական գնահատական,մարտի 1-ը պետք է բացվեր,որի շուրջ ես իմ կարծքին ունեմ:Ես չեմ կարող հավատալ,որ ոնց այն ժամանակ իշխանություններն էին հայտարարում՝ընդդիմությունը կրակեց,10 հոգու սպանեց :Ընդդիմությունը գոռում էր,որ իշխանությունը արեց այդ սրիկայությունը,իմ կարծքիով, ոչ նա էր,ոչ նա ,որովհետև Եվրոպայում բազմիցս եղան նման բաներ՝Բելգրադ,Չիլի,երկու անգամ Կիև,որպես կանոն կրակել են երրորդ կողմից, կազմակերպիչները երկու կողմի վրա կրակում են և անհետանում:Էֆֆեկտը սարսափելի է ,այնպես որ մարտի 1-ը պետք է բացահայտեր,գուցե շատ բաներ բոլորի համար պարզ լինեին,բայց այն ,որ մարտի 1-ի կազմակերպիչները պարոն Լևոն Տեր-Պետրոսյանն էր իր մի քանի տղաների հետ,բոլորս գիտենք:Շատ տարօրինակ է,և քանի որ չտրվեց քաղաքական գնահատական ,այսօրվա օրը սպասելի էր:

-Նոր պետություն էր, մտածում էին զարգացնել,տնտեսական,սոցիալական առաջընթաց լինի,որքան ետ գնանք ավելի վատ:Դուք միշտ թիրախավորււմ եք Լևոն Տեր-Պետրոսյանին,անձնական է,թե՞ հիմնավորում կա:

-Ես ֆիզիկոս գիտնական եմ,զբաղվում եմ գիտությամբ,չնայած բիզնեսը և լոբբիստական գործունեությունը գերադասում եմ ամեն ինչից:Մենք զբաղվում ենք արդյունաբերությամբ ,մեր աչքի առաջ արդյունաբերությունը թալանվեց:Չեխիայի,Սլովակիայի արդյունաբերությանը ծանոթ եմ,հզորագույն արդյունաբերություն,հարգելիներս,հավատացեք,որ արդյունաբերությունը, եթե մեր 3-4 միլիոն բնակչության վրա հաշվենք երևի ավելի հզոր էր,մենք ունեինք գերհզոր արտադրություն,կարող էինք այսօր ապրել Սլովակիայի պես: Սլովակիան 100 միլիարդ էքսպորտ տարեկան ունի ,5 միլինանոց երկիր է,արտահաման գծով առաջին տեղն է աշխարհում:Մեկ շնչին բաժին ընկնող ավտոարդյունաբերությամբ առաջինն է աշխարհում,այն ժամանակ չուներ ընդհանարպես,Ֆոլցվագենը մտավ,հետո 5 պետությունների մեջ հաղթեց Պեժո սիտրոյինի հայտարարած մրցույթը ,Պորտուգալիա,Լեհաստան,Սլովակիա,Հունգարիա,Չեխիա,այդ 5 -ի մեջ :Անցյալ տարի Յագուար Լենդ Ռովերը մտավ: :Ինչպես Յագուար Լենդ Ռովերը մտավ Սլովակիա , իշխանությունները թող լսեն և հասկական ,թե ինչ է նշանկում ներդրումները խրախուսել,բառերով,քամի անելով չէ.700 միլիոն Սլովակիայի կառավարությունը փող տվեց Յագուար Լենդ Ռովերին,որ իր արտադրությունը տեղափոխի իր երկիր,բայց նրանք էլ 7 միլիարդ եվրոյի ներդրում արեցին:Այսպես է ներդրումային դաշտ ստեղծելը:
Հայաստանը կարող էր արդյո՞ք նմանվել Սլովակիային ՝և այո, և ոչ:

-Անխուսափելի՞ չէր,պատերազմ էր,Սովետական միությունը փլուզվեց:

-Իսրայելը ավելի դաժան պատերազմների միջով է անցել,ավելի վտանգված է մնում, Իսրայելը ինչպես այս ամենի միջով մագլցեց,ընդ որում մեր Սփյուռքը նույնպես չափազանց հետաքրքրված էր և է,որ հայրենիքը ճիշտ ուղով զարգանա,միայն թե մեր պատկերացնումներն ու գործող իշխանությունների պատկերացումները չեն համընկնում:Չի համընկել Սսերժ Սարգսյանի,Լևոն Տեր-Պետրոսյանինը :Դեմ եմ եղել Ռոբերտ Քոչարյանին,որը երիտասարդ դարձավ նախագահ ,մտածում էի մինչև կարողանա աշխատել,բայց ի պատիվ իրեն երևի միակ նախագահը,որը կարողացավ նաև վարչապետ աշխատել,տնտեսությամբ զբաղվեց և լուրջ արդյուքներ տվեց ,դա Ռոբերտ քոչարայնն էր իր թերություններով հանդերձ:Որպեսզի երկիրը թափով ներդրումների արժանանա առաջին հերթին պետք է լինի արդարադատություն,դատարանները գործեն:

