Հայաստանն աշխարհի երրորդ ռազմականացված երկիրն է

Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի 2015թ. զեկույցի համաձայն` Հայաստանը աշխարհի երրորդ ռազմականացված երկիրն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2015»-ի, աշխարհի ամենառազմականավցած երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը: Երրորդ ամենառազմականացված երկիրը Հայաստանն է, որին ինդեքսի տասնյակում հաջորդում են Հորդանանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Կիպրոսը, Ադրբեջանը, Քուվեյթը և Հունաստանը: Զեկույցում նշվում է, որ ինդեքսի առաջին տասնյակում հայտնված երկրներում ռազմական ոլորտի ծախսերը խստորեն կանոնակարգված են և կարևորվում են՝ ի տարբերություն այլ ոլորտների: Ինդեքսն արտացոլում է երկրում ռազմական համակարգի կարևորությունն ու կշիռը: Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնն աշխարհի 152 երկրների դասակարգել է մի քանի չափանիշներով, որոնք են երկրի ռազմական ոլորտի ծախսերի և անձնակազմի կամ ընդհանուր քաղաքացիական ոլորտի ծախսերի և անձնակազմի համեմատությունները, զորքերի, ծանր սպառազինության ու բնակչության քանակի հարաբերությունը: Նշվում է, որ 2015թ. Հայաստանի ՀՆԱ-ի 5.8 տոկոսն ուղղվել է ռազմական ծախսերին: Ադրբեջանի դեպքում էլ երկրի ՀՆԱ-ի 5.8 տոկոսն ուղղվել է ռազմական ծախսերին, սակայն Հայաստանն առաջ է 1000 բնակչի հաշվով զինվորականների թվով: Չինաստանը և ԱՄՆ-ն, որոնք ռազմական ծախսերի առումով համաշխարհային առաջնորդներ են համարվում, տասնյակում տեղ չեն գտել, քանի որ տասնյակում տեղ գտած երկրների հետ ՀՆԱ-ում ռազմական ծախսերին հատկացվող միջոցների, ինչպես նաև 1000 բնակչին բաժին ընկնող զինվորականների թվի համեմատությունը բոլորովին այլ արդյունք է ցույց տալիս: Այնուամենայնիվ, այդ երկրները շարունակում են իրենց զինված ուժերը զարգացնելու և արդիականացնելու միտումը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ամենառազմականացված տարածաշրջաններին: Նշվում է, որ ամենառազմականացվածը Մերձավոր Արևելքն է: Սա կապված է նրա հետ, որ տարածաշրջանում շարունակվում են մի շարք հակամարտություններ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Եմենի պատերազմը, Սիրիայում պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք հանդիսացող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առկայությունը: Նշվում է, որ Եվրոպայում ևս ռազմականացվածության մակարդակը բարձր է՝ կապված Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքի հետ, որի պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Զեկույցում ասվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մեծ ռեսուրսներ են ներդնում երկրների զինված ուժերն ընդլայնելու և արդիականացնելու համար:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am