Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ

Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: Զինվորների նկատմամբ կիրառվող բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են: ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում:


Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որը հրամանատարի աջ ձեռքն է, ամենադաժան սպայի համբավն ունի: Նա ծնունդով Արմավիրի մարզից է: Բնակվում է Արցախում, ամուրի: 31 տարեկան մայորը արդեն երկու անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց երրորդ կայազորի զինվորական դատախազությունը, Սյունիքի դատարանի դավորներ Գնել Գասպարյանը և Դավիթ Սարգսյանը ակնհայտ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել հանցագործի նկատմամբ:

2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Ֆահրադյանը զինվորներին պարկացրել է գետնին և քայլել է նրանց վրայով: Այս կերպ մայորը պատժել է տղաներին այն բանի համար, որ նրանք «Քուն» հրամանից հետո ննջասենյակում հաց են կերել:

Բռնացնելով տղաներին, մայորը նրանցից երեքին՝ կրտսեր սերժանտներ Մխիթար Սարգսյանին, Սերգեյ Գրիգորյանին և Նարեկ Պողոսյանին ծեծի է ենթարկել: «Երկու ձեռքի բաց ափերով նա ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Սերգեյ Գրիգորյանի դեմքի աջ ու ձախ շրջաններին, ձեռքերով հրել նրա կրծքավանդակից և աջ ձեռքի բաց ափով մեկ անգամ ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Մխիթար Սարգսյանի դեմքի ձախ շրջանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ», — գրված է դատավճռում:


Այսքանով մայորը չի բավարարվել: Առավոտյան 07.30-ին նա Նարեկ Պողոսյանին և շարքայիններ՝ նյութատնտեսական դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ Շահեն Պողոսյանին, բուժկետի վարորդ-սանիտար Թևան Համբարձումյանին, ավագ հրաձիգ-զենիթավար Տիգրան Մխիթարյանին, հետախույզ-դիպուկահար, Դավիթ Չատյանի և նռնականետային դասակի վարորդ Խորեն Գաբրիելյանին կանգնեցրել է գումարտակի շենքի դիմաց: Հյութի պլաստմասե շշով նա մի քանի անգամ հարվածել է կրտսեր սերժանտ Պողոսյանի դեմքին և ուսին, պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Մյուսներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով, պատճառելով մարմնական վնասվածքներ:

2018 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Արթուր Հայիկի Ֆահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Զինդատախազությունը մոտ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում նույնիսկ չի մեկուսացրել մայորին: Ֆահրադյանից ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Մեղմ վերաբերմունքը սադիստ մայորի նկատմամբ դրսևորել է 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: Այս տարի մայիսին նա դարձավ դատավոր:

Արթուր Ֆահրադյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով:

Փետրվարին Գորիսի դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանը արագացված ընթացակարգով քննեց այս գործը: Նա ընդամենը մեկ դատական նիստ նշանակեց՝ փետրվարի 19-ին, և նույն օրը կայացրեց դատավճիռ՝ 4 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով մայորի արժանիքները, հրամանատար Գոյզալյանի կողմից նրան տված բազմաթիվ պարգևներն ու դրական գնահատականը, վճռեց պատիժը կիրառել պայմանականորեն, նշանակելով փորձաշրջան:

Քաջարի մայորը ընդամենը մի քանի ամիս խելոք մնաց: Այս տարի նա նորից զինվոր է ծեծել, խախտելով դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ժամկետը:

Ըստ դատախազության, «Արթուր Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով թիվ զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը,կոչումով մայոր,զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող,պարտադիր ժամկետային զինծառայող,շարքային Բ.Հովհաննիսյանին՝պատճառելով ֆիզիկական ցավ»:

Գործով մեկ դատական նիստ է կայացել: Երկրորդը նշանակված է օգոստոսի 28-ին: Եւ կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն մեկուսացրել:


Ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Իսկ հրամանատար Գյոզալյանը չի շտապում հեռացնել իր աջ ձեռք Ֆահրադյանին զինվորների հետ աշխատանքից: Հակառակը՝ նրան տեղավորել է ուսումնական գումարտակում: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ և ումանձնական հետաքրքրվածությամբ է սադիստ, քրեական հանցանքների մեջ թաթախված մայորը ուղարկվել ուսումնական գումարտակ:

  forrights.am

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Արսենի նկատմամբ սև արշավ սկսեցին մոնտաժված տեսանյութերով. Տիգրան Աբրահամյան (video) «Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video) Համատեղ զորավարժություն են անցկացնում Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Հլը հուզվելը նայե՛ք․ լսե՛ք արա՛՝ ձեզ ինչ եմ ասում՝ ձեզ չպիտի անիծեն է՜՜, ձեզ պետքա․․․»․ Անդրեասյան (video) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Ոչ ավել, ոչ պակաս․ էս ի՞նչ է ասում Սրբուհի Գալյանը․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Չհամարձակվեք արդարանալ․րոպեների հարց է եղել, դուք էս ի՞նչ արեցիք Արսենի նկատմամբ․ Ալավերդյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video) «Վամպիրները ծարավել են, шրյուն են խմել»․ Խաչիկ Մանուկյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (video) Երբ տեղի կունենա Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am