-Ասել էիք,որ զամանալի է, միակ մարդն է,ով երկրի տնտեսությունը զարգացրել է:Ի՞նչ տվյալներ ունեք,ինչո՞ւ թիրախավորվեց հենց նա:

-1998 թվին հենց հրաժարական տվեց պարոնը,ես հայտնվեցի այստեղ և անմիջապես գնացի Կարեն Սերոբիչի մոտ,ասացի՝մենք պատրաստ ենք ձեզ ամեն կերպ օգնելու,որովհետև ոչ մեկը Հայաստանում արտադրությունը այդքան լավ չի պատկերացնում ինչքան դուք, տնտեսության զարգացման հսկայական փորձ ունենք,տխուր պատկեր ստացվեց,Կարեն Սերոբիչը չանցավ ,Ռոբերտ Քոչարյանն անցավ:Ռոբերտ Քոչարյանը,իմանալով,որ ես Կարեն Սերոբիչի կողքին կանգնած էի և նրա ջատագովն էի ,միանգամից պատնեշ դրեց ,բայց 1999 թվականին Սլովակիայի բարձր մակարդակի առաջին պատվիրակությունը բերեցի:Մենք Երևանից հեռացանք դժգոհ պատկերացումներով,որովհետև այնտեղի պատկերացումներով քաղաքը մթության մեջ էր:Հաջորդ անգամ 2001-ին նույն մարդկանց բերում եմ քիրստոնեության 1700-ամյակին ,այս մարդիկ աչքերին չէին կարողանում հավատալ,և իրենք միանգամից վերագրեցին Ռոբերտ Քոչրայանին,որովհետև մենք ընդունվել ենք Քոչարյանի կողմից,քննարկվել էին շատ հարցեր,իրենք ինձ սկսեցին համոզել,որ իզուր ես այդ մարդու դեմ խոսում,սա լուրջ արդյունք է:Ամեն տարի մի քանի անգամ պատվիրակություն եմ բերել Հայաստան,վերընթացը իմ աչքի առաջ է եղել,ես էլ եկա այն համոզման ,որ այս մարդը Հայաստանի տնտեսությունը չիմանալով շատ արագ սովորեց, տնտեսությունը թռիչք ապրեց և հետո միջազգային գործակիցները Հայաստանին անվանեցին Կովկասի վագր:Սա մոռանալ պետք չէ:

-Ինչո՞ւ է ժողովուրդը սա մոռանում:

-Ժողովուրդը միշտ վատն է հիշում ,մանավանդ մեր ժողովրի հետ երևի ցեղասպանությունից հետո ինչ- որ բան է պատահել,վատին ավելի շատ ենք սիրում արձագանքել,քան հակառակը:Եթե գոնե սթափ լինեն ,դա կօգնի,որ հաջորդ ընտրությունը ճիշտ անենք,այդ պահն էլ է մեզ մոտ բացակայում,և ավելի շատ կուտակված է Սերժ Սարգսյանի խոսքով ասած գաղջը,որն իր ժամանակ ավելի է զարգացել ու ինքը գլխի չի ընկել ու ոչ մի կերպ չենք կարողանում այդ գաղջից ազատվել:Առաջին քայլը հիմա էլ սևերի և սպիտակների բաժանելն էր:

Մեր աչքի առաջ Հայաստանը դարձավ Կովկասի վագրը,ինչ սպասելիք ունեի ես Ռոբերտից Քոչարյան,որ իրեն մի երիտասարդ ,մեծ պոտենցյալ ունեցող,եվրոպական մտածողությումբ որևէ մեկն էր պետք ,որ  մեր երկիրը  մոտենար Իսրայելի մակարդակին և ավելի առաջ կանցներ ,արդեն անցել էր Վրաստանին և Ադրբեջանին,Վրաստանի հետ համեմատելու եզր չունեինք: Սլովակիայի պատվիրակության կազմում եղել եմ Երևանում ,Բաքվում և Թբիլիսիում, Քոչարյան ,Շեվարդնաձե և Հեյդար Ալիև. համեմատելու չէր,Երևանը մի գլուխ բարձր էր:

-Այդ տարիներին համեմատելու չէր:

-Ընդամնեը պետք էր շարունակել այդ վերընթացը,Քոչարյանը պետք է ճիշտ ընտրություն աներ,շատ սխալ ընտրություն արեց:

-Դրա համար հիմա հայտնվել է այնտեղ:

