Մոսկվայի հայ վարորդներին անջատում են «Յանդեքս տաքսի» համակարգից

Մոսկվայի հայ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել։ «Յանդեքս տաքսի» ծառայությունը զանգվածաբար անջատում է հայ վարորդներին պատվերների հարթակից։

Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց մոսկվաբնակ վարորդներից մեկը, որը աշխատում է «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերությունում։

«Հայերի մեքենաները ուրբաթ օրվանից անջատում են ցանցից։ Մաքսային միության բոլոր մյուս երկրների վարորդները միացած են «Յանդեքսի» ագրեգատին, բացի հայերից։ Ստացվում է, որ Մոսկվայում ասենք կիրգիզները ավելի բարձր կարգավիճակ ունեն, քան հայերը», - ասում է մեր հայրենակիցը։

Վարորդների դիմումներին «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերությունից պատասխանում են, որ օրենքով ՌԴ տարածքում կոմերցիոն գործունեություն կարող են ծավալալ միայն այն երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզվի կարվավիճակ ունի։

«Նույն իրավիճակը եղել է նաև անցյալ տարի։ Մեր վարորդներին նորից անջատել էին էլեկտրոնային հարթակներից։ Մի կերպ կարողացան բացատրել, որ Մաքսային միության երկրների վրա այս դրույթները չեն տարածվում, և հայ վարորդներին կրկին թույլ տվեցին մնալ «Յանդեքս» համակարգում։ Այժմ ամեն ինչ կրկնվում է», - ասում է մոսկվաբնակ վարորդը։
Երևանում «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերության համար բոլոր պայմանները ստեղծված են։ «Զվարթնոց» օդանավակայանում, օրինակ, «Յանդեքսի» վարորդներին թույլ են տալիս մտնել տարածք և ուղևորների սպասարկել, իսկ ՌԴ մայրաքաղաքում համապատասխան վերաբերմունք հայերի նկատմամբ չկա։ Այս հանգամանքը հայ վարորդներին նրանց նյարդայնացնում է։

Մոսկվայի քաղաքի ադմիսնիստրատիվ տեսչությունը հաճախ է տուգանում հայ վարորդներին, նրանց արգելելով հայկական վարորդականով երթևեկել։ Մեքենաները տուգանային հրապարակ են տանում, և մեծ գումարներ կորզելուց հետո միայն ազատում են։
Աշոտ Մարտիրոսյանը պատմում է, որ երեկ իրեն կանգնեցրել է ՃՈ տեսուչը և տուգանել է 4000 ռուբլիով, ինչը մոտ 30 հազար դրամ է։ «Կանգնեցրեց, ամեն ինչ ցույց տվեցի, միայն մահվան թուղթ չունեի, երևի։ Ասում ա՝ բա գիտես, չէ, որ հայկական պռավայով չես կարա քշես։ Ասում եմ, լսի, ես ռուսերեն թարգմանել եմ, 5000 ռուբլի եմ տվել, որ դու կարդաս։ Ասում ա, ի՞նչ կապ ունի։ ես 5 տարի աշխատում եմ, սենց բան չկար։ Թե ինչ կատարվեց թավշյա հեղափոխությունից հետո, չգիտեմ»։ Երկու ամիս առաջ Աշոտ Մարտիրոսյանից հայկական վարորդականով մեքենա վարելու համար խլել են ավտոմեքենան։ 5000 ռուբլի է վճարել, որ հետ բերի։ «Ես 8 հոգու եմ պահում իմ վաստակած փողով։ Ի՞նչ եմ անելու, չգիտեմ», - ասում է հայ վարորդը։ Նա արտագնա աշխատանքների Մոսկվա է մեկնել 5 տարի առաջ։

ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի կիրառման արգելքը հանելու հարցը հաճախ է բարձրացվում երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների ժամանակ, բայց իրավիճակը գնալով ավելի անտանելի է դառնում։

Վարդան Սաֆարյանը Մոսկվայում մոտ 30 վարորդներից կազմված տաքսի ընկերություն ունի։ Նա վստահեցնում է, որ ուրբաթ օրվանից իր բոլոր վարորդները անջատված են «Յանդեքսի» հարթակից։ «Իմ դեպքում դեռ ոչինչ, բայց կան հայ մարդիկ որոնք ունեն 100 և ավելի մեքենաներ։ Ի՞նչ են նրանք անելու։ Նրանց դեպքում լուրջ խնդիր է առաջանալու։ Այո, այստեղ օրենք կա, որ եթե օտարերկրյա քաղաքացու են թույլ տալիս առևտրային գործունեությամբ զբաղվել, ապա նա պետք է լինի Ռուսաստանի քաղաքացի։ Բայց չեմ կարծում, որ հայերի հանդեպ հատուկ քաղաքականություն է սա, ուղորդված ինչ-որ հրահանգ - ասաց նա «Հրապարակի» հարցերին պատասխանելով, -ուղղակի կան շահարկումներ հայկական թեմայի շուրջ»

 

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am