««Միացում»-ը կոպտագույն սադրանք է Փաշինյանի կողմից»․ Տարասով


168․am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

– Օգոստոսի 5-ին Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բազմաթիվ հակասական մեկնաբանությունների արժանացավ։ Դուք ևս հետևել եք ելույթին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց «Մի-ա-ցում» կարգախոսով, որը հայաստանյան հրապարակներում հնչում էր դեռ 30 տարի առաջ։ Հաշվի առնելով ԼՂ հիմնախնդրի առկայությունը, այս կարգախոսը կարող է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը փոխում է մոտեցումը բանակցային ձևաչափի վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ սա ներքին սպառմա՞ն համար արված հայտարարություն էր, թե՞ ավելի լայն, որը վերաբերում է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Ինչպե՞ս սա կարող է ընկալվել միջազգային հանրության կողմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը փորձել է բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը, պահանջել Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթացին։

– Ես դա համարում եմ կոպտագույն սադրանք Փաշինյանի կողմից։ Դուք գիտեք, որ Ադրբեջանին այնքան էլ չեմ համակրում, բայց այս պարագայում Ադրբեջանից հնչող մեղադրանքներն ու հանդիմանանքները տեղին են։ Հարց է առաջանում, թե ի՞նչ «միացում»-ի մասին է խոսքը, ի՞նչ Ղարաբաղի մասին է խոսքը, որը նա պատրաստվում է միացնել։ 1991 թվականի սահմաններն այն շրջանների հետ, որոնք հայկական կողմերի վերահսկողության տա՞կ են, ի՞նչ կերպ, ի՞նչ ծավալով։ Այլապես սա ամբոխավարություն ու դեմագոգիա է։ Եթե 1991 թվականի փաստաթղթերի իրավական հիմքի վրա է «միացում» տեղի ունենում, ապա նա պետք է հանձնի մյուս բոլոր շրջանները։ Հետևաբար՝ Ադրբեջանին պահանջ է ներկայացվում․ «Մենք Ձեզ վերադարձնում ենք յոթ շրջանները, Դուք ճանաչում եք մեր «միացում»-ը»։ Սա տրամաբանական է։

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել էր, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ով խոսում է կարգավորումից՝ հաշվի առնելով Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Լավ, ինձ համար հասկանալի է Հայաստանի դիրքորոշումը, Ղարաբաղի դիրքորոշումը հնչեցված է՝ խոսքը ինքնուրույնության մասին է, ինչո՞ւմ է Ադրբեջանի հետաքրքրությունը, եթե Ադրբեջանը նշում է տարածքային ամբողջականության պահպանման մասին և ԼՂ հակամարտության կարգավորման տարածքային ամբողջականության ձևաչափի շրջանակում։

Մենք գիտենք, որ Հայաստանը մասնակցում է Մինսկի խմբի գործընթացին, որն ունի իր օրակարգը, կան բանակցություններ, Մադրիդյան սկզբունքներ, և այդպես շարունակ։ Տրամաբանական կլիներ նաև այն, որ Փաշինյանն ասեր, թե դուրս է գալիս Մինսկի գործընթացից։ Տրամաբանական կլիներ, որպեսզի նա խորհրդարանով անցկացներ այս հարցը և հստակեցներ, թե ինչ սահմաններով և ինչպես է Ղարաբաղը միանում Հայաստանին։ Դրանից հետո միայն տրամաբանական կլիներ, որպեսզի նա քայլեր նախաձեռներ, սակայն նա չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, ոչ էլ «Միացում» կարգախոսին համապատասխան քաղաքականություն է վարում։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել, և Ղարաբաղը պետք է ինքնուրույն գործի։

Եթե քեզ Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել, քեզ հրավիրել է միջոցառմանը՝ որպես հյուր, դու պետք է հետևես արարողակարգին, դու պետք է շնորհավորես Ղարաբաղի ժողովրդին այդ միջոցառման անցկացման համար, և այդ համահայկական կարգախոսները պետք է հնչեցնես ոչ թե Ղարաբաղում, այլ Երևանում։

– Տպավորություն է, որ այս կարգախոսը ներքին օգտագործման համար է, նպատակը ոչ թե քաղաքական պրոցեսն է այդ ուղղությամբ, այլ համահայկականությունը, որի մասին խոսեց ՀՀ վարչապետ Փաշինյանը, միասնական մթնոլորտի ձևավորումը։ Նա նաև խոսում է այն մասին, որ Թավշյա հեղափոխությունը համայն հայության համար էր։

– Նա հեղափոխությունն իրականացրեց Հայաստանում, հետո նշեց, թե Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, ավելին՝ նա ակնարկեց, որ Արցախի իշխանությունները ոչ լեգիտիմ են։ Հարց է առաջանում, եթե Երևանն ու Ստեփանակերտը Փաշինյանը դիտարկում է առանձին, ապա իրավունք չունի միջամտել Արցախի ներքին գործերին, գոնե պետք է ցույց տա, որ չի միջամտում, բայց նա խոսում է, որ հեղափոխությունը Արցախի և Սփյուռքի համար է։ Ի՞նչ է՝ Փաշինյանը Ռուսաստանի հայկական համայնքի շրջանում և՞ս ուզում է հեղափոխություն իրականացնել։ Սա ալոգիզմ է։ Օրինակ՝ մենք Ռուսաստանում համոզված ենք, որ հայ ժողովուրդը իմաստուն, կիրթ ազգ է, կիրթ էլիտա ունի, հայկական էլիտայի ինտելեկտուալ ներուժը ներկայումս առանձնանում է։ Եվ այդ էլիտան չի հասկանում, թե ինչ է ուզում Փաշինյանը։