-Ինքն իր ընկերոջը վստահեց և այսօր փոսում է և երկիրն է փոսում ,իսկ եթե ինքն այն ժամանակ ճիշտ ընտրություն աներ և իր համար էր լավ լինելու ,ինքն իր արածն արել էր,ինքը հեռացավ ,ճիշտ արեց:Չի տվել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գնահատականը,սա ճակատագրական սխալ էր,ինքը շարունակել է զարգացնել Լևոն Տեր-Պետրոսյանի քերաօլիգարխիկ համակարգը,որը հետո Տեր-Պետրոսյանը Քոչարյանի վզին կախեց:Նայենք ,ով առաջինը ստեղծեց քրեաօլիգարխիկ համակարգ,ով Վանոյին ծնեց,ինչու ընտրությունները ժողովրդին ֆանտասատիկ վստահության պայաններում կեղծվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ,և ավանդույթ դարձավ ընտրություններ կեղծելը:Ընտրություները կեղծվում են ամբողջ աշխարհում,բայց ցիվիլ ճանապարհներով,որը սարսաեփելի է:Մարդկանց ուղեղները լվանում են,մարդը ընտրում է առանց հասկանալու ,հետո է հասկանում,որ սխալ բան արեց:Այսօր առավել ևս այդ մեխանիզմները կան:Քանի որ ես նաև համաեվրոպական կանխագուշակումների վերլուծությունների կենտրոնի համանախագահն եմ, մենք ինչ ենք ուսումնասիրում և ինչ ենք նկատել,որ այսօր ընտրությունները անում են ժամանակակաից տեղեկատվական տեխնոլոգիաների ամենաբարձր մակարդակի վրա գտնվող ընկերությունները ,և ում ուզում են ,ընտրում են:

Նրանք բոլորը տվյալ երկրի կառավարական ,կոմպյուտերային համակարգը ստեղծել են ,և միայն իրենք գիտեն,թե ինչ կոճակներ են սեղմում և ինչ թվեր են գրում:Սակայն ,թիվը գրելուց առաջ մի լավ զոմբիացնում են սոցցանցերում այնպես,որ եթե գրում են Սլովակիայի վերջին նախագահուհին մարտի 30-ին ընտրվեց ,գրեցին 60 տոկոս:Նրա հակառակորդը՝ ԵՄ փոխանախագահ,էներգետիկայի կոմիսար Մարոշ Շեֆչովիչը հավաքում է ձայների 41,62%-ը , չէր կարող փողոցից ինչ-որ մի տիկին,որը Սորոսի աջ թևն է Սլովակիայում…

-Սորոսն ամենուր է:

-Սորոսակնների գլխին նստած մարդը հավաքում է 60 տոկոս,բայց նախապես սոցցանցերով նախադեպը չունցող փոթորիկ է կազմակերպում ,որ հետո ոչ ոք չի կարողանում մտքով անցկացնել,որ հանարվոր է նույնիսկ 40 լինել:Տեղյակ եք,թե քանի երկրներում կոմիկները դառնում են քաղաքապետ,նախագահ ,լավագույններից մեկը Բորիս Ջոնսոնն է:

-Ուկրաինա,Երևան….

-Բա մնացած քաղաքապետերը,մի շատ հետաքրքիր տրենդ է և անհնար է դրա դիմացն առնել ,պետք է ընտրական համակարգը փոխվի,այլապես բոլոր երկրներում նույնն է լինելու:

-Ի վերջ հենց երկրորդ նախագահը:

-Անկասկած կա անձնական վրեժխնդրություն,պետք է համարձակ հայտարարություն անեմ,ասեմ,որ ձեր կարծիքով է ,որ այստեղ ինչ-որ բան է փոխվել,սակայն մենք որ դրսից նայում ենք,տեսնում ենք,որ Սերժ Սարգսյանն է …

-Դուք ասացիք,որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ընկերներ են եղել…

-  2008-ին,երբ Սերժը դարձավ նախագահ և Ռոբերտին բոլորիս աչքի առաջ մղեց անհայտություն,ինչ եք կարծում Քոչարյանը ինչ ռեակցիա կտար:Սա իմ կարծքին է ,չընդունել որպես 100 տոկոսանոց,սական ցանկացած միս ու արյունից կազմված անձնավորություն պետք է աներ այն,ինչ Քոչարյանը, պետք է նեղանար իր ընկերոջից:Իսկ Քոչարյայնի նման ուժեղ անձնավորությունը եթե իր ըներոջից նեղնում է, ուրեմն ընկերն էլ պետք է նրանից ամեն ինչ սպասի:Ընկերն էլ հայտնի ինտրիգանտ է ,եթե մի բան կարող եմ Սերժ Սարգսյանի հասցեին ասել, որը ոչ ոք չունի ,դա իր ինտրիգային կարողությունն է ,ֆանտաստաիկ հաշվարկ է անում,շախմատ է խաղում կյանքում:

-Շախմատ խաղալով հանձնեց իշխանություն,թե՞ փոխանցեց:

-Շախմատ խաղալով հասավ նրան,որ ամենածանրագույն պահին,երբ ինքը պետք է պատասխան տար ,ամեն տեղ հնչում էր Չաուշեվսկի,Քադաֆի,ինքը հասկանում էր ,որ իրեն սա է սպասվում:Մենք դրսում շատ ուժեղ աշխատումե նք Հայ դատի խնդիրների շուրջ,աշխատում ենք Արցախի հարցի շուրջ ,մենք գիտենք,թե Սերժ Սարգսյանը ինչեր է ստորագրել՝Մադրիդյան,Կազանյան փաստաթղթեր,գիտենք,որ Սերժ Սարգսյանը պարտավորված էր տարածքները 2+3+2 հանձնել:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1524 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am