Ներկայումս դեռ հայտնի է, որ նա զբաղվում է կոպտագույն սադրանքով, կոպիտ կերպով միջամտում է Արցախի ներքին գործերին, դրանով իսկ, ինքը լինելով թույլ, թուլացնում է Ղարաբաղը, դրանով իսկ խաղալով հօգուտ Ադրբեջանի։ Պետք է հետևել Բաքվի արձագանքներին։

Մեր կարծիքով՝ Բաքվի արձագանքն ամեն դեպքում զուսպ է, Բաքուն հետաքրքրված է Ղարաբաղյան ներկայիս իշխանության դիրքերի թուլացմամբ։ Ինչո՞ւ, քանի որ հայկական քաղաքական տարածքում բոլոր ուժեղ քաղաքական գործիչները դուրս են եկել Ղարաբաղից, իսկ բոլոր դեմագոգները՝ Երևանից։

Ինձ հետաքրքրում է՝ ինչպիսի ձևաչափով է լինելու «Միացում»։ Այս հայտարարությունը կարող է տապալել բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում։ ԼՂ հակամարտությունն այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, ԼՂ հակամարտությունը միջազգայնացված հակամարտություն է, իրադարձությունների զարգացմանը հետևում են ոչ միայն Երևանում ու Բաքվում, այլև Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում և այլն։ Ո՞ւմ աչքերին է թոզ փչում։ Կամ էլ կուլիսային գործընթացը, որից ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Կամ էլ՝ նա գնում է սրման՝ լուծելու համար ներքին խնդիրներ։ Դատելով ամենից՝ Փաշինյանի դեմ լուրջ ընդդիմադիր շարժում է հասունանում, և Ղարաբաղում սրման միջոցով նա փորձում է ինչ-որ գործընթացներից առաջ ընկնել։ Այլ հետևություններ չունեմ։

– Բայց Փաշինյանը նաև նշում է, որ դավադրություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում չի կարող լինել, և լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար։

– Լսեք, ես հավատացած եմ, որ նա գաղտնի բանակցություններ է վարում։ Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպում է, վարում է փակ բանակցություններ, նրանք հրապարակե՞լ են մանրամասները, նրանք շատ են հանդիպել, Փաշինյանն Ալիևի հետ մի քանի անգամ է հանդիպել, ինչ-որ մեկը տեղյա՞կ է՝ ինչ են խոսել։ Պետք է մանրամասները հրապարակվեն, թե ինչ են 4-5 ժամ խոսում Մնացականյանն ու Մամեդյարովը։ Առանց բանակցության առարկայի հնարավոր չէ 5 ժամ բանակցել, իսկ Ղարաբաղյան դոսյեն այդքան էլ ծավալուն չէ։ Այսինքն՝ խոսքը լուրջ հարցերի քննարկման, հնարավոր է՝ տեխնիկական հարցերի քննարկման մասին է, որոնք թաքցնում են։ Լավ, Ադրբեջանը թաքցնում է, իր դիրքորոշումն ունի, իսկ հեղափոխական Փաշինյանն իրեն ավելի վատ է պահում, քան օլիգարխ Սարգսյանը։ Այս դեպքում դու ի՞նչ հեղափոխական։

Մոսկվայում տպավորություն է ստեղծվում, թե նա այլ խնդիրներ է լուծում։ Նա գիտակցված կերպով գնում է իրավիճակի սրման։ Նա սրացման միջոցով փորձում է ինչ-որ գործընթացների դեմն առնել, քանի որ նրա իշխանությունը երերում է, մեկ տարուց ավելի է անցել, ոչինչ չի արել, արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ չկան, ներդրումներ ևս չկան, նա փորձում է մոբիլիզացնել Սփյուռքը, բայց մեր գնահատականների և մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան սփյուռքը դադարում է համակրել Երևանին, ռուսական Սփյուռքը Սփյուռքի հանձնակատարի այցից հետո ևս նույն դիրքորոշման մեջ է։

Հետո նա անում է պրովոկացիոն հայտարարություն, թե ՀՀ հատուկ ծառայությույնները պետք է ամենաուժեղը լինեն աշխարհում։ Շատ են հարցերը, նա խոսում է, ինչ-որ բաներ է ասում, որոնց պատասխանատվությունը չի կրում, բայց պետության ղեկավար է, նա հզոր ժողովրդի ներկայացուցիչ է, պետք է պատասխանատվություն կրի իր յուրաքանչյուր արտահայտության համար։ Իսկ նա հանդես է գալիս՝ որպես հրապարակախոս, լրագրող։

